Առաջին անգամ Հայաստանում Վիտրոմեդ կլինիկայում իրականացվում է լեյկոսքրին թեստ

Հայաստանում «Վիտրոմեդ» կլինիկայում առաջին անգամ ներդրվել է լեյկոսքրին թեստ սերմնահեղուկի քննության նպատակով:
Ի՞նչ է լեյկոսքրին թեստը:
Լեյկոսքրինն իրենից ներկայացնում է միջավայրերի հավաքածու, որոնց միջոցով հնարավոր է որոշել սերմնահեղուկի մեջ լեյկոցիտների տոկոսային պարունակությունը: Այն բավականին կարևոր չափորոշիչ է, քանի որ սերմնահեղուկի մեջ լեյկոցիտների մեծ քանակությունը վկայում է սեռական գեղձերում բորբոքային պրոցեսների մասին: Ըստ ԱՀԿ-ի 2010 թվականից կատարված վերջին հրատարակումների՝ նորմալ սերմնահեղուկը պարունակում է ոչ ավելի քան 1մլն. լեյկոցիտ 1մլ. սերմնահեղուկում: Սերմնահեղուկի մեջ լեյկոցիտների մեծ քանակությամբ վիճակը կոչվում է լեյկոցիտոսպերմիա: Նատիվ չներկված սերմնահեղուկի մեջ շատ դժվար է տարբերակել լեյկոցիտները սպերմատոզոիդի չհասունացած բջիջներից, իսկ լեյկոսքրին թեստի հավաքածուի օգտագործմամբ այդպիսի խնդիր չի ծագում:
Սերմնահեղուկում լեյկոցիտների սխալ հաշվարկը կարող է հանգեցնել նրան, որ մեծ քանակությամբ լեյկոցիտ հայտնաբերելու դեպքում հիվանդը ստիպված պետք է հանձնի ավելորդ անալիզներ ինֆեկցիայի հայտնաբերման համար, կամ հակառակը՝ հիվանդի մոտ կա ինֆեկցիա, իսկ նատիվ չներկված սերմնահեղուկի հետազատության դեպքում չի հայտնաբերվում մեծ քանակությամբ լեյկոցիտ:
Լեյկոսքրինի միջոցով կարելի է որոշել ևս մի շատ կարևոր խնդիր, այն է՝ եթե սերմնահեղուկը հետազոտության ժամանակ նրանում չի հայտնաբերվում սպերմատոզոիդ, ապա լեյկոսքրին թեստը թույլ է տալիս որոշել, թե տվյալ հիվանդի մոտ ազոսպերմիան ունի օբստրուկցիոն, թե՞ սեկրետոր բնույթ: Սեկրետոր ազոսպերմիայի դեպքում սերմնատար ուղիների անցանելությունը խանգարված չէ, սակայն ամորձիներն ամբողջությամբ կամ մասնակի կորցրել են սպերմատոզոիդների զարգացման ֆունկցիան, իսկ լեյկոսքրին թեստի օգնությամբ սերմնահեղուկում կարելի է հայտնաբերել սպերմատոգենեզն ապահովող ոչ հասուն բջիջներ:

















































