ԱՄԲ նկարագիրը
Արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ)
Սերմնաբջջի և ձվաբջջի միավորմանը խանգարող բազմաթիվ գործոններ կարող են լինել: Բարեբախտաբար այս դեպքերում օգնության կարող է հասնել այնպիսի օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիա, ինչպիսին է ԱՄԲ-ն: Արտամարմնային բեղմնավորումը մեթոդ է, որի դեպքում տղամարդու սերմնաբջիջները և կանացի ձվաբջիջները միավորվում են օրգանիզմից դուրս՝ in vitro (բառացի “ապակու մեջ” կամ լաբորատոր անոթի մեջ): Հետո տեղի է ունենում բեղմնավորում, և ստացված սաղմերը մի քանի օր հետո տեղափոխվում են կնոջ արգանդ, երբ մեկ կամ մի քանի սաղմ տեղադրվում են արգանդի էնդոմետրիայում և զարգանում են ինը ամիսների ընթացքում:
Կոպիտ ասած՝ արտամարմնային բեղմնավորումը անպտղության բուժման մեթոդ չի հանդիսանում, այն անպտղության հաղթահարման մեթոդ է, քանի որ այն չի վերացնում ամուսնական զույգի մոտ անպտղության պատճառը: Այնուամենայնիվ, դա հնարավորություն է տալիս լաբորատորիայում անել այն, ինչը տեղի չի ունենում բնական ճանապարհով ամուսնական ննջարանում և այդ դեպքում կապ չունի, թե ինչու դա տեղի չի ունենում: Այսպիսով ԱՄԲ-ն հաղթահարում է հղիանալու խոչընդոտները՝ չվերացնելով դրանց պատճառները:
Սկզբում ԱՄԲ-ն կիրառվում էր անանցանելի, վնասված կամ բացակայող ֆալոպյան փողերով կանանց բուժման համար, կարճ ասած՝ փողային գործոնով պայմանավորված անպտղության համար: Ներկայումս ԱՄԲ-ն կիրառվում է անպտղության գրեթե բոլոր պատճառների հաղթահարման համար, ներառյալ էնդոմետրիոզը, տղամարդու գործոնը և անհայտ ծագման անպտղությունը:
ԱՄԲ մեթոդով բուժման հիմնական փուլերն են՝
- սուպերօվուլյացիայի խթանում (մի քանի ձվաբջիջների հասունացում կնոջ մեկ դաշտանային ցիկլի ընթացքում),
- ձվաբջիջների ստացում ձվարանների պունկցիայի միջոցով,
- ձվաբջիջների բեղմնավորում “անոթում”,
- արհեստական պայմաններում սաղմերի աճեցում 2-ից 6 օրվա ընթացքում,
- սաղմերի տեղադրում արգանդի խոռոչում:
Սուպերօվուլյացիայի խթանում
Սուպերօվուլյացիան մեկ դաշտանային ցիկլում միանգամից մի քանի ձվաբջիջների հասունացումն է այն ժամանակ, երբ սովորական օվուլյացիայի դեպքում կնոջ մոտ ամեն ամիս հասունանում է մեկ-երկու ձվաբջիջ: Արտամարմնային բեղմնավորման ծրագրում բժիշկները ձգտում են ստանալ մի քանի ձվաբջիջ, որովհետև որոշ ձվաբջիջներ հնարավոր է չբեղմնավորվեն, իսկ ստացված սաղմերի զարգացումը հնարավոր է կանգնել: Բացի դրանից, հղիանալաու հավանականությունը ԱՄԲ ծրագրում բարձր է, եթե արգանդ են տեղափոխվում մեկից ավելի սաղմեր:
Ներկայումս ԱՄԲ ժամանակ խթանման և սուպերօվուլյացիայի նկատմամբ հսկողության նպատակով օգտագործվում է հորմոնալ դեղորայք:
ՕՎՏ ծրագրերում կիրառվող դեղամիջոցներ
