Arm | Rus | Eng

"Արագիլ" հիմնադրամի օգնությամբ մեր կլինիկայում ստացվել են առաջին 3 հղիությունները

 

24/12/2013

 

Զույգերը, ովքեր 10 տարուց ավել զավակ չեն ունեցել, դիմել են "Արագիլ" բարեգործական հիմնադրամ, որտեղից ուղեգրվել են "Վիտրոմեդ" վերարտադրողական առողջության կենտրոն: Կլինիկայում, նորագույն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ, իրականացվել է  համապատասխան բուժում՝ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ: Արդյունքում, այս պահին, երեք զույգերի մոտ հաստատվել է հղիություն և առաջիկայում սպասվում է հաստատված հղիությունների թվի աճ :
 
"Արագիլ" վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը:
 
 
Հիմնադրամը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
 
"Վիտրոմեդ" վերարտադրողական առողջության կենտրոնի անձնակազմը կիսում է ամուսնական զույգերի ուրախությունը և մաղթում բարեհաջող ծննդալուծում:

Հոդվածներ

Մեր բալիկները 4674