Arm | Rus | Eng

Փորձագիտական գերձայնային ախտորոշում



Վիտրոմեդ կլինիկայում անցկացվում են ներքին օրգանների բարդ ուլտրաձայնային հետազոտություններ` էքսպերտ դասի սարքով դոպլերոմետրիայի հետ միասին: Ժամանակակից ուլտրաձայնային սարքավորման (GE Voluson E8) կիրառումը թույլ է տալիս ոչ միայն ստանալ առավել հավաստի արդյունքներ, ինչպես նաև օրգանների և հյուսվածքների ճշգրիտ նկարագրություն, այլև զգալիորեն կրճատել հետազոտման ընդհանուր ժամանակը մինչև վերջնական ախտորոշումը:

Ներքին օրգանների վիճակի գնահատումը խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում.

Եթե հիվանդը ցանկանում է ստանալ լյարդի, լեղուղիների, փայծաղի, հետորովայնային օրգանների (ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, մակերիկամներ), փոքր կոնքի օրգաններրի (արգանդը և նրա հաելումները), մակերեսային տեղակայված կառուցվածքների (վահանագեղձ և կրծքագեղձ, փոշտի օրգաններ) բժշկական տեսանկյունից լիարժեք գնահատական:

Հիվանդության ոչ միանշանակ կամ հակասական կլինիկական պատկերի դեպքում (ըստ հիվանդության պատմության, հվանդի գանգատների, լաբորատոր անալիզների և կլինիցիստների զննման արդյունքների):

Ներքին օրգանների ուռուցքային ախտահարումը բացառելու (կամ հաստատելու), ինչպես նաև այդ պրոցեսի տարածվածության աստիճանը ճշտելու նպատակով:

Հիվանդության առկայության դեպքում` խանգարումների խստության և տարածվածության մասին, դրա հնարավոր բարդությունների առկայության մասին լիարժեք պատկերացում կազմելու համար` հետագա բուժման և հսկողության մարտավարությունը որոշելու կամ ճշտելու նպատակով:

Կոնսերվատիվ և վիրաբուժական բուժման արդյունավետության վերահսկման համար:

Ներքին օրգանների որևէ հիվանդություն կասկածելու դեպքում:

