Դոնորական ձվաբջիջների կրիոբանկ
Հակիր ճձվաբջիջների դոնորության մասին
Դոնորական ձվաբջջիջների բանկը լաբորատորիա է, որտեղ հատուկ պայմաններում պահպանվում են առողջ, մանրակրկիտ զննում անցած օօցիտներ՝ վերցված կին-դոնորներից: Որակյալ կենսանյութ ստանալու համար՝ ձվաբջջի դոնորներին հատուկ պահանջներ են ներկայացվում: Դրանցից ամենակարևորներն են՝ առողջական գերազանց վիճակն ու երիտասարդ տարիքը: Վերը նշված պահանջներն ապահովում են ստացված ձվաբջջի բարձորակ լինելը:: Հայտնի է, որ օօցիտները դրվում են կնոջ օրգնիզմ դեռ ներարգանդային զարգացման շրջանում, այնուհետև նրանց վրա զգալի ազդեցություն է թողնում մարդու կենսակերպը: Որպես հետևանք, որքան երիտասարդ է դոնորը, այնքան ավելի առողջ ու կենսունակ են նրա ձվաբջիջները:
Ո՞վքեր ունեն դոնորական օօցիտների կարիք:
ԱՄԲ-ի արդյունավետությունը զգալիորեն կախված է դոնորական ձվաբջջի որակից: Դեռ օրգանիզմի զարգացման շրջանում ձևավորվելով, նրանք սկսում են «ծախսվել» դաշտանային ցիկլի սկսվելուն պես, մինչև ձվարանների գործելու ավարտը: Դոնորի տարիքը ձվաբջջի կենսունակության և որակի կարևորագույն գործոնն է: Ավելի երիտասարդ դոնորների մոտ ոչ միայն ավելի բարձրորակ են ձվաբջիջները, այլ նաև հազվադեպ են հանդիպում զանազան քրոմոսոմային խանգարումներով ձվաբջիջները: Օրինակ՝ այնպիսի տարածված պաթոլոգիան ինչպիսին Դաունի համախտանիշն է, ավելի հաճախ հանդիպում է 38 տարեկանից հետո հղիացած կանանց մոտ: Պտղաբերիության նվազումը բնական պրոցես է, և այսօր գոյություն չունի մեթոդ, որը թույլ կտա երիտասարդացնել ձվաբջիջները: Հենց այս պատճառով 35-ից բարձր տարիքի կանանց մոտ անպտղության բուժման արդյունավետությունը բավականին ցածր է: Այս դեպքում առավելագույն արդյունավետ է դոնորական ձվաբջիջներով ԱՄԲ-ն: Դոնորական ձվաբջիջների տրանսպլանտացիան կիրառվում է տարբեր վերարտադրողական խնդիրների դեպքում՝
- Օվարիալ ռեզերվինվազում
- Ձվարանների ժամանակից շուտ սպառում
- Վատ որակի օօցիտներ
- Քրոմոսոմային տրանսլոկացիաների կամ գենետիկ հիվանդությունների առկայություն
Ձվաբջիջների տրանսպլանտացիայի առաջին դրական արդյունքը ստացվել է 1984թ.-ին: Այդ պահից մինչ այսօր ԱՄՆ-ում այս մեթոդով ծնվել է 50 հազար երեխա, միևնույն ժամանակ դոնորական օօցիտներ օգտագործվել են 10% դեպքերում:
Ձվաբջջի դոնորության ծրագիրը ներառում է հետևյալ փուլերը՝
- Օռալ կոնտրացեպտիվների կամ գոնանդոտրոպին-ռիլիզինգ հորմոնի (դեկապեպտին, դիֆերելին բուսերելին) միջոցով դոնորի և ռեցիպիենտի մենստրուալ ցիկլերի սինքրոնիզացիա:
- Դոնորին քորիոնային գոնանդոտրոպինի օվուլյատոր դոզայի ներարկում
- Ռեցիպիենտ կնոջ էնդոմետրիումի նախապատրաստում պրոգեստերոնի և էստրադիոլի (ուտրոժեստան, պրոգինովա) պրեպարատների միջոցով:
- Դոնորի ձվարանների պունկցիա, ստացված օօցիտների բեղմնավորում, էմբրիոնի տեղափոխում ռեցիպիենտ կնոջ արգանդ:
Օօցիտների դոնորներն անցնում են ԱՄԲ-ի ստանդարտ ցիկլ: Իսկ ռեցիպիենտները ընդունում են պրոգեստերոնի և էստրադիոլի պրեպարատներ՝ արգանդի էնդոմետրիում իմպլանտացիային նախապատրաստելու համար: Դոնորի ձվարանների ստիմուլյացիան հարկավոր է միանգամից մի քանի օօցիտ ստանալու համար: Այնուհետև ձվաբջիջները վերցնում են տրանսվագինալ պունկցիայի մեթոդով և բեղմանվորում: Էմբրիոնն այնուհետև կուլտիվացնում են լաբորատորիայում 3-5 օրվա ընթացքում, որից հետո միայն այն տեղադրում են ռեցիպիենտ կնոջ արգանդ:
Դոնորական օօցիտներով ԱՄԲ անցկացման ցուցումները՝
- Սեփական օօցիտների բացակայություն` պայմանավորված ձվարանների վաղաժամ ծերացման համախտանիշով, բնական մենոպաուզայով, քիմիոկամռադիոթերապիայով, ինչպես նաև ձվարանների վիրաբուժական հեռացման և զարգացման անոմալիաների առկայության դեպքում:
- Օօցիտների ֆունկցիոնալ ոչ լիարժեքություն ժառանգական գենետիկ հիվանդություններ ունեցող կանանց մոտ:
- Նախկինում ԱՄԲ-ի և էմբրիոնի տեղադրման անհաջող փորձեր, օվուլյացիայի ստիմուլյացիայի ժամանակ ձվարանների ոչ բավար պատասխան և վատ որակի էմբրիոնների ստացման դեպեր:
ԱՄԲ-ի անցկացման հակացուցմները
Դոնորական ձվաբջիջների բեղմնավորում չի իրականացվում հետևյալ դեպքերում՝
- Հղիության համար հակացուցում համարվող հոգեկան և սոմատիկ հիվանդությունների առկայություն
- Արգանդի խոռոչի բնածին կամ ձեռքբերովի զարգացման արատներ, որոնց դեպքում էմբրիոնի իմպլանտացիան ֆիզիոլոգիապես անհնար է:
- Ձվարանների քաղցկեղ
- Էնդոմտետրիումի հիպերպլաստիկ պրոցեսներ
- Վիրբուժական միջամտություն պահանջող արգանդի բարորակ ուտուցքների առկայություն
- Սուր բորբոքային հիվանդություններ
- Անամնեզում ցանկացած տեղակայման չարորակ նորագոյացություններ
Անպտղության արական ֆակտորների առկայությունը հակացուցում չէ դոնորական ձվաբջիջներով ԱՄԲ-ի համար: Արական անպտղության բուժման երկու նոր մեթոդները` եզակի սպերմատոզոիդի ներարկում ձվաբջջի ցիտոպլազմա և ամորձու հավելումից սպերմատոզոիդի ասպիրացիա, կիրառվում են էքստրակորպորալ բեղմնավորման մեջ, դոնորական ձվաբջջի օգտագործման հետ համատեղ: Միևնույն ժամանակ, դոնորական օօցինտրերի հետ մեկտեղ կարող է օգտագործվել նաև դոնորական սպերմա: Նախկինում սպերմայի կամ ձվաբջջի պաթոլոգիայով ընտանիքները երկու հնարավորություն ունեին` անպտղություն կամ որդեգրում: Այսօր ամորձու բիոպսիա և ԻՔՍԻ, դոնորական ձվաբջիջների օգտագործումը լիարժեք հնարավորություն են տալիս հղիության և երեխայի ծնունդի: Դոնորության գնացող կանայք իրենց առողջությունը որոշակի վտանգի են ենթարկում, ինչպես նաև գիտակցաբար գնում են դժվարությունների՝ կապված աշխատանքի և դոնորության ցիկլի համատեղման հետ: Հետևաբար ծրագրին մասնակցելիս՝ նրանք ստանում են համապատասխան նյութական վարձատրություն: Դոնորական ձվաբջջի օգտագործմամբ ԱՄԲ-ն՝ բուժման թանկարժեք մեթոդ է: Ծախսերը մեծացնում է ֆինանսական փոխհատուցումը, որը ստանում է դոնորը: Պրոցեդուրայի արժեքը բարձր է. Սակայն բարձր է նաև մեթոդի արդյունավետությունը: Հղիությունը դոնորական ձվաբջիջով ԱՄԲ-ի դեպքում կազմում է 60-65%: Այսօր բժշկությունը մեծ հաջողությունների է հասել ձվաբջիջների վիտրիֆիկացիայի (գերարագ սառեցում) գործում: Այս մեթոդը ապագայում թույլ կտա սառեցնել և պահպանել դոնորական ձվաբջիջներ, ինչն առաջին հերթին պարզեցնում է նրանց օգտագործման գործընթցը և թույլ է տալիս անցնել կես տարվա կարանտին, սիֆիլիսի, ՁԻԱՀ-ի, հեպատիտի դեմ կրկնակի հետազոտության համար: «Վիտրոմեդ» վերարտադրողական բժշկության կլինիկայում կա հետազոտված կին-դոնորների սեփական բազա, որոնք բավարարում են ամուսնական զույգերի պահանջներին:
Կոնսուլտացիայի, պրոցեդուրայի արժեքի վերաբերյալ ինֆորմացիա ստանալու կամ ընդունելության գրանցման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 10 75-00-85