Բլաստոցիստաների տեղադրում
Ներկայումս հնարավոր է սաղմերն աճեցնել լաբորատորիայում մինչ նրա՝ բլաստոցիստայի փուլին հասնելը (սովորաբար ձվաբջիջները ստանալուց հետո 5-րդ օրը): Այնուհետև բլաստոցիստաները կարող են տեղափոխվել արգանդ: Որոշ հետազոտողներ նշում են, որ բլաստոցիստաների փուլում սաղմերի տեղադրումը հաճախ է բերում հղիության: Դա կարող է երկու բացատրություն ունենալ: Առաջինը, բլաստոցիստաների տեղադրումը արգանդում ավելի բնական է, քանի որ բնական իրավիճակում սաղմը ֆալոպյան փողից արգանդ է անցնում հենց այդ փուլում: Բացի դրանից, սաղմի աճեցումը մինչև բլաստոցիստաների փուլը հնարավորություն է տալիս սաղմնաբանին/էմբրիոլոգին ընտրել “ամենալավ” սաղմերը, քանի որ թույլ կամ գենետիկական անոմալիաներով սաղմերի աճը դադարում է մինչև բլկաստոցիստաների փուլին հասնելը:
Բլաստոցիստաների տեղադրումը նաև նվազեցնում է վտանգավոր բազմապտուղ հղիությունների հավանականութունը: Բլաստոցիստաների իմպլանտացիայի բարձր հաճախականությունը թույլ է տալիս արգանդում տեղադրել քիչ թվով սաղմեր (որպես կանոն, մեկ կամ երկու)՝ նվազեցնելով բազմապտուղ հղիությունների և դրանց հետ կապված բարդությունների ռիսկը:
Չնայած բլաստոցիստաների տեղադրումը շատ հեռանկարային է այն հիվանդների համար, ում մոտ հասունանում են շատ ձվաբջիջներ՝ դրա օգտակարությունը բարդություններով հիվանդների (խթանման նկատմամբ ձվարանների թույլ արձագանքով կամ ցածր քանակությամբ ձվաբջիջներ ունեցող հիվանդներ) համար դեռ հարցականի տակ է: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ, եթե հինադից ստանան քիչ քանակության ձվաբջիջներ, ռիսկը մեծ է, որ դրանցից ոչ մեկը չի հասնի բլաստոցիստաների փուլին: Բոլորի աճը կարող է կանգնել, և արգանդում տեղադրման համար ոչինչ չի մնա: Քանի որ աճեցման արհեստական պայմանները դեռ հեռու են բնականից, շատ սաղմնաբաներ/էմբրիոլոգներ ենթադրում են, որ արգանդում զարգացման ավելի վաղ ժամկետում գտնվող սաղմերի տեղադրումը նրանց համար ավելի բարենպաստ է, քան արհեստական պայմաններում գտնվելը: Արհեստական տարբերակով բլոստոցիստաների փուլին չհասած սաղմերը կարող են բարեհաջող շարունակել իրենց աճը արգանդում և հաջողությամբ ներկալվել/իմպլանտացվել:
ՎիտրոՄեդ կլինիկայի մասնագետները սահմանում են սաղմերի զարգացման ամենաօպտիմալ փուլը արգանդի խոռոչում տեղադրման համար, որը կատարվում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես: