Arm | Rus | Eng

Արհեստական սերմնավորում

 

Արհեստական սերմնավորումը (ներարգանդային սերմնավորում) տղամարդու հատուկ մշակված կամ դոնորի սերմի տեղադրումն է արգանդի վզիկում պլաստիկ կատետրի միջոցով:

 

Տղամարդու սերմով բեղմնավորումը (արհեստական բեղմնավորումը) խորհուրդ է տրվում, երբ առկա են անհայտ ծագման անպտղություն, սերմի որակի չնչին նվազում կամ բարդություններ սեռական ակտի ժամանակ:

 

Արհեստական բեղմնավորումը կարող է նշանակվել դեղորայքի տեսքով օվուլյացիայի խթանմանը զուգահեռ կամ բնական (չխթանված) ցիկլում՝ կախված կոնկրետ իրավիճակից: Օվուլյացիայի խթանման համար նշանակում են կլոմիֆեն ցիտրատ կամ գոնադոտրոպին: Օվուլյացիայի խթանումը մեծացնում է բեղմնավորման արդյունավետությունը, քանի որ այն բերում է 2-3 ֆոլիկուլների հասունացմանը:

 

Արհեստական բեղմնավորման ժամկետի ճիշտ ընտրության համար իրականացվում է ուլտրաձայնային մոնիտորինգ՝ սկսած դաշտանային ցիկլի 8-9-րդ օրից: Երբ առաջատար ֆոլիկուլի չափսերը հասնում են 17-18 մմ, ներարկվում է ՄԽԳ ձվաբջջի և օվուլյացիայի վերջնական խթանման համար: ՄԽԳ ներարկումից 12-40 ժամ հետո կատարվում է արհեստական բեղմնավորում: Ընդհանուր առմամբ, բեղմնավորման հաճախականությունը մեկ բնական կամ բուժական ցիկլի ընթացքում պայմանավորված է օվուլյացիայի ենթադրելի ժամկետի, օվուլյացիայի խթանման հանդեպ ձվարանների արձագանքի հետ: Բեղմնավորումը կարող է կազմել 1-3 պրոցեդուրա:

 

Հատուկ մշակված սերմը տեղադրվում է ներարկիչի մեջ, որին միացված է բարակ պլաստիկ կատետր: Բեղմնավորումից առաջ սերմնաբջիջը պետք է տարանջատվի սերմնահեղուկից, քանի որ սերմնահեղուկը կարող է գրգռել արգանդը և առաջացնել սուր ցավեր: Սերմի լվացումը հնարավորություն է տալիս նաև առանձնացնել ամենաշարժուն սերմնաբջիջները: Բեղմնավորման պրոցեդուրայի ընթացքում բժիշկը նրբորեն կատետրը մտցնում է արգանդ, հետո դանդաղ ներարկում սերմնաբջիջները: Բեղմնավորման պրոցեդուրան անցավ է, և որևէ ցավազրկման կարիք չկա:

 

Բուժման ընթացքում Ձեզ անհրաժեշտ կլինի 3-4 անգամ այցելել հիվանդանոց ուլտրաձայնային մոնիտորինգի և բեղմնավորման համար: 

Մեր բալիկները 4674