Arm | Rus | Eng

ԱՄԲ նվազագույն խթանմամբ

 

 

Ներկայումս ողջ աշխարհում կիրառվող ԱՄԲ տեխնոլոգիան պահանջում է կնոջ խթանում հորմոնալ դեղամիջոցների բավականին մեծ չափաբաժիններով: Խթանման նպատակը միանգամից մի քանի հասուն ձվաբջիջների ստացումն է: Այդպիսի պրոցեդուրան սովորաբար բարդություններ չի ունենում, այնուամենայնիվ այն կնոջ օրգանիզմի համար բավականին մեծ ծանրաբեռնվածություն է հանդիսանում: ԱՄԲ մի քանի փորձի դեպքում կինը նման ծանրաբեռնվածության մի քանի անգամ է ենթարկվում: Բացի դրանից, մի շարք դեպքերում հորմոնալ դեղամիջոցների ներարկումը հակացուցված է:

 

Հորմոնալ խթանումից խուսափելու համար Վիտրոմեդ կլինիկայում հնարավոր է իրականացնել ԱՄԲ բնական դաշտանային ցիկլում, որը տարբեր երկրներում տարբեր անվանումներ ունի (օրինակ՝ “նվազագույն խթանում”, ”բնական ցիկլ”, ”թեթև խթանում”): Այդ դեպքում բնական ճանապարհով հասունանում է մեկ ձվաբջիջ, որը պունկցիայի միջոցով դուրս է բերվում, իսկ հետո բեղմնավորվում լաբորատորիայում: Բնական դաշտանային ցիկլում կատարվող ԱՄԲ-ն լայն տարածում չի ստացել ցածր արդյունավետության պատճառով՝ ի տարբերություն ԱՄԲ ստանդարտ պրոցեդուրայի: Ավելի ցածր արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ ոչ բոլոր հասուն ֆոլիկուներում են ձվաբջիջներ պարունակվում, և այդ պատճառով պունկցիայի միջոցով միշտ չի հնարավոր լինում ձվաբջիջ ստանալ, իսկ եթե անգամ ստացվել է, ոչ միշտ է նորմալ բեղմնավորում տեղի ունենում: Եթե ստանդարտ ԱՄԲ ընթացքում սաղմնաբանները/էմբրիոլոգները խիստ չափանիշներով մի քանի սաղմերից ընտրում են հաջող ներկալման/իմպլանտացիայի ավելի լավ կարողությամբ 1-3 սաղմ, որոնք հետո տեղադրվում են արգանդում, ապա բնական ցիկլով ԱՄԲ դեպքում ընտրության հնարավորություն չկա:

Մեր բալիկները 4674