Ձվարանների խթանման դեղամիջոցներ՝
- Մարդու դաշտանադադարային գոնադոտրոպին (ՄԴԳ) (մենոպուր)
- Ֆոլիկուլները խթանող հորմոն (FSH) (գոնալ-Ֆ, պուրեգոն)
- Մարդու խորիոնիկ գոնադոտրոպին (ՄԽԳ) (խորագոն, պրոգնիլ. օվիդրել)
- Կլոմիֆեն ցիտրատ (կլոմիդ, կլոստիլբեգիտ)
Վաղաժամ օվուլյացիայի կանխարգելման դեղամիջոցներ՝
- Գոնադոտրոպին ազատող հորմոնի ագոնիստներ (դեկապեպտիլ, դիֆերելին, բուսերելին, զոլադեքս, սուպրեֆակտ)
- Գոնադոտրոպին ազատող հորմոնի անտագոնիստներ (օրգալուտրան, ցետրոտիդ)
Սուպերօվուլյացիայի խթանման համար կիրառվում են կլոմիֆեն ցիտրատ, մարդու դաշտանադադարային գոնադոտրոպին (ՄԴԳ), ֆոլիկուլները խթանող հորմոն (FSH), ռեկոմբինանտ FSH և LH, և մարդու խորիոնիկ գոնադոտրոպին (ՄԽԳ): Վաղաժամ օվուլյացիան կանխարգելելու նպատակով խթանման հետ համատեղ նաև ներառում են գոնադոտրոպին ազատող հորմոնի (ԳԱՀ) ագոնիստները կամ ԳԱՀ անտագոնիստները: Վաղաժամ օվույլացիայի դեպքում ձվաբջիջները ձվարանից անցնում են որովայնի խոռոչ և դրանց դուրսբերումն այնտեղից գրեթե անհնար է:
ՎիտրոՄեդ կլինիկայում խթանող դեղամիջոցի տեսակն ու դրա դոզավորումը կատարվում է անհատապես յուրաքանչյուր հիվանդի համար՝ կախված ախտորոշումից, նախկին խթանող ծրագրերի արդյունավետությունից և այլ գործոններից: ԱՄԲ առաջին փորձի ժամանակ մասնագետները սովորաբար նշանակում են ՄԴԳ կամ FSH 35 տարեկանից ցածր կանանց դեպքում օրական 200-250 մմ (միջազգային միավոր) դոզայով, 35 տարեկաններից բարձր կանանց դեպքում՝ 300 մմ և 150 մմ ձվարանների հիպերօվուլյացիայի ախտանիշի (ՁՀԱ) զարգացման մեծ ռիսկ ունեցող կանանց դեպքում: Հաճախ խթանող դեղամիջոցները կիրառվում են ութից տասներկու օրերի ընթացքում:
ԱՄԲ կատարման ամենակաևոր պահը ֆոլիկուլների աճի պարբերական հսկումն է ծրագրի հաջորդ փուլին ժամանակին անցնելու նպատակով: Ձվարանների վիճակը խթանման ժամանակահատվածում ստուգում են տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Դեպքերի մեծամասնությունում խթանող դեղամիջոցների նկատմամբ ձվարանների ռեակցիայի գնահատման և դոզայի կարգավորման համար պարբերական ուլտրաձայնային հսկողությունն էլ է բավարար: Ոորոշ կանանց/հիվանդների կարղ է նշանակվել արյան ստուգում էստրադիոլի պարունակությունը որոշելու համար: Նորմալ իրավիճակում էստրադիոլի մակարդակը աճում է ֆոլիկուլի հասունացման հետ համատեղ, իսկ պրոգեստերոնի մակարդակը մնում է ցածր մակարդակի վրա մինչև օվուլյացիայի պահը:
Ուլտրաձայնային հետազոտության և արյան մեջ հորմոնների ստուգման օգնությամբ բժիշկը պարզում է, թե երբ ֆոլիկուլները պատրաստ կլինեն պունկցիայի համար: Ֆոլիկուլները սովորաբար օրական աճում են 1-2 մմ, իսկ հասուն ֆոլիկուլներն ունեն 16-20 մմ տրամագիծ: Այսպիսով, եթե ուլտրաձայնային հետազոտության ընթացքում հիվանդի ձվարաններում հայտնաբերվում են 18 մմ-ից մեծ տրամագիծ ունեցող ֆոլիկուլ, ապա ֆոլիկուլները հասունացել են և կարել է պունկցիա կատարել, որի արդյունքում կստացվի ձվաբջիջներ պարունակող ֆոլիկուլային հեղուկ: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ պարտադիր ստուգվում են նաև էնդոմիետրիայի հաստությունն ու կառուցվածքը: Պունկցիայի ժամանակ էնդոմետրիան պետք է ունենա 7 մմ և ավելի հաստություն և եռաշերտ կառուցվածք:
Երբ ֆոլիկուլները հասնում են անհրաժեշտ չափին, կատարվում են ՄԽԳ ներարկում: ՄԽԳ ընդունումը թույլ է տալիս հսկել օվուլյացիայի ճիշտ ժամանակը: Սովորաբար այն տեղի է ունենում ներարկումից 36-40 ժամ հետո: Ձվարանների պունկցիան կատարվում են մինչև օվուլյացիայի սկիզբը, սովորաբար ՄԽԳ ներարկումից 34-36 ժամ հետո:
ԳԱՀ ագոնիստների և անտագոնիստերի կիրառումը կանխում է հիպոֆիզի կողմից LH և FSH արտանետումը՝ այսպիսով, նվազեցնելով վաղաժամ օվուլյացիայի ռիսկը: Այնուամենայնիվ, այսօր էլ ցիկլերի 10 տոկոսը ընդհատում են, անգամ մինչև ՄԽԳ ներարկումը: Ցիկլի հետաձգման ամենահավանական պատճառը խթանման նկատմամբ հիվանդի ձվարանների վատ արձագանքն է: Եթե ձվարանում հասունանում են 3-ից պակաս ֆոլիկուլներ, իսկ էստրադիոլի մակարրդակը այդքան էլ բարձր չի, հղիանալու հավանականությունը բավականին ցածր է և հիվանդի համաձայնությամբ բուժական ցիկլն ընդհատում են: Ձվարանների վատ արձագանքի խնդիրը ավելի հաճախ հանդիպում է 35 տարեկանից բարձր և վիրահատված ձվարաններով կանանց մոտ, այսինքն այն կանանց մոտ, ում ձվարաններում ֆոլիկուլների պաշարը ցածր է: Ֆոլիկուլների քանակի նվազեցման հետևանքով բարձրանում է արյան մեջ FSH մակարդակը: Հիվանդների հենց այդ խումբն ԱՄԲ ցիկլով հղիանալու ամենացածր հնարավորություններն ունի: Արյան մեջ FSH սկզբնական մակարդակի հիման վրա բժիշկը սահմանում է դեղամիջոցի դոզան ձվարանների խթանման համար, և ահա թե ինչու է շատ կարևոր հետազոտել այդ հորմոնի մակարդակը մինչև խթանման սկիզբը:
Արտամարմնային բեղմնավորման ցիկլի ընթացքում խթանման նկատմամբ ձվարանների վատ պատասխանը հաճախ վշտացնում է հիվանդներին, քանի որ սովորաբար նրանք բացարձակապես պատրաստ չեն լինում: Կանանց մեծամասնությունը ակնկալում է, որ իրենց մոտ շատ ձվաբջիջներ կհասունան և նրանք շատ են հուսահատվում, որ դա տեղի չի ունենում: Այնուամենայնիվ պետք է հիշել, որ դա չի նշանակում, որ բուժումը ձեզ չի օգնի: Դա միայն նշանակում է, որ խթանման ծրագիրը հաջորդ ցիկլում պետք է փոխվի: Հավանաբար, բժիշկը կփոխի խթանման ծրագիրը և կմեծացնի FSH կամ ՄԽԳ դոզան, որը երիտասարդ կանանց մոտ բերում է ձվարանների ավելի լավ արձագանքի:
Ցիկլի հետաձգման մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ հասունացած ֆոլիկուլների շատ մեծ քանակը: Սովորաբար դա պատահում է ձվարանների պոլիկիստոզի ախտանիշով կանանց մոտ, և եթե կնոջ մոտ հասնունանում է 25-ից ավելի ֆոլիկուլ կամ եթե արյան մեջ էստրադիոլի մակարդակը 6000 պկ/մլ-ից (պիկոգրամ միլիլիտրում) բարձր է, հաճախ ցիկլն ընդհատում են, որպեսզի նվազեցնեն ձվարանների հիպերխթանման ախտանիշի (ՁՀԱ) ծանր տեսակի զարգացման ռիսկը: Ցիկլի ընդհատմանն այլընտրանք է հանդիսանում ձվարանների պունկցիան և բոլոր ստացված սաղմերի սառեցումը: Սա հնարավորություն է տալիս բժշկին փրկել ԱՄԲ ցիկլը: Եթե սաղմերը չտեղադրվեն արգանդի խոռոչում, ՁՀԱ ծանր տեսակի զարգացման ռիսկը էապես կնվազի, քանի որ ՁՀԱ ծանր տեսակի զարգացման խթան է սովորաբար հանդիսանում հղիությունը: Սաղմերը կարելի է հետագայում հալեցնել և տեղադրել հիվանդի արգանդի խոռոչում՝ ապահովելով հղիանալու ավելի մեծ հավանակություն:
ՁՀԱ ծանր տեսակի զարգացման վտանգի դեպքում մեր կլինիկայի մասնագետները հաճախ կատարում են մեկ ձվարանի պունկցիա ՄԽԳ ներարկումից 12 ժամ հետո ֆոլիկուլներից էստրոգենով հագեցած հեղուկի հեռացման նպատակով և երկրորդ ձվարանի պունկցիա ՄԽԳ ներարկումից 36 ժամ հետո հասուն ձվաբջիջներ ստանալու նպատակով: Այս ռազմավարության կիրառումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել ծանր տեսակի ՁՀԱ դեպքերը մեր կլինիկայի հիվանդների շրջանում՝ միևնույն ժամանակ չընդհատելով արտամարմնային բեղմնավորման և սաղմերի տեղադրման ցիկլերը:
Ձվաբջիջների ստացում
Ձվաբջիջներ սովորաբար ստանում են ֆոլիկուլների պարունակության արտածծմամբ ուլտրաձայնային սարքի հսկողության տակ և տրանսհեշտոցային պունկցիայի միջոցով: Դա փոքր վիրահատություն է, որի համար հոսպիտալացում անհրաժեշտ չէ:
Սովորաբար պունկցիան կատարվում է տեղային կամ կարճաժամկետ (10-20 րոպե) ընդհանուր ցավազրկմամբ: Հեշտոցում գտնվում է տրանսհեշտոցային ուլտրաձայնային սարք, որի օգնությամբ վիզուալիզացվում (տեսանելի են դառնում) են հասուն ֆոլիկուլները և բարակ ասեղը մտցվում է ֆոլիկուլի մեջ հեշտոցի պատի միջով: Ձվաբջիջները մեկը մյուսի հետևից արտածծվում են ֆոլիկուլից ասեղի օգնությամբ: Սովորաբար ֆոլիկուլների արտածծումը 30 րոպեից ավել չի տևում: Պունկցիայից հետո ցանկալի է 2-3 ժամ հանգստանալ հիվանդասենյակում, և դրանից հետո հիվանդին կարելի է տուն գնալ: Որոշ կանայք ցավոտ կցկումներ են ունենում պունկցիայի օրը, բայց հաջորդ օրը այդ զգացումներն անհետանում են: Որովայնի խոռոչում լայնացման կամ ճնշման զգացումը կարող է պահպանվել պրոցեդուրայից հետո մի քանի օր:
Ձվաբջիջների in vitro բեղմնավորում և սաղմերի աճեցում (ԱՄԲ սաղմնաբանական/էմբրիոլոգիական փուլ)
Ֆոլիկուլների պունկցիայից հետո ձվաբջիջներ պարունակող ֆոլիկուլային հեղուկը անմիջապես փոխանցվում է սաղմնաբանական/էմբրիոլոգիական լաբորատորիա, որտեղ սաղմնաբանը/էմբրիոլոգը ուսումնասիրում է դա մանրադիտակի տակ՝ առանձնացնելով ձվաբջիջները: Ձվաբջիջները շրջապատված են կումուլյուսի տրոֆիկական բջիջներով, որոնք սնում են ձվաբջիջը: Կումուլյուսային բջիջներով ձվաբջջի յուրաքանչյուր համալիրը լվացվում է հատուկ միջավայրում, իսկ հետո գնահատվում է ձվաբջիջների հասունությունը: Հետո դրանք տեղադրվում են հատուկ սնուցող միջավայրում և տեղափոխում ինկուբատոր, որտեղ էլ պետք է տեղի ունենա նրանց բեղմնավորումը սերմնաբջիջների հետ:
Ֆոլիկուլների պունկցիայի ժամանակ կնոջ ամուսինը սերմ է հավաքում մաստուրբացիայի միջոցով հատուկ ստերիլ անոթում: Որոշ տղամարդիկ դժվարություններ են ունենում սերմ հավաքելիս հսկայական ստրեսի կամ պրոցեդուրայի “պարտադիր” լինելու պատճառով: Նրանք դրա մասին պետք է նախօրոք տեղեկացնեն բժշկին: Այդպիսի մարդիկ կարող են դիմել սերմի կրիոսառեցմանը, որը կարող է հալեցվել կնոջ ֆոլիկուլների պունկցիայի օրը և կիրառվել ԱՄԲ ցիկլում:
Սերմը հավաքելուց հետո սերմնաբջիջները լվացվում են հատուկ տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս ընտրել ամենաշարժունակ և մորֆոլոգիական տեսանկյունից նորմալ սերմնաբջիջները: Շարժունակ սերմնաբջիջների որոշակի քանակությունը (սովորաբար 100.000 սերմնաբջիջ/մլ) խառնում են ձվաբջիջների հետ (այս պրոցեդուրան անվանում են “բեղմնավորում անոթի” մեջ կամ in vitro բեղմնավորում. ուշադրություն՝ չխառնել ներարգանդային բեղմնավորման հետ) և տեղադրում ինկուբատորում: Բեղմնավորումը սովորաբար կատարում են ֆոլիկուլների պունկցիայից 2-6 ժամ հետո:
Ինկուբատորում ապահովվում է ածխաթթու գազի, ջերմաստիճանի և խոնավության կայուն մակարդակ: Ինկուբատորի պայմանները կրկնում են ֆալոպյան փողերում առկա սնուցող միջավայրի պայմանները՝ սաղմի համար ստեղծելով առավելագույնս հնարավոր պայմաններ անոթի մեջ (in vitro): Սնուցող միջավայրը ունի ծանր մետաղների մաքրման բարձր մակարդակ և պարունակում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են սպիտակուցները, ամինաթթուները, պիրուվատը, աղերը, շաքարը, թթվայնության հատուկ բուֆերը, որը ստեղծում է օպտիմալ պայմաններ սաղմի աճի ու զարգացման համար:
Երբ ստանդարտ ԱՄԲ պրոցեդուրայի ընթացքում տարբեր պատճառերով բեղմնավորման ցածր տոկոս է սպասվում (օրինակ՝ սերմանհեղուկում շարժունակ սերմանբջիջների ցածր քանակի կամ նախորդ ԱՄԲ փորձի ժամանակ բեղմնավորման ցածր տոկոսի դեպքում), ապա օգտագործվում են հատուկ միկրոմանիպուլյացիոն մեթոդներ: Սերմի ներցիտոպլազմատիկ ներարկումը (ԻՔՍԻ) առավել հաճախ կիրառվող մեթոդն է, որի դեպքում մեկական սերմնաբջիջ է ներարկվում անմիջապես ձվաբջիջի մեջ բեղմնավորման համար: Վիճակագրության համաձայն ԻՔՍԻ-ն կիառվում է բոլոր ՕՎՏ ցիկլերի մոտ կեսի դեպքում: ԻՔՍԻ պրոցեդուրայի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ:
Ընդհանուր առմամբ, հղիության հասնելու և ԻՔՍԻ-ից հետո ծննդաբերությունների տոկոսը համադրելի է ավանդական ԱՄԲ արդյունքների հետ: Եթե տղամարդու մոտ առկա են անպտղության պատճառ հանդիսացող ժառանգական պաթոլոգիաներ, որոնք կարող են հորից փոխանցվել որդուն, ԻՔՍԻ-ից առաջ խորհուրդ է տրվում անցնել բժշկական-գենետիկական կոնսուլտացիա:
Սերմնաբջիջները ձվաբջիջների հետ միավորելուց կամ ԻՔՍԻ-ից 18 ժամ հետո սաղմնաբանը/էմբրիոլոգը ստուգում է, թե ձվաբջիջներից որքանն են բեղմնավորվել: Նորմալ բեղմնավորված ձվաբջիջը (զիգոտան) իրենից ներկայացնում է երկու պրոնուկլեուսներով մեկ բջիջ: Պրոնուկլեուսները նման են փոքր թափանցիկ բշտերի, և դրանցից մեկը կրում է հոր գենետիկական տվյալները, իսկ երկրորդը՝ մոր: Երբ նրանք միավորվեն, կձևավորվւ նոր կյանք յուրօրինակ գենետիկական տվյալներով: Անոմալիաներով բեղմնավորված ձվաբջիջը (օրինակ՝ երկուսի փոխարեն երեք պրոնուկլեուսներ պարունակող), ինչպես նաև չբեղմնավորված ձվաբջիջները հետագայում չեն օգտագործվում:
Նորմալ բեղմնավորված ձվաբջիջների տոկոսը փոփոխական է, որը մենք, դժբախտաբար, դեռ չենք կարող ամբողջությամբ հսկել: Որոշ դեպքերում, երբ անգամ ձվաբջիջներն ու սերմնաբջիջները նորմալ տեսք ունեն, բեղմնավորում ընդհանրապես տեղի չի ունենում: Այնուամենայնիվ, որպես կանոն, հասուն ձվաբջիջների 50-90 տոկոսը նորմալ բեղմնավորովում են ԱՄԲ-ից կամ ԻՔՍԻ-ից հետո: Ավելի ցածր բեղմնավորման տոկոս է դիտվում այն դեպքում, երբ սերմնաբջիջը կամ ձվաբջիջը մորֆոլոգիական տեսանկյունից վատ որակի են, իսկ բեղմնավորման լրիվ բացակայությունը կարող է կապված լինել սերմնաբջիջների բեղմնավորիչ կարողության կամ ձվաբջիջների պաթոլոգիաների հետ:
Նորմալ բեղմնավորված ձվաբջիջները (զիգոտաները) շարունակում են աճեցվել: Նրանք սկսում են մասնատվել, և դրանց որակը գնահատվում է 24 ժամ հետո: Սաղմերը գնահատում են՝ հիմնվելով նրանց արտաքին տեսքի և մասնատման արագության վրա: Լավ որակի սաղմերը մասնատվում են բավականին արագ: Բեղմնավորումից 2 օր հետո նորմալ սաղմերը ունենում են 2-4 բջիջ թափանցիկ ցիտոպլազմայի հետ մոտավորապես հավասար չափերով:
Երրորդ օրը սաղմը պարունակում է միջինը 6-ից 10 բջիջներ: Հինգերորդ օրը սաղմի ներսում ձևավորվում է հեղուկով լի խոռոչ, և բջիջները տարբերակվում են 2 տեսակի՝ այն բջիջները, որոնցից արդյունքում կձևավորվի պտուղը, և այն բջիջները, որոնցից կձևավորվի պլացենտան: Այս փուլում սաղմը կոչվում է բլաստոցիստա: Սամերը կարող են արգանդում տեղադրվել պունկցիայից հետո 1-6 օրվա ընթացքում: Եթե արգանդում էլ է շարունակցում նորմալ զարգացումը, ապա սաղմը դուրս է գալիս իրեն շրջապատող թաղանթից (պելլյուցիդի գոտի) և ներկալվում է արգանդի էնդոմիտրայում բեղմնավորումից հետո 6-10-րդ օրը:
Սաղմերի տեղադրումը արգանդի խոռոչում
Տեղադրման պրոցեդուրան սովորաբար անցավ է, քանի որ արգանդի վզիկի լայնացման անհրաժեշտություն չկա՝ չնայած որոշ կանայք կցկումներ են ունենում: Սաղմերի տեղադրման համար նախատեսված կատետրն իրենից ներկայացնում է երկար-բարակ սիլիկոնե խողովակ, որի ծայրին գտնվում է ներարկիչը: Կատետրի տրամագիծը 1-2 մմ է: Կատետրը լցնում են մեկ կամ մի քանի սաղմ պարունակող սնուցիչ միջավայրով: Բժիշկը նրբորեն կատետրի ծայրը արգանդի վզիկի միջոցով մտցնում է արգանդի խոռոչ և ներարկիչով ներարկում սաղմերով միջավայրը: Որպես կանոն, սաղմերի տեղադրումը կատարվում է ուլտրաձայնային սարքի հսկողությամբ, և բժիշկը կարող է տեսնել, թե ինչպես է միջավայրը սաղմերի հետ տեղափոխվում արգանդի խոռոչում:
Մի շարք արտասահմանյան հետազոտություններ ցույց են տվել, որ սաղմերի տեղադրումից հետո 10 րոպեից ավել հորիզոնական վիճակում գտնվելու անհրաժեշտութոյւն չկա, քանի որ դա հղիանալու վրա չի ազդում: Եթե սաղմը հայտվել է արգանդում, ապա նա այնտեղից այլևս չի կարող “դուրս ընկնել”: Բայց եթե հիվանդն ուզում է սաղմերի տեղադրումից հետո 1-2 ժամ պառկած մնալ, մենք նրան հիվանդասենյակում մի քանի ժամ մնալու հնարավորություն ենք տալիս:
Չնայած թվացող հեշտությանը՝ սաղմերի տեղադրումը արգանդի խոռոչում արտամարմնային բեղմնավորման ամենապատասխանատու և ամենակարևոր փուլն է: Գրականության մեջ տվյալներ կան, որոնք ցույց են տալիս, որ տեղադրման դեպքում սաղմերի մինչև 30 տոկոսը կարող են կորչել: Հաջողության վրա մեծ ազդեցություն է ունենում արգանդի վզիկում լորձի առկայությունը և նրա պարունակությունը: Օրինակ՝ սաղմը կարող է կպչել կատետրին ներսից կամ դրսից, կամ դուրս գալ կատետրի հետ միասին և հայտնվել արգանդի վզիկում: ՎիտրոՄեդ կլինիկայում մշակվել է սաղմերի տեղադրման հատուկ ընթացակարգ, որ հնարավորություն է տալիս կանխել նման իրավիճակները:
Սովորաբար արգանդում տեղադրվում են 1-3 լավ որակի սաղմեր պունկցիայից 2-5 օր հետո: Սաղմնաբանները/էմբրիոլոգները մշակել են հատուկ սանդղակ սաղմերի որակի գնահատման համար: Որակի նման սանդղակը հիմնվում է ինչպես սաղմի, այնպես էլ դրա առանձին բջիջների և ներբջջային կառուցվածքների (միջուկներ և այլն) արտաքին տեսքի վրա: Սակայն դա էլ բավարար չէ բացարձակ ճշգրիտ կանխատեսում կատարելու համար: Շատ հաճախ արգանդում մորֆոլոգիական տեսանկյունից հավասար 2 սաղմի տեղադրման արդյունքում սկսվում է միապտուղ հղիություն: Եվ դեռ գաղտնիք է մնում, թե որ սաղմն է հղիությանը սկիզբ տվել, և թե ինչու հենց այս մեկը, այլ ոչ թե մյուսը (բայց դրանք տեղադրվել են հենց նույն էնդոմետրիայում):
Երբեմն տեղադրման համար առկա են լինում միայն միջին կամ վատ որակի սաղմեր: Վատ որակի սաղմերի տեղադրման դեպքում հղիանալու հնարավորությունները նվազում են, բայց եթե հաջողվի հղիանալ, երեխան ամբողջությամբ առողջ է լինելու: Դա կապված է նրա հետ, որ սաղմի մորֆոլոգիան միշտ չէ, որ հանդիսանում իր գենոտիպի արտացոլումը: Բացի դրանից գենետիկական խանգարումներով սաղմերը, որպես կանոն, չեն կարողանում ներկալվել արգանդում կամ էլ հղիությունն ընդհատվում է վաղ ժամկետներում՝ հղիության առաջին երեք ամիսների ընթացքում:
Դեռ շատ բարդ հարց է այն, թե քանի սաղմ տեղադրել արգանդում: Որքան շատ սաղմեր են տեղադրվում, այնքան ավելի մեծ է հղիանալու հավանականությունը: Քանի որ ԱՄԲ նպատակը հղիությանը հասնելն է, ապա ինչու՞ չտեղադրել ձեռքի տակ եղած բոլոր սաղմերը: Բայց շատ սաղմեր տեղադրելու գինը հանդիսանում է բազմապտուղ հղիության ռիսկը, որը կարող է ծանրագույն բարդություններ առաջացնել ինչպես մոր, այնպես էլ պտղի համար: Խնդիրն ավելի է բարդանում՝ կապված այն բանի հետ, որ յուրաքանչյուր սաղմը կարող է բաժանվել երկու սաղմի, որը կբերի այսպես կոչված միաձվանի զույգերի ծննդին: Բազմապտուղ հղիության հավանականությունը նվազեցնելու նպատակով ՎիտրոՄեդ կենտրոնում տեղադրվում է երկու սաղմ: Բացառիկ դեպքերում և ցուցումների հիման վրա տեղադրվում է երեք սաղմ:
ԱՄԲ-ից հետո
Սաղմերի տեղադրումը ԱՄԲ ցիկլի վերջին փուլն է, և դրանից հետո բժիշկը նշանակում է «լյուտեյնային փուլին աջակցող» դեղամիջոցներ, որոնք մեծացնում են իմպլանտացիայի/ներկալման հավանականությունը: Այդ դեղամիջոցներից կարող են հանդիսանալ էստրոգենները, պրոգեստերոնը կամ ՄԽԳ-ն: Սաղմերի տեղադրումից հետո ընկած ժամանակահատվածը ԱՄԲ ծրագրի ամենաբարդ մասն է հանդիսանում՝ կապված անորոշության և հսկա լարվածության, հղիության առկայության վերաբերյալ հարցին պատասխանի հետ: Հղիությունը որոշվում է հատուկ հետազոտության միջոցով, որով չափում է ՄԽԳ հորմոնի պարունակությունը արյան մեջ սաղմի տեղադրումից 10-14 օր հետո: Այս հորմոնը միայն սինթեզվում է սաղմի բջիջների հետ: Շատ հիվանդների համար այս 14 օրերը կյանքի ամենաերկարն օրերն են թվում:
Սաղմերի տեղադրումից հետո խորհուրդ չի տրվում տաք լոգանքներ ընդունել, պետք է խուսափել ծանր ֆիզիկական լարվածությունից և զերծ մնալ սեռական ակտերից: Այնուամենայնիվ կինը կարող է ապրել իր սովորական կենսաձևով և անհրաժեշտության դեպքում աշխատանքի գնալ տեղադրման պորցեդուրայի հաջորդ օրը: Որոշ կանայք որոշում են այդ երկու շաբաթներն անցկացնել մահճակալում: Դուք դա կարող եք անել, որ արդյունքում գիտակցեք, որ դուք արել եք ձեզանից կախված ամեն ինչ, անգամ եթե չեք հղիացել: Այնուամնայնիվ հաշվի առեք, որ ձեր նորմալ ֆիզիկական ակտիվությունը որևէ կերպ չի ազդի հղիանալու ձեր հնարավորությունների վրա: