Մարդու էմբրիոլոգիայի և վերարտադրողականության եվրոպական ասոցիացիայի ամենամյա համաժողովը տեղի ունեցավ Ստամբուլում, 2012թ.-ի հուլիսի 1-4-ը
Մարդու էմբրիոլոգիայի և վերարտադրողականության եվրոպական ասոցիացիայի ամենամյա համաժողովը տեղի ունեցավ Ստամբուլում, 2012թ.-ի հուլիսի 1-4-ը
Վերարտադրողական բժշկության ոլորտի Եվրոպայի և Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի, ինչպես նաև Ռուսաստանի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի մասնագետների ամենամյա հանդիպումը Մարդու էմբրիոլոգիայի և վերարտադրողականության եվրոպական ասոցիացիայի կողմից (European Society of Human Reproduction and Embryology /ESHRE), այս տարի տեղի ունեցավ հուլիսի 1-4-ը Ստամբուլում (Թուրքիա): Համաժողովի մասնակիցների քանակը գերազանցել է 8000-ը:
Վիտրոմեդ կլինիկայի առաջատար մասնագետը` գլխավոր բժիշկ Կրիստինե Ռոբերտի Մելիքյանը մասնակցել է գլխավոր համաժողովին:
Համաժողովը վերարտադրողական բժշկության, ինչպես նաև վերարտադրողական վիրաբուժության, ամենաժամանակակից և առաջատար տեխնոլոգիաների կիրառման փորձի փոխանակության եզակի հնարավորություն է ընձեռել մասնագետներին, այդ թվում տարբեր երկրների գործընկերի հետ շփվելու հնարավորություն:
Ցուցահանդեսային վահանակներին ներկայացված տեղեկատվությունը, մասնագիտացված գրականությունը, դասախոսությունները և սեմինարները, որոնք կամակերպվել են համաժողովի շրջանակներում, թույլ են տվել ստանալ համապարփակ տեղեկատվություն վերարտադրողական բժշկության ներկայիս հնարավորությունների մասին:

















































