Բժիշկ գինեկոլգների հերթական սեմինարը "Վիտրոմեդ" կլինիկայում
2013 թ.-ի մարտի 4-ին "Վիտրոմեդ" վերարտադրողական առողջության կենտրոնում տեղի ունեցավ բժիշկ գինեկելգների սեմինարը հետևյալ թեմաներով`
1. Անպտուղ զույգի հետազոտում
2. Հիվանդների ընտրություն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար
3. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ
.jpg)
Սեմինարն անց կացրեց "Վիտրոմեդ" բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կրիստինա Ռոբերտի Մելիքյանը՝ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ, էմբրիոլոգ:
Սեմինարում մասնակցել են Երևանի հիվանդանոցների և պոլիկլինիկաների բժիշկ գինեկոլոգները:
Սեմինարի նպատակն էր՝ անպտուղ զույգերի հետազոտման մոտեցումների համակարգումը և անպտղության պարագայում հիվանդների ընտրության չափանիշները վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար, ինչպես նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների նորագույն մեթոդների հետ ծանոթացումը:

















































