Arm | Rus | Eng

Հետազոտությունը կոչ է անում տեղադրել 1 կամ 2 սաղմ ԱՄԲ ընթացքում

 

Բրիտական “The Lancet” բժշկական ամսագրում վերջերս հրապարակված հետազոտության համաձայն արտամարմնային բեղմնավորման մեթոդով բուժում անցնող կանանց արգանդում պետք է տեղադրվի միայն մեկ կամ երկու սաղմ՝ կախված նրանց տարիքից: Հնարարվորության դեպքում պետք է խուսափել երեք կամ ավելի սաղմերի տեղադրումից ցանկացած ԱՄԲ ցիկլի ընթացքում, նշում են հետազոտողները:

 

Հետազոտությունը վերլուծության է ենթարկել ավելի, քան 124.000 ԱՄԲ ցիկլեր, որոնց արդյունքում ծնվել են ավելի, քան 33.000 երեխաներ 2003 թ. հունվարից մինչև 2007 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:

 

Հետազոտողները կանանց բաժանել են երկու խմբի՝ մինչև 40 տարեկան և 40 ու բարձր տարիքի կանայք: Հետազոտությունը պարզել է, որ 40 և բարձր տարիք ունեցող կանանց դեպքում մեկից ավելի սաղմերի տեղադրման արդյունքում մեծացել է առողջ երեխաների ծննդյան հավանականությունը: Այնուամենայնիվ 3 կամ ավելի սաղմերի տեղադրումը մեկ ցիկլի ընթացքում հանգեցրել է առողջական բարդությունների և մոր, և երեխաների մոտ, քանի որ զույգերի կամ եռյակների ծննդյան հավանականությունը ավելի մեծ է եղել:

 

Այս հայտնագործությունների հիման վրա հեղինակները եզրակացության են եկել, որ 40 և բարձր տարիքի կանանց դեպքում պետք է տեղադրվի երկու սաղմ յուրաքանչյուր ԱՄԲ ցիկլի ընթացքում, իսկ երիտասարդ կանանց դեպքում՝ միայն մեկ սաղմ, և ոչ մի հիվանդի արգանդում միաժամանակ չպետք է տեղադրվի 3 կամ ավելի սաղմ: 

Հոդվածներ

Մեր բալիկները