«Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական միության» (ESHRE) ամենամյա ժողով, Լիսաբոն, Պորտուգալիա
«Վիտրոմեդ» բժշկական կենտրոնի թիմը այս անգամ էլ բաց չթողեց վերարտադրողական բժշկության և գիտության խոշորագույն իրադարձություններից մեկը: «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները ս.թ. հուլիսի 14-17-ը մասնակցեցին Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական միության 31-րդ համաժողովին (Annual meeting European Society of Human Reproduction and Embryology) (ESHRE).
Մարդու վերարտադրողականությունը շարունակում է լինել գիտական ուղղություն, որը բնութագրվում է ինտենսիվ զարգացմամբ և նորանոր ձեռքբերումներով: Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական միության ամենամյա համաժողովը մի հարկի տակ հավաքեց մասնագետների՝ ամբողջ աշխարհից: Հավաքվել էին արտասահմանյան առաջատար բժիշկներ՝ քննարկելու համար ոլորտի առաջատար ուղղությունները և վերջին նորությունները:
ESHRE ամենամյա Համաժողովն ավելին է, քան պարզապես գիտելիքներն ու հմտությունները փոխանակելու ֆորում: Այն շատ լավ վայր է հին ընկերներին հանդիպելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար: