Լատվիան օրինականացնում է սերմնաբջջի ներմուծումը
Լատվիայում որոշել են օրինականացնել սերմնաբջիջների արտահանումն ու ներմուծումը: Համապատասխան փոփոխություններն օրենսդրության մեջ ընդունվել են առաջին ընթերցմամբ:
Փոփոխություններն արվել են սեռական և վերարտադրողական առողջությանն առնչվող օրենքում: Առաջարկությունն արվել էր Առողջապահության նախարարության կողմից` մասնավոր կլինիկաների խնդրանքով:
Օրինագծի նպատակն է` կատարելագործել բժշկական բեղմնավորման իրավական կարգավորումը և ապահովել վերարտադրողական բջիջների (ձվաբջիջների և սերմնաբջջի) հասանելիությունը:
Լատվիայում սերմնաբջջի դոնորների համար կան սահմանափակումներ, օրինակ, տարիք, առողջական վիճակ և այլն: Այս օրինագծի ընդունումը թույլ կտա ընտրել դոնորներ նաև այլ երկրներից:
Այս միջոցով Լատվիայի իշխանությունները հույս ունեն մի քանի տոկոսով բարձրացնել ծնելիությունը:

















































