Վիտրոմեդ կլինիկան ESHRE 2014 համաժողովին Մյունխենում
Հունիսի 29-ից հուլիսի 2-ը ընկած ժամանակահատվածում մեր կլինիկայի էմբրիոլոգները մասնակցեցին Եվրոպայի մարդու վերարտադրողության և էմբրիոլոգիայի միության (ESHRE ) ամենամյա միջազգային համաժողովին: Համաժողովի շրջանակներում քննարկվել են անպտղության ախտորոշման և բուժման նորագույն մեթոդները: Ինչպես նաև արտամարմնային բեղմնավորման ծրագրերում ստիմուլյացիայի օպտիմալ սխեմայի ընտրության խնդիրը, ձվարանների հիպերստիմուլյացիայի համաախտանիշի կանխարգելումը, անպտղության պաթոգենեզում տարբեր հիվանդությունների դերը: Մեծ ուշադրություն է դարձվել արտամարմնային բեղմնավորման ծրագրի էմբրիոլոգիական ասպեկտներին:


















































