Arm | Rus | Eng

Վիտրոմեդ կլինիկայում ներդրվել է մարդու ձվաբջջիջների կրիոսառեցման նորագույն տեխնոլոգիան:

 

28/02/2015

 

Վերարտադրողական բժշկության մեջ նորագույն տեխնոլոգիա է համարվում մարդու ձվաբջիջների կրիոսառեցումը և հաջորդող ապասառեցումը գերարագ սառեցման (վիտրիֆիկացիյա) մեթոդով: Սույն տեխնոլոգիան Հայաստանում առաջին անգամ յուրացվել է և հաջողությամբ ներդրվել է Վիտրոմեդ կլինիկայում:
 
Մեթոդի կիրառումը ցուցված է ՝
 
  • երբ ԱՄԲ ծրագիրն իրականացնելիս՝ պունկցիայի( ձվաբջիջների հավաքման) օրը, անհնար է ստանալ սերմնաբջիջ,
  • կանանց, ովքեր այս կամ այն պատճառով ցանկանում են հետաձգել մայրանալու ընթացքը, օրինակ՝ երեխայի պլանավորում ուշ վերարտադրողական տարիքում,
  • օնկոլոգիական /ուռուցքային/ հիվանդությունների բուժումը սկսելուց առաջ՝ նախքան քիմիոթերապիայի ընդունումը, կամ վիրահատական միջամտությունից առաջ,
  • ԱՄԲ-ն իրականացնելիս՝ պունկցիայից հետո, սեփական ձվաբջջիջների մասնակի պահպանումը:
 
Այս մեթոդի կիրարումը հնարավորություն է տալիս կանանց պահպանելու սեփական ձվաբջջիջները և հետաձգելու մայրանալու բերկրանքը ապագայի համար:
 
Ինչպես նաև,տվյալ տեխնոլոգիայի օգնությամբ կլինիկայում ստեղծված է  դոնորական ձվաբջջիջների բանկ:
 
 
 

Հոդվածներ

Մեր բալիկները 4674