Arm | Rus | Eng

Ամորձու բիոպսիա

Բիոպսիայի անհրաժեշտություն է առաջանում, երբ տղամարդու մոտ ախտորոշվում է ազոոսպերմիա (սպերմատոզոիդների բացակայություն էյակուլյատում):

«Վիտրոմեդ» կլինիկայում  ստեղծված են բոլոր պայմանները, ամորձիների բիոպսիայի բոլոր մեթոդներն իրականացնելու համար, այդ թվում` ամորձու և հավելման բաց միկրովիրաբուժական բիոպսիա (micro-TESE): Բիոպսիան իրականացնում է բարձ որոկավորմամբ մասնագետ` ուռոլոգ-անդրոլոգ` աշխատանքային մեծ փորձով,կոնսերվատիվ և վիրաբուժական բուժման ժամանակակից  բոլոր` ԱՄՆ-ում և Եվրոպայում ընդունված մեթոդների իմացությամբ:
Բիոպսիայի անցկացման ընթացքում վիրահատարանում է գտնվում նաև փորձառու բժիշկ-կենսաբան, ով նույն պահին հետազոտում է ամորձուց ստացված բիոպտատը՝ սպերմատոզոիդների հայտմաբերման համար:
Կլինիկան զինված է նորագույն տեխնիկայով, այդ թվում հզոր վիրահատական Wallach (ԱՄՆ) մանրադիտակով ամորձիների բաց վիրաբուժական բիոպսիա անցկացնելու համար (micro-TESE):
Բիոպտատում սպերմատոզոիդ հայտնաբերելու դեպքում՝

  1. բիոպտատը ենթարկվում է կրիոկոնսերվացիայի` սպերմատոզոիդները հետագայում արտամարմնային բեղմնավորման համար օգագործելու նպատակով,
  2. տղամարդուց ամորձու բիոպսիայի և կնոջից ձվաբջջի միաժամանակյա վերցման դեպքում հայտնաբերված սպերմատոզոիդներն օգտագործվում են ձվաբջջի բեղմնավորման համար, բիոպտատի մնացած մասը ենթարկվում է կրիոկոնսերվացիայի՝ օժանդակ վերարտադրողական ծրագրերում օգտագործելու նպատակով:

Ամորձիների բիոպսիան վիրաբուժական միջոցառում է, որի նպատակը ամորձուց կամ նրա հավելումից հյուսվածքի ստացումն է` հետագայում մանրադիտակային քննության ենթարկելու և սպերմատոզոիդներ հայտնաբերելու նպատակով` ազոոսպերմիայով պացիենտների մոտ օժանդակ վերարտադրողության միջոցառումներ իրականացնելու համար:
Ամորձու բիոպսիայի ցուցումը ազոոսպերմիան է (սպերմատոզոիդների բացակայությունը էյակուլյատում), որով տառապում է անպտղության բուժման համար դիմած պացիենտների 5%-ը:
Տարբերում ենք ազոոսպերմիայի երկու հիմնական տեսակ`

  • օբստրուկտիվ ազոոսպերիմիա, երբ սպերմատոգենեզը ձվարաններում պահպանված է, սակայն ամորձիներում առաջացած սպերմատոզոիդները չեն անցնում էյակուլյատի մեջ`  սերմնատար խողովակների բացակայության կամ անանցանելիության պատճառով:
  • ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիա, որը պայմանավորված է սպերմատոգենեզի անբավարարությամբ:

Մեթոդից կախված տարբերում ենք բիոպսիայի երկու մոդիֆիկացիա` միջմաշկային - ասպիրացիոն և ամորձիների բաց բիոպսիա:
«Վիտրոմեդ» կլինիկայում բիոպսիան իրականացվում է ցանկացած բնույթի ազոոսպերմիայի դեպքում, երբ սպերմատոզոիդների ստացումը այլ ճանապարհով անհնար է:

Կախված անպտղության առաջացման պատճառներից և ցուցումներից, ամորձու և նրա հավելման բիոպսիան կարող է անցկացվել տարբեր մոդիֆիկացիաներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկություններն ու ցուցումները: Այս պատճառով ամորձու բիոպսիա անցկացնելուց առաջ յուրաքանչյուր տղամարդ անցնում է կոմպլեքս հետազոտություն, այդ թվում՝ լաբորատոր թեստեր, որոնք թույլ են տալիս հայտնաբերել վերարտադրողական ֆունկցիայի խաթարմանը հանգեցրած սպերմատոգենեզի առկա խանգարումները:
Ստացված արդյունքների հիման վրա՝ ոռոլոգ-անդրոլոգը որոշում է բիոպսիայի այս կամ այն մեթոդի անցկացման նպատակահարմարությունը:
Նախնական ախտորոշմանը գրագետ մոտեցումը թույլ է տալիս առավելագույն դարձնել սպերմատոզոիդների ստացման և հետագա պահպանման/ օգտագործման հավանականությունը բիոպտատից, ինչը թույլ է տալիս խուսափել ոչ ցանկալի կրկնակի բիոպսիայից:

Միջմաշկային - ասպիրացիոն բիոպսիա
PESA (PercutaneousEpididymalAspiration)- ամորձու հավելման (էպիդիդիմիս) միջմաշկային - ասպիրացիոն բիոպսիան է:
Անցկացման մեթոդը
Հարաբերականորեն պարզ մանիպուլյացիա է, որն իրականացնում են վիրահատարանում` տեղային անզգայացման պայմաններում: Անցկացվում է առանց կտրվածքի, տևում 15 րոպե: Ներարկիչի և շատ բարակ պունկցիոն ասեղի օգնությամբ, որն անցկացնում են ամորձու մաշկով, հավելումից արտածծում են հեղուկը: Ստացված հեղուկն ուղարկում են լաբորատորիա՝ մանրադիտակային հետազոտության համար, որտեղ պարզում են առկա հասուն սպերմատոզոիդների քանակն ու որակը:
Պրոցեդուրայից անմիջապես հետո պացիենտը կարող է գնալ տուն կամ մնալ կլինիկայում մեկ-երկու օր: Օգտագործվում են ներծծվող կարանյութեր, որոնք այնուհետև հեռացնել հարկավոր չէ:

TESA (TesticularSpermAspiration)- ամորձու միջմաշկային - ասպիրացիոն բիոպսիա բարակ ասեղով:
Մեթոդը
Անցկացվում է վիրահատարանում` տեղային անզգայացման պայմաններում: Հատուկ բիոպսիոն ապարատի օգնությամբ, որը լիցքավորված է բիոպսիոն ասեղով, իրականացվում է ամորձու հյուսվածքի նմուշի վերցնում:

 



Ցուցումներ
Օբստրուկտիվ ազոոսպերմիա (անպտղության էքսկրետոր ձև): Օբստրուկտիվ ազոոսպերմիայի դեպքում հանդիսանում է սպերմատոզոիդների ստացման օպտիմալ մեթոդ: Գրեթե 100% դեպքերում հաջողվում է ստանալ բավարար քանակի սպերմատոզոիդներ ЭКО-ICSI (արտամարմնային բեղմնավորում-սպերմատոզոիդների ինտրացիտոպլազմատիկ ներարկում ձվաբջիջ) պրոցեդուրայի իրականացման համար:

  • Օբստրուկտիվ և ոչ օբստրուկտիվ անպտղության տարբերակիչ ախտորոշում:

Առավելությունները՝

  • քիչ ինվազիվություն,
  • կարճ տևողություն,
  • բարդությունների ցածր ռիսկ,
  • վիրահատությունից հետո աշխատունակության պահպանում,
  • մուլտիֆոկալություն

Թերություններ՝

  • մորֆոլոգիական հետազոտության համար անհրաժեշտ քանակի հյուսվածքի ստացման անհնարինություն,
  • տեսողական վերահսկման բացակայություն,
  • վիրահատությունն անցկացվում է կուրորեն, այսինքն ամորձու հյուսվածքը վերցվում է պատահականության սկզբունքով, ինչը չի բացառում բարդությունների առաջացումը,
  • կա անոթների վնասման և արյունահոսության վտանգ` փոշտային կամ ինտրատեստիկուլյար հեմատոմաների առաջացում և ամորձիների ատրոֆիա:


Էֆեկտիվությունը
Այս մեթոդը կազմում է էմբրիոնի տեղափոխմամբ հղիությունների 15-50%-ը` կախված ազոոսպերմիայի տեսակից:

Ամորձիների բաց բիոպսիա
Տեխնիկապես ավելի դժվար է, սովորաբար իրականցվում է, երբ անհնար է միջմաշկային պունկցիայի միջոցով ստանալ հետազոտության համար նյութ:
TESE (Testicular Sperm Extraction)- բաց մեթոդով ամորձու բիոպսիան ամենատարածվածն է աշխարհում: «Վիտրոմեդ» կլինիկայում նախապտվություն է տրվում ամորձու երկկողմանի մուլտիֆոկալ բիոպսիային:

Սպերմատոզոիդների վերցման մեթոդը
Անցկացվում է տեղային անզգայացման պայմաններում՝ վիրահատարանում: Փոշտին արվում է փոքրիկ կտրվածք, ամորձին դուրս է բերվում վերքի մեջ: Հենց ամորձուն արված փոքրիկ կտրվածքով վերցնում են սեպաձև բիպոտատ` բրնձի հատիկի չափ, վերջինս բաժանում երեք մասի, առաջին մասը մանրակրկիտ ուսումնասիրվում է լաբորատորիայում, որտեղ ենթարկվում է մշակման` սպերմատոզոիդների էքստրակցիայի նպատակով, երկրորդ մասը, հասուն սպերմատոզոիդների հայտնաբերման դեպքում ենթարկվում է կրիոկոնսերվացիայի հետագայում ЭКО-ICSI ցիկլում օգտագործելու նպատակով (առավելություն է տրվում մաքսիմալ հասունացած և առավել շարժուններին, ինչպես նաև իրենց մորֆոլոգիական նշաններով առավել ամբողջականներին), իսկ երրորդն ուղղարկվում է հիստոլոգիական հետազոտության, որով հետագայում հնարավոր է ախտորոշել բուժման ելքը` ելնելով բիոպտատում սպերմատոզոիդների կամ սպերմատիդների առկայությունից կամ բացակայությունից:



Ցուցումներ՝

  • ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիա. սպերմոգրամմայի արդյունքների համաձայն սպերմատոգենեզի կոպիտ խանգարմամբ պացիենտներ, քանի որ ոչ օբստրուկտիվ ազոոսպերիմիայի դեպքում տեղային սպերմատոգենեզը կարող է պահպանված լինել:

 

Նորմալ սպերմատոգենեզի օջախների հայտնաբերման դեպքում կատարվում է նորմալ սպերմատոզոիդների ստացում` նրանց կրիոկոնսերվացիայի և ԱՄԲ ընթացքում դրանց հետագա օգտագործման համար:

Առավելություններ՝

  • ապահովում է վնասված անոթի և արյունահոսության տեսողական վերահսկողություն, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների առաջացման հավանականությունը,
  • մորֆլոլոգիական հետազոտության համար անհրաժեշտ մեծքանակ վհյուսվածքի ստացման հնարավորություն
  • մուլտիֆոկալություն


Արդյունավետությունը
Երկկողմանի մուլտիֆոկալ բիոպսիան թույլ է տալիս ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի պացիենտների մոտ 65% դեպքերում ստնալ ԱՄԲ համար պիտանի սպերմատոզոիդներ կամ սպերմատիդներ: Հետագայում կնոջ մոտ իրականցվում է սուպերօվուլյացիայի խթանում և ստացված ձվաբջիջների բեղմնավորման համար օգտագործվում են բիոպտատիկրի կոնսերվացված մասի սպերմատոզոիդները:

Հնարավոր է վիրահատության ընթացքում սպերմատոզոիդներ չհայտնաբերվեն: Այս դեպքում պացինետին խորհուրդ է տրվում անցնել ամորձու բաց միկրովիրաբուժական բիոպսիա:

MESА  (Micro-Epididymal Sperm Aspiration) Ամորձու հավելմամբ բաց միկրովիրաբուժական ասպիրացիոն բիոպսիա
Սպերմատոզոիդի վերցման մեթոդը
Միկրովիրաբուժական վիրահատություն է, որի ընթացքում հավելումից միկրոսկոպի հսկողությամբ առանձնացնում են մեծ շրջագծով խողովակիկ, որից արտածծում են սպերմատոզոիդներ պարունակող հեղուկը:


Micro-TESE  (Micro-Testicular Sperm Extraction / Microdissection Testicular Sperm Extraction) –ամորձու միկրովիրաբուժական ասպիրացիա
Սպերմատոզոիդի վերցման մեթոդը
Բաց բիոպսիայի ամենաբարդ և օպտիմալ տարբերակն է: Անցկացվում է վիրահատարանում ողնուղեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում: Վիրաբույժ-ուռոլոգը, մանրադիտակի օգնությամբ, փեղեքելով լայն մերկացնում է ամորձուհյուսվածքը, խոշորացման պայմաններում մանրակրկիտ զննում ամորձու խողովակիկները, ինչը թույլ է տալիս վերցնել մի քանի առավել առողջ խողովակներ, որոնք ամենայն հավանականությամբ կպարունակեն սպերմատոզոիդներ: Վերցված նմուշներն անմիջապես հետազոտվում են կլինիկական կենսաբանի կողմից այլ մանրադիտակի օգնությամբ` սպերմատոզոիդներ հայտնաբերելու նպատակով: Բիոպսիայի դրական ընթացքի դեպքում, երբ հայտնաբերվում են հասուն սպերմատոզոիդներ, նրանք օգտագործվում են անմիջականորեն ձվաբջջի բեղմնավորման համար կամ սառեցվում են` հետագայում կնոջ մոտ սուպերօվուլյացիայի խթանում և ստացված օօցիտների` բիոպտատի կրիոկոնսերվացված մասի սպերմատոզոիդներով բեղմնավորում իրականացնելու տպատակով:

Ցուցոմները չեն տարբերվում TESE-ի ցուցումներից՝

  • ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիա (առաջնային տեստիկուլյար անբավարարութուն),
  • սպերմոգրամմայի համաձայն սպերմատոգենեզի կոպիտ խանգարումներով պացիենտները, երբ սպերմատոգենեզի մակարդակը շատ ցածր է: Այս դեպքում բիոպսիայի անցկացման նպատակահարմարությունը բացատրվում է նրանով, որ ամորձու հյուսվածքում ոչ միշտ է տեղի ունենում խողովակների տոտալ վնասում, հաճախ տեղային սպերմատոգենեզը կարող է պահպանված լինել միկրոսկոպիտակ լավ տեսանելի նորմալ ֆունկցիայով «կղզյակների» ձևով:

Առավելությունները՝

  • ավելանում է վերցված սպերմատոզոիդների քանակը ստանդարտ տեստիկուլյար բիոպսիայի համեմատությամբ (57%  32% -ի դեմ),
  • նվազում է ամորձուց վերցված հյուսվածքի չափը (2-3 մմ3 ,3-5 մգ քաշով),
  • ապահովում է տեսողական վերահսկողություն` թույլ տալով իդենտիֆիկացնել ամորձու արյունատար անոթները, ինչի շնորհիվ վիրաբույժը կարողանում է մաքսիմալ պահպանելով չվնասել դրանք` նվազագույնի հասցնելով բարդությունների առաջացման հավանականությունը` արյունահոսություն և ամորձու այլ հատվածների վնասում:

Հնարավորություն է տալիս գենետիկ հայր դառնալու ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով տառապող տղամարդկանց` բիոպսիոն նյութում սպերմատոզոիդների բացակայության դեպքում:

Անցկացման ժամկետները
Վիրահատությունը սովորաբար անցկացնվում է կնոջ պունկցիայի և ձվաբջիջների վերցման հետ միաժամանակ, սակայն հայտնի է, որ հավելումից ստացված սպերմատոզոիդները բեղմնավորման ունակությունը պահպանում են 12-24 ժամ, իսկ տեստիկուլյար սպերմատոզոիդները` 48-72, ինչը որոշ դեպքերում թույլ է տալիս պրոցեդուրաներն իրականացնել ոչ միաժամանակ:

  • հնարավոր է նաև ամորձու ասպիրատի կամ կրիկոնսերվացված հյուսվածքի օգտագործումը պացիենտի ցանկությամբ: Այս դեպքում սպերմատոզոիդների վերցման պրոցեդուրան անցկացնում են նախօրոք` անկախ կնոջ ձվարանի ֆոլիկուլների պունկցիայի ժամկետից:


Էֆեկտիվություն
ՄիկրոTESE-ի միջոցով սպերմատոզոիդների հայտնաբերման հավանականությունը նախորդ անհաջող ավանդական բիոպսիայից հետո մեծանում է 50-70%-ով:
Ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի շատ դեպքերում ամորձու հյուսվածքում հնարավոր չի լինում հայտնաբերել ոչ մի սպերմատոզոիդ, այսպիսի իրավիճակ առաջանում է 30-35% դեպքերում, սակայն, ինչպես կլոր, այնպես էլ երկարավուն (ավելի դիֆերերենցված) սպերմատիդների հայտնաբերումը ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով տղամարդկանց հնարավորություն է տալիս գենետիկորեն հարազատ երեխաներ ունենալ:

Մեր կլինիկան տղամարդկանց հնարավորություն է տալիս գրագետ և արդյունավետ լուծելնու խնդիրները:
Մեր աշխատանքն արժանացել է բարձր գնահատականի և երախտագիտության մեր պացիենտների կողմից:
Վստահեք կլինիկայի բարձրակարգ մասնագետներին:
 

Մեր բալիկները 4674