Սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկումը ձվաբջիջ (ԻՔՍԻ)
ԻՔՍԻ-ն (սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկումը ձվաբջիջ) հանդիսանում է համեմատաբար նոր և արդեն լավ մշակված լաբորաատոր պրոցեդուրա, որն առաջին անգամ կիրառվել է 1992 թ.: ԻՔՍԻ-ն մշակվել է անպտղության տղամարդու գործոնի հաղթահարման համար: ԻՔՍԻ-ի դեպքում մեկական սերմնաբջիջ ներարկվում է յուրաքանչյուր ձվաբջիջի ցիտոպլազմա բարակ ապակե ասեղի օգնությամբ: ԻՔՍԻ ծրագրի իրականացման արդյունքում առաջին երեխան ծնվել է 1992 թ.: Այսպիսով ԻՔՍԻ-ն փոխարինեց նախկինում կիրառվող երկու լաբորատոր մեթոդներին՝ PZD (պելլյուցիդի գոտու մասնակի պատռում) և SUZI (բեղմնավորում պելլյուցիդի գոտում), քանի որ ԻՔՍԻ-ն բեղմնավորման ավելի բարձր հնարավորություն է ընձեռում:
Այս բաժնում դուք ամբողջական տեղեկատվություն կգտնեք ԻՔՍԻ պրոցեդուրայի վերաբերյալ:
- Ու՞մ է խորհուրդ տրվում ԻՔՍԻ-ն,
- ԻՔՍԻ պրոցեդուրայի նկարագիրը,
- ԻՔՍԻ արդյունավետությունը,
- ԻՔՍԻ ռիսկերը
Ու՞մ է խորհուրդ տրվում ԻՔՍԻ-ն
- Ամուսնական զույգերին, ում մոտ նախկին ստանդարտ ԱՄԲ ցիկլի ընթացքում ձվաբջիջների բեղմնավորում տեղի չի ունեցել կամ ում մոտ արհեստական բեղմնավորման տոկոսը շատ ցածր է եղել:
- Սերմի պաթոլոգիական փոփոխություններով տղամարդկանց (օրինակ սերմնաբջիջների ցածր քանակը, սերմնաբջիջների վատ շարժունակությունը, պաթոլոգիական մորֆոլոգիաներ ունեցող սերմնաբջիջների բարձր տոկոսը, սերմում հակասերմնային հակամարմինների բարձր մակարդակը), որոնք նվազեցնում են ստանդարտ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) օգնությամբ արդյունավետ բուժման հավանականությունը:
- Ազոոսպերմիայով տառապող տղամարդկանց (սերմնահեղուկում սերմնաբջիջների բացարձակ բացակայություն), որոնց դեպքում սերմնաբջիջները ստանում են ամորձու բիոպսիայի միջոցով: Նման պաթոլոգիայի պատճառ կարող է հանդիսանալ սերմնատար ուղիների բնածին բացակայությունը կամ դրանց անանցանելիությունը, ինչպես նաև առանց խանգարումների ազոոսպերմիան:
- Ցածր քանակի և որակի կրիոսառնապահպանված սերմերի օգտագործման դեպքում,
- Ամուսնական զույգերին, ում մոտ կարելի է ակնկալել բեղմնավորման ցածր տոկոս ստանդարտ ԱՄԲ դեպքում, օրինակ՝ ծանր աստիճանի էնդոմետրիոզով կամ անհայտ ծագման անպտղությամբ տառապող կանանց մոտ:
ԻՔՍԻ պրոցեդուրայի նկարագիրը
ԻՔՍԻ առաջին փուլերն անցնում են այնպես, ինչպես ԱՄԲ ստանդարտ ցիկլը: Կնոջը նշանակում են հորմոնալ դեղամիջոցների ներարկում, որոնք խթանում են ձվարաններում մի քանի ֆոլիկուլների հասունացումը: Ձվաբջիջները դուրս են հանում ամբուլատոր պրոցեդուրայի ընթացքում ուլտրաձային հսկողության տակ և տեղադրում հատուկ միջավայրում աճեցման համար: Ձվաբջիջները ստանալուց հետո դրանք հետազոտում են մանրադիտակի տակ և գնահատում դրանց որակը: Այնուհետև դրանք տեղադրում են ինկուբատորում 2-6 ժամով, որից հետո դրանք հանում են ինկուբատորից և հեռացնում ձվաբջջին շրջապատող կումուլյուսային բջիջները ձվաբջիջի հասունությունը գնահատելու համար, քանի որ ԻՔՍԻ կարելի է կատարել միայն հասուն ձվաբջիջների հետ: Չհասունացած ձվաբջիջները կարելի է թողնել միջավայրում աճեցման համար և ԻՔՍԻ կատարել հաջորդ օրը, եթե ձվաբջիջները հասունանան:
Սերմնահեղուկից կամ ամորձու կամ մակամորձու (ՏԵԶԱ/ՏԵԶԵ/ՊԵՍԱ) բիոպսիայի արդյունքում ստացված սերմնաբջիջները մշակում են հատուկ միջավայրերում: Սերմնաբջիջները կարելի է ստանալ նաև սերմի սառեցված նմուշից:
Ձվաբջիջների հասունությունը գնահատելուց հետո սերմնաբջիջները տեղադրվում են հատուկ միջավայրում, ընտրվում են նորմալ մորֆոլոգիայով սերմնաբջիջները, անշարժացնում են դրանք, ներծծում բարակ ապակե ասեղով, իսկ հետո ներարկում անմիջապես ձվաբջջի մեջ: Ձվաբջիջը անշարժ է պահվում կաթոցիչի (пипетка) օգնությամբ: Դա շատ նուրբ պրոցեդուրա է և դրա կատարման համար անհրաժեշտ է միկրոմանիպուլյատոր: Նման հաջորդականությունը պահպանվում է յուրաքանչյուր ստացված ձվաբջջի համար: Ձվաբջջի թաղանթը շատ էլաստիկ է և միկրոասեղի միկրոսկոպիկ բացվածքը շատ արագ փակվում է, այնուամենայնիվ ձվաբջիջների 1 տոկոսը կարող է վնասվել ԻՔՍԻ կատարման ընթացքում:
Հաջորդ առավոտը ձվաբջիջները հետազոտում են բեղմնավորումը ստուգելու համար: Զարգացող սաղմերը աճեցվում են 2-5 օրերի ընթացքում, որի ընթացքում էլ տեղի է ունենում դրանց մասնատումն ու հետագա զարգացումը: Ոչ բոլոր բեղմնավորված ձվաբջիջներն են սկսում մասնատվել, իսկ որոշ սաղմերի զարգացումը կարող է կանգնել ամենավաղ շրջանում: Սովորաբար արգանդի խոռոչում 2 սաղմ է տեղադրվում (բացառիկ դեպքերում՝ 3 սաղմ): Մնացած լավ որակի սաղմերը կրիոսառեցապատվում են արգանդի խոռոչում դրանք հետագայում տեղադրելու նպատակով:
Լյուտենային փուլի ապահովման համար նախատեսված թերապիան սկսում են այն նույն ծրագրրով, ինչ ստանդարտ ԱՄԲ ցիկլից հետո:
ԻՔՍԻ արդյունավետությունը
ԻՔՍԻ-ն կիրառվում է ավելի, քան 15 տարի: Այդ ընթացքում արդեն մի քանի հարյուր հազար երեխա է ծնվել ԻՔՍԻ արդյունքում: Բեղմնավորված ձվաբջիջների տոկոսը ԻՔՍԻ-ից հետո կազմում է մոտ 70 տոկոս և բեղմնավորված ձվաբջիջների մոտ 80 տոկոսը սկսում է նորմալ մասնատվել: Ռիսկը, որ ԻՔՍԻ-ի արդյունքում ոչ մի ձվաբջիջ չի բեղմնավորվի, 5 տոկոսից էլ ցածր է: ԻՔՍԻ արդյունավետությունը համադրելի է ավանդական ԱՄԲ արդյունավետության հետ: ԻՔՍԻ-ից հետո հղիանալու հավանականության վրա ազդող մնացած գործոններն են կնոջ տարիքը, անպտղության տևողությունը և տեղադրվող սաղմերի քանակը:
ԻՔՍԻ-ի ռիսկերը
Բացի արտամարմնային բեղմնավորման ստանդարտ պրոցեդուրայի հետ կապված հայտնի ռիսկից մասնագետները արտահայտել են իրենց ենթադրությունները ԻՔՍԻ պրոցեդուրայի հետ կապված լրացուցիչ ռիսկերի մասին: Հիմնականում այդ մտահոգություններից է, որ ձվաբջիջ կարող է ներարկվել դեֆեկտով սերմնաբջիջ, քանի որ ԻՔՍԻ-ն շրջանցում է բեղմնավորման համար սերմնաբջիջների բնական ընտրության փուլը, որրի հետևանքով կարող են հիվանդ երեխաներ ծնվել: Բացի դրանից մտահոգություններ են արտահայտվել, որ ԻՔՍԻ արդյունքում կարող է դեֆեկտով ձվաբջիջ բեղմնավորվել (բնական ճանապարհով բեղմնաավորման և ստանդարտ ԱՄԲ ընթացքում գործում է ընտրության բնական ընթացքը և դեֆեկտով ձվաբջջի բեղմնավորումը քիչ հավանական է):
Այնուամենայնիվ ԻՔՍԻ հետո ծնված երեխաների առողջության հետազոտության արդյունքները բավականին հուսադրող են՝ չնայած դեռ չկա բավարար քանակությամբ տեղեկատվություն տվյալ պրոցեդուրայի իրականացման երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ:
Կա տեղեկատվություն ԻՔՍԻ-ից հետո երեխաների մոտ գենետիկական պաթոլոգիաների առաջացման մեծացված հավանականության մասին, հատկապես Շերեշևսկու-Թերների ախտանիշի և Կլյանֆելտերի ախտանիշի մասին: Այնուամենայնիվ, պատճառ չկա ենթադրելու, որ դա կապված է հենց ԻՔՍԻ պրոցեդուրայի հետ: Քանի որ սովորաբար ԻՔՍԻ-ն իրականացվում է տղամարդու ծանր անպտղության դեպքում, իսկ գենետիկական պաթոլոգիան, որն էլ ամենայն հավանականությամբ հոր մոտ առաջացրել է սպերմատոգենեզ, կարող է հորից ժառանգաբար փոխանցվել որդուն:
Դա հաստատված է հետազոտություններով, որոնք հայտնաբերել են կապ տղամարդու անպտղության և հետևյալ պաթոլոգիաների միջև՝
- Y քրոմոսոմի դեֆեկտներ, որոնք կոչվում են “միկրոդելեցիաներ” և հանդիպում են անպտուղ տղամարդկանց 5 տոկոսի մոտ,
- քրոմոսոմի քանակի կամ կառուցվածքի խախտում օրինակ Կլյանֆելտերի ախտանիշը և տրանսլոկացիաները,
- մուկովիսցիդոզով հիվանդանալը,
- անդրոգենների ռեցեպտորների գենի դեֆեկտներ: Քանի որ այս գենը գտնվում է X քրոմոսոմում, ԻՔՍԻ-ից հետո ծնված տղամարդու աղջիկը հանդիսանալու է այս դեֆեկտի կրող և այդ կանանց երեխաները 50 տոկոս հավանականությամբ հիվանդ են լինելու:
Մինչև ԻՔՍԻ մեթոդով բուժման սկիզբը ամուսինները պետք է անցնեն բժշկական-գենետիկական խորհրդատվություն և հետազոտություն վերոնշյալ պաթոլոգիաների առկայությունը ստուգելու համար: Գենետիկական պաթոլոգիա հայտնաբերելու դեպքում պետք է կոնսուլտացիա անցնել գենետիկի մոտ և ամբողջական տեղեկատվություն ստանալ ժառանգներին տվյալ պաթոլոգիայի փոխանցման ռիսկի վերաբերյալ: