Առաջնային կոնսուլտացիա
Առաջնային կոնսուլտացիայի համար ցանկալի է միանգամից դիմել անպտղության բուժման ոլորտում մասնագիտացած գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգին:
Որակավորված մասնագետի ընտրությունից հետո Ձեզնիզ կպահանջվեն ֆիզիկական և զգացմունքային ջանքեր, ինչպես նաև գումար և մի շարք հետազոտություններ:
Նախքան հետազոտություններ նշանակելը Ձեր բժիշկը Ձեզ մի քանի հարց կտա և կուսումնասիրի նախկինում անցկացված հետազոտությունների արդյունքները: Փորձեք բժշկին տալ առավելագույն մանրամասն տեղեկատվություն նախկինում անցկացված բուժման մասին, քանի որ դա էապես կխնայի Ձեր ժամանակն ու փողը կրկնակի աշխտորոշում և բուժում անցկացնելու հարցում: Դուք պետք է փորձեք առաջնային կոնսուլտացիային գալ ամուսնու հետ միասին, քանի որ անպտղությունը երկուսի խնդիրն է հանդիսանում: Այդ այցի ժամանակ դուք սկսում եք հասկանալ, թե ինչպիսի վճռականություն և փոխադարձ աջակցություն է պահանջվում Ձեզ ախտորոշման և բուժման ողջ փուլում:
Ամուսնական զույգի անպտղության պատճառ կարող են հանդիսանալ ինչպես տղամարդը, այնպես էլ կինը: Սովորաբար, առաջնային այցի ընթացքում բժիշկը կնոջը հարցնում է, թե արդյոք նրա դաշտանային ցիկլը կանոնավոր է, ցավոտ են արդյոք դաշտանները, արդյոք փոքր կոնքի շրջանում կան ցավի զգացումներ, արդյոք հեշտոցի արտադրությունները շատ առատ են կամ կասկածելի, եղել են արդյոք արյունոտ արտադրություններ, արդյոք նա ունեցել է միզասեռական, ինչպես նաև այլ օրգանների հիվանդություններ: Դրանից բացի պատրաստ եղեք նախկին հղիությունների, վիժումների, վիրահատությունների և բեղմնականխման մեթոդների վերաբերյալ հարցերի: Տղամարդկանց հարցեր են տալիս նախկինում սեռական օրգանների վնասվածքների, վիրահատությունների, վարակիչ և այլ հիվանդությունների, ներկայումս օգտագործվող դեղամիջոցների և այլ ամուսնությունների ընթացքում երեխաների առկայության մասին: Բժիշկն ամուսիններին կհարցնի, թե որքան ժամանակ է նրանք փորձում են հղիանալ, որքան հաճախ են սեռական հարաբերություններ ունենում, արդյոք սեռական ակտի ժամանակ քսուքներ են օգտագործում և արդյոք նրանց ընտանիքում որևէ մեկը բնածին հիվանդություն ունի: Քանի որ անպտղությամբ տառապող ամուսնական զույգերից շատերի մոտ սովորոբար առկա են անպտղության պատճառ հանդիսացող մեկից ավելի գործոններ, շատ կարևոր է քննարկել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու մոտ առկա բոլոր հնարավոր գործոնները:
Զուգընկերներից յուրաքանչյուրի ամբողջական սեռական ու վերարտադրողական պատմությունը, այդ թվում նաև նախկին ամուսնությունները, ենթակա են քննարկման:
Այցի ժամանակ դուք կարող եք բժշկին պատմել անպտղության հետ կապված Ձեր հոգեբանական խնդրիների մասին, որոնցով դուք չեք կարողանում կիսվել ընկերների և բարեկամների հետ: Բժշկին պատմեք ձեզ անհանգստացնող ամեն ինչի մասին: Բժիշկ-ռեպրոդուկտոլոգները ունեն մեծ փորձ անպտղությամբ տառապող զույգերի հետ շփման հարցում և միշտ կարող են անհրաժեշտ խորհուրդներ տալ և ապահովել անհրաժեշտ հոգեբանական աջակցություն:
Զրույցից հետո ձեզ կնշանակեն հետազոտություն և առաջին հերթին՝ վերարտադրողական համակարգի հետազոտություն: Բժիշկը մեծ ուշադրություն կդարձնի հորմոնալ անհավասարակշռության ախտանիշների վրա, և կախված իրավիճակից՝ կնշանակի արյան հորմոնների հետազոտությունների ժամանակացույց:
Շատ բժիշկներ հետազոտությունը սկսում են առաջնային կոնսուլտացիայի ժամանակ՝ հիմնվելով նախկինում արված հետազոտությունների, գինեկոլոգիական և ուլտրաձայնային հետազոտությունների (ՈՒՁՀ) արդյունքների վրա: Ուլտրաձայնային սարքավորումը հանդիսանում է որակավորված ռեպրոգուկտոլոգի անհրաժեշտ գործիք, և առաջնային այցը, որպես կանոն, իր մեջ պարտադիր ներառում է ՈՒՁՀ-ն: Եթե առկա են վարակի կամ բորբոքման ախտանիշներ, Ձեզանից կամ Ձեր ամուսնուց կարող են քսուք վերցնել: Մնացած հետազոտությունները պետք է նշանակվեն կնոջ դաշտանային ցիկլի կոնկրետ օրերին:
Այս կամ այն հետազոտությունների նպատակը հասկանալու համար կարևոր է հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում բնական բեղմնավորումը:
Բնական բեղմնավորում
Որպեսզի բեղմնավորումը տեղի ունենա բնական ճանապարհով, տղամարդու մոտ պետք է լինի սերմնաժայթքում (սերմը սերմնաբջիջներ պարունակող հեղուկ է) և հայտնվի կնոջ հեշտոցում օվուլյացիայի ընթացքում, երբ նրա ձվարանից ազատվում են ձվաբջիջներ: Օվուլյացիան բարդ պրոցես է, որը հսկվում է հիպոֆիզի՝ էնդոկրին գեղձի կողմից, որը գտնվում է գլխուղեղում: Հիպոֆիզն արտադրում է ֆոլիկուլ խթանող հորմոն (FSH), որի ազդեցության տակ ձվարաններից մեկում սկսում է աճել ֆոլիկուլը (անմիջապես ձվարանի ներքևում գտնվող և հեղուկով լցված բուշտ): Ֆոլիկուլը պարունակում է հասունացած ձվաբջիջ և արտադրում է էստրոգեն հորմոններ: Երբ սերմնաբջիջը հասունանում է, հիպոֆիզը արձակում է լյուտենացված հորմոնի (LH) մեծ քանակություն, որի ազդեցության տակ ֆոլիկուլը պայթում է և տեղի է ունենում ձվազատում (օվուլյացիա):
Օվուլյացիայից հետո ձվաբջիջը հայտնվում է ֆալոպյան փողերից որևէ մեկում: Քանի որ սովորաբար բեղմնավորումը տեղի է ունենում ֆալոպյան փողի ներսում, սերմնաբջիջը պետք է անցնի հեշտոցի, արգանդի վզիկի լորձի միջով, հայտնվի արգանդում և հետո ֆալոպյան փողում, որտեղ այն պետք է ներթափանցի ձվաբջջի մեջ, որպեսզի բեղմնավորի այն: Դրանից հետո բեղմնավորված ձվաբջիջը հասնում է արգանդ և իմպլանտացվում է էնդոմետիայի մեջ (արգանդի ներքին մակերեսը պատող հյուսվածք): Եթե ամեն ինչ նորմալ է, մոտ ինն ամսից երեխան ծնվում է:
Հետազոտության պլանը
Հասկանալու համար, թե ինչու հղիանալ չի ստացվում, բեղմնավորման համար չորս կարևորագույն օբյեկտ է հետազոտվում՝ ձվարանները, սերմը, ֆալոպյան փողը և արգանդը: Անվերջ թվացող հետազոտությունները այսպես, թե այնպես վերաբերում են այս բաժիններից որևէ մեկին: Դեպքերի 40 տոկոսում խնդիրը տղամարդու մեջ է, 40 տեկոսում՝ կնոջ, իսկ 10 տոկոսի դեպքում էլ խնդիրներ են հայտնաբերվում ամուսիններից երկուսի մոտ: Մոտ 10 տոկոսի դեպքում լիարժեք ու բազմակողմիանի հետազոտության դեպքում չի ստացվում գտնել անպտղության պատճառը (այսպես կոչված անհայտ ծագման անպտղություն):
Մանրամասն զրույցից հետո բժիշկը զննում է կնոջը: Այս զննությունը բժշկին կարող է շատ կարևոր տեղեկություններ տալ, և առաջին հերթին, նա ուշադրություն է դարձնում այնպիսի նշաններին, ինչպիսիք են շատ մազապատումը, չափից շատ ճարպոտ մաշկը, կրծքագեղձերից արտադրության առկայությունը:
Իհարկե, զննությունը բավարար չէ ճշգրիտ ախտորոշման համար: Գոյություն ունի անպտուղ զույգի հետազոտության չափանիշ, որի անցկացման համար հիմնականում պահանջվում է 1-ից 2 ամիս: Շատ կարևոր է ճշգրտորեն ժամանակացույցով նշանակել յուրաքանչյուր հետազոտությունը համաձայն կնոջ դաշտանային ցիկլը:
Նշանակված հետազոտությունը չի կարելի դադարեցնել, անգամ եթե անպտղության պատճառը հայտնաբերվել է հետազոտության միջանկյալ փուլում, քանի որ շատ հաճախ անպտղությամբ տառապող զույգերի մոտ միանգամից մի քանի պատճառ է հայտնաբերվում: Շատ հիվանդություններ, ինչպիսիք են, օրինակ, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները, շատ հաճախ հանգեցնում են արգանդի փողերի անանցանելիությանը, որը կարող է ընթանալ առանց որևէ ախտանիշի:
Հետազոտություններից որևէ մեկի ժամանակ նորմայից շեղումները միշտ չէ, որ վկայում են ինչ-որ պաթոլոգիայի առկայության մասին և կարող է անհրաժեշտ լինել անցկացնել կրկնակի ստուգում, դրա առկայությունը հաստատելու համար:
Ցավոք սրտի, հաճախ պատահում է, որ հետազոտությունները կիսատ են անցկացվում, իսկ երբեմն ընդհանրապես չեն անցկացվում: Շատ դեպքերում բուժումը նշանակվում է մինչև վերջնական ախտորոշումը: Կամ էլ հակառակը, բժիշկները այնպես են ձգձգում հետազոտությունը, որ հիվանդն այլևս չի դիմանում, քանի որ, վերջիվերջո, նրանք եկել են բուժման համար: Հաճախ ընդհանուր պրակտիկա ունեցող գինեկոլոգները անպտղության դեպքում հետազոտություն անելիս բավարարվում են ֆլորայի քսուքով և սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների հետազոտմամբ: Քսուքներում միկրոօրգանիզմներ հայտաբերելու դեպքում (այդ թվում նաև այն միկրոօրգանիզմները, որոնք մշտապես գտնվում են մարդու օրգանիզմում) նշանակում են հակաբորբոքային բուժում մեծաքանակ դեղերով մի քանի ամիս տևողությամբ: Տվյալ բուժումը ոչ մի կապ չունի անպտղության բուժման հետ:
Միայն անհրաժեշտ հետազոտություններն անցկացնելուց հետո է կարելի նշանակել բուժման ժամանակացույցը և որոշել, թե բուժման որ մեթոդն ընտրել:
Անպտղության արդյունավետ հաղթահարման կարևորագույն գործոնները
- Կնոջ տարիքը: Սա բուժման արդյունավետության վրա ազդող ամենակարևոր գործոնն է: Տարիքի հետ կնոջ ձվաբջիջների որակը կտրուկ վատանում է՝ անկախ դրանց առողջական ընդհանուր վիճակից: Դրա համար, եթե կին հիվանդի տարիքը 35-ից բարձր է, մենք չենք կիրառում ցածր արդյունավետությամբ և երկարատև բուժման, ինչպես նաև երկարաժամկետ ռեաբիլիտացիա պահանջող մեթոդները:
- Կենսաձևը: Այնպիսի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի և կոֆեինի չափից շատ օգտագործումը, մեծ քաշը, խրոնիկ սթրեսը բացասաբար են ազդում կնոջ վերարտադրողական գործառույթի վրա: Ուստի անպտղության համար բուժում սկսած բոլոր կին հիվանդներին խորհուրդ է տրվում վարել առողջ ապրելակերպ և փորձել նվազագույնի հասցնել այն գործոնները, որոնք կարող են բացասաբար ազդել բուժման արդյունավետության վրա:
- Ճշգրիտ ախտորոշում: Միայն անպտղության պատճառի ճշգրիտ հայտնաբերման դեպքում կարելի է նշանակել առավելագույնս արդյունավետ բուժում:
- Բուժման որակ: Առավել արդյունավետ բուժման մեթոդաբանություն ընտրելիս պետք է հաշվի առնել ներկայիս բժշկությանը հասանելի բոլոր հնարավոր բուժման մեթոդները:
- Երկարատև բուժումները, բուժման ընդհանուր սկզբունքներ: Պետք է խուսափել արդյունքներ չունեցած պրոցեդուրաների բազմակի կրկնություններից՝ ժամանակին անցում կատարելով բուժման այլընտրանքային մեթոդներին: Չի կարելի ժամանակ կորցնել, քանի որ որքան տարիքով կինը մեծ է, այնքան բոլոր բուժման մեթոդների արդյունավետությունը ցածր է: