Arm | Rus | Eng

Օվուլյացիայի խթանում

 

Օվուլյացիայի խթանումը (սուպերօվուլյացիայի ինդուկցիա) նպատակ ունի խթանել ձվարանները մի քանի ձվաբջիջների արտադրության համար: Օվուլյացիայի խթանումը կարող է իրականացվել տարբեր դեղորայքի միջոցով:

 

Օվուլյացիայի խթանումը նպատակ ունի մեծացնել ֆոլիկուլները խթանող հորմոնների (FSH) պարունակությունը մինչև այն մակարդակը, երբ վերականգվում է ֆոլիկուլների աճն ու զարգացումը, որը հետո բերում է հասուն ձվաբջջի ազատմանը ձվարանից (օվուլյացիա):

 

Օվուլյացիոն ցիկլերի բացակայությունը (անօվուլյացիա) կամ անկանոն օվուլյացիոն ցիկլերը (օլիգոօվուլյացիա) հանդիսանում են անպտղության ամենատարածված պատճառներից մեկը: Օվուլյացիոն խանգարումների պատճառները կարող են տարբեր լինել, դրանց թվին են պատկանում կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված խանգարումները, ինչպես նաև տարբեր էնդոկրին խանգարումները: Անօվուլյացիայի ամենատարածված պատճառներից մեկը պոլիկիստոզ ձվարանների ախտանիշն է: Անօվուլյացիան հանդիպում է նաև ավել կամ պակաս քաշ ունեցող և խրոնիկ սթրեսով տառապող կանանց մոտ:

 

Օվուլյացիայի խթանումը անօվուլյացիա ունեցող կանանց մոտ պտղաբերության վերականգնման անվտանգ և արդյունավետ միջոց է: Օվուլյացիոն ցիկլով կանանց դեպքում օվուլյացիայի խթանումը նաև անհրաժեշտ է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների մեթոդներով մի քանի ձվաբջիջներ ստանալու համար: Օվուլյացիայի խթանման համար բուժման ծրագրի մանրակրկիտ ընտրությունը, ինչպես նաև համապատասխան մոնիտորինգը, գերազանց արդյունքներ է տալիս:

 

Սպերմոգրամայի նորմալ ցուցանիշների և արգանդի փողերի անցանելիության դեպքում մենք սովորաբար խորհուրդ ենք տալիս բուժումը սկսել օվուլյացիայի ինդուկցիայով: Դա կարող է կատարվել կլիմոֆեն ցիտրատի միջոցով (կլոստիլբեգիտ): Կինը 5 օր հաբեր է ընդունում դաշտանային ցիկլի 3-րդից մինչև 7-րդ օրերը, իսկ 8-րդ օրը կատարվում է ուլտրաձայնային մոնիտորինգ պարզելու, թե ինչպես են ձվարաններն արձագանքում խթանմանը և արդյոք դրանցում ֆոլիկուլներ են հասունանում: Ուլտրաձայնային մոնիտորինգի արդյունքների հիման վրա կնոջն առաջարկում են խորիոնիկ գոնադոտրոպինի ներարկման ժամկետը, որոնք խթանում են ձվաբջիջի վերջնական հասունացումը և օվուլյացիան, որին էլ հետևում է սեռական ակտը: 

 

Եթե ձվարանները չեն արձագանքում կլոստիլբեգիտով խթանմանը կամ եթե օվուլյացիայի խթանումից հետո 6 ցիկլի ընթացքում հղիանալ չի հաջողվում, մենք խորհուրդ ենք տալիս խթանումն իրականացնել ներարկիչ դեղորայքի՝ գոնադոտրոպինների միջոցով: Ի տարբերություն կլոմիֆեն ցիտրատի այս դեղամիջոցների ազդեցությունն ավելի մեծ է, բայց դրանք պահանջում են ավելի ուշադիր մոնիտորինգ, քանի որ դրանց կիրառումն իր մեջ պարունակում է բազմապտղուղ հղիության ռիսկ:

 

Մարմնի քաշը շատ կարևոր դեր է խաղում այն հարցում, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում օվուլյացիայի ինդուկցիային: Եթե Ձեր քաշը չափազանց մեծ է, ապա քիչ հավանական է, որ Ձեր ձվարանները լավ կարձագանքեն խթանմանը: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ նվազեցնել քաշը մինչև կոնկրետ մակարդակը մինչև օվուլյացիայի ինդուկցիա իրականացնելը:

Մեր բալիկները