Arm | Rus | Eng

Հնդկաստանը խստացնում է փոխնակ մայրության մասին օրենքը

15/02/2013

 

Սկսած 2002 թ.-ից, երբ Հնդկաստանում թույլատրվեց փոխնակ մայրությունը կոմերցիոն նպատակով, այստեղ տեղական փոխնակ մայրության ծառայությանը դիմեցին բազմաթիվ անպտուղ զույգեր աշխարհի տարբեր երկրներից: Դրա հիմնական առավելությունը ծառայության ցածր արժեքն էր: Իհարկե, այս առավելությունը կոմպենսացվում էր մի քանի հստակ թերություններով, այն է ծառայության որակը, որը հիմնականում հեռու է եվրոպական մակարդակից, ինչպես նաև փոխնակ մայրության ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Կենսաբանական ծնողները ստիպված են անցնելու որդեգրման ընթացակարգերով:

Այնուամենայնիվ վերջերս իրավիճակը սկսել է փոխվել: Հիմա ծրագրում կարող են ընգրկվել միայն պաշտոնապես գրանցված տարասեռ ամուսինները: Ընտանեկան զույգը պետք է ններկայացնի փայտաթղթերի ամբողջական փաթեթ, որոնք թվարկված են ներքին գործերի նախարարության կայքէջում, որը հնարավորություն կտա տվյալ զույգին ստանալու բժշկական վիզա և դրա հիման վրա պայմանագիր կնքել վերարտադրողական կլինիկաներից որևէ մեկի հետ:

Հոդվածներ

Մեր բալիկները 4674