Վիտրոմեդ կլինիկայում ներդրվել է մարդու ձվաբջջիջների կրիոսառեցման նորագույն տեխնոլոգիան:
28/02/2015
Վերարտադրողական բժշկության մեջ նորագույն տեխնոլոգիա է համարվում մարդու ձվաբջիջների կրիոսառեցումը և հաջորդող ապասառեցումը գերարագ սառեցման (վիտրիֆիկացիյա) մեթոդով: Սույն տեխնոլոգիան Հայաստանում առաջին անգամ յուրացվել է և հաջողությամբ ներդրվել է Վիտրոմեդ կլինիկայում:
Մեթոդի կիրառումը ցուցված է ՝
- երբ ԱՄԲ ծրագիրն իրականացնելիս՝ պունկցիայի( ձվաբջիջների հավաքման) օրը, անհնար է ստանալ սերմնաբջիջ,
- կանանց, ովքեր այս կամ այն պատճառով ցանկանում են հետաձգել մայրանալու ընթացքը, օրինակ՝ երեխայի պլանավորում ուշ վերարտադրողական տարիքում,
- օնկոլոգիական /ուռուցքային/ հիվանդությունների բուժումը սկսելուց առաջ՝ նախքան քիմիոթերապիայի ընդունումը, կամ վիրահատական միջամտությունից առաջ,
- ԱՄԲ-ն իրականացնելիս՝ պունկցիայից հետո, սեփական ձվաբջջիջների մասնակի պահպանումը:
Այս մեթոդի կիրարումը հնարավորություն է տալիս կանանց պահպանելու սեփական ձվաբջջիջները և հետաձգելու մայրանալու բերկրանքը ապագայի համար:
Ինչպես նաև,տվյալ տեխնոլոգիայի օգնությամբ կլինիկայում ստեղծված է դոնորական ձվաբջջիջների բանկ:

















































