Arm | Rus | Eng

Օժանդակ Խետչինգ

Մարդու և մնացած կաթնասունների ձվաբջիջն ու սաղմը զարգացման առաջին օրերի ընթացքում շրջապատված են լինում սպիտակուցային թաղանթով (պելլյուցիդի գոտիով), որն ինչ-որ կերպ հանդիսանում թռչնի ձվի կեղեևի անալոգը: Արգանդում ներկալման/իմպլանտացիայի համար սաղմը պետք է պատռի արտաքին թաղանթը: Այս ընթացքը կոչվում է խետչինգ:

 

Ենթադրվում է, որ խետչինգի հետ կապված խնդիրները կարող են բացատրել, թե ինչու որոշ զույգերի մոտ հղիանալ չի ստացվում: Օժանդակ խետչինգը (ՕԽ) միկրոմանիպուլյացիոն պրոցեդուրա է, որի ժամանակ անցք է բացվում պելլյուցիդի գոտում ԱՄԲ ծրագրով արգանդում սաղմի տեղադրումից անմիջապես առաջ, որպեսզի հնարավոր դարձնեն բնական իմպլանտացիան/ներկալումը:

 

Որոշ դեպքերում օժանդակ խետչինգը կարող է մեծացնել հղիության հավանականությունը ավագ տարիքի կանանց, ԱՄԲ մի քանի անհաջող փորձ ունեցած և անբացատրելի անպտղությամբ հիվանդների կամ զույգերի մոտ:

 

Գիտական գրականության մեջ նշվում են տվյալներ այն մասին, որ ավագ վերարտադրողական տարիքի հիվանդների պելլյուցիդի գոտու խտությունը մեծ է, որն էլ դժվարացնում է սաղմի կողմից դրա պատռման ընթացքը:

 

Չնայած օժանդակ խետչինգը կարող է մեծացնել հավանականությունը այս դեպքերում՝ գիտական տվյալներ չկան, որ այն առավելություններ ունի նաև երիտասարդ տարիքի հիվանդների համար:

 

Ընդհանուր առմամբ օժանդակ խետչինգի համար սաղմերի ընտրության չափանիշները կախված են մի շարք գործոններից: Օժանդակ խետչինգ անելու մասին որոշում ընդունելու հարցում առաջնորդվում են այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են կնոջ տարիքը, FSH մակարդակը պերիֆերիկ արյան մեջ, պելլյուցիդի գոտու հաստությունը, բլաստոմերների մասնատման տոկոսը և տեսակը և բլաստոմերների քանակը:

 

Օժանդակ խետչինգը, որպես կանոն, անցկացվում է այն դեպքերում, երբ կնոջ պերիֆերիկ արյան մեջ FSH հիմնային մակարդակը բարձր է: Հազվադեպ բացառությամբ օժանդակ խետչինգի պրոցեդուրան ցուցված է 38-ից բարձր հիվանդներին: Համարվում է, որ պելլյուցիդի գոտին, որի միջին հաստությունը գերազանցում է 18 սմ-ը, ունի բարձր խտություն: Հաստատված է, որ տվյալ ցուցանիշը կախված է օվուլյացիայի խթանման տևողությունից և կնոջ տարիքից: Պելլյուցիդի գոտու հաստացման դեպքում խորհուրդ է տրվում անկցանել օժանդակ խետչինգի պրոցեդուրա:

 

Օժանդակ խետչնգի իրականացումը խորհուրդ է տրվում նաև այն դեպքերում, երբ բլաստոմերների մասնատման տոկոսը կազմում է 10 տոկոս կամ բարձր, ինչպես նաև III-IV տիպի բլաստոմերների մասնատման, սաղմերի առկայության և 6-ից պակաս բլաստոմերների բացակայության դեպքում:

 

Ցանկալի չէ օժանդակ խետչինգ կատարել լավ որակի սաղմեի վրա, պելլյուցիդի գոտու բարականալու, ինչպես նաև սաղմի մասնատման դեպքում, երբ բլաստոմերները չեն գտնվում մեյոզի փուլում:

 

Հիմնվելով գիտական տվյալների վրա՝ կարելի է նշել, որ բազմամիջուկ բջիջը համարվում է ցիտոգենետիկ հիվանդություն, բացառությամբ առանձին բլաստոմերներում երկմիջուկային բջիջների դեպքերի: Օժանդակ խետչինգը կարող է կատարվել միայն այն ժամանակ, երբ բազմամիջուկ բլաստոմերներով սաղմեր ունեն բավարար քանակի մեկ միջուկանի բջիջներ:

 

ՎիտրոՄեդ կլինիկայի մասնագետները կիրառում են օժանդակ խետչինգը 38 բարձր կականց սաղմերի, կրիոսառնապահպանված սաղմերի, անբացատրելի անպտղությամբ հիվանդների և 3-ից ավելի ԱՄԲ անհաջող փորձ ունեցած զույգերի համար: Այնուամնայնիվ պետք է հիշել, որ պելլյուցիդի գոտին հանդիսանում է պաշտպանիչ պատ սաղմի համար և խետչինգի պրոցեդուրան կարող է վնասել սաղմը: Դրա համար օժանդակ խետչինգի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է յուրաքանչյուր զույգի համար անհատապես կոնկրետ իրավիճակի վերլուծության հիման վրա:

Մեր բալիկները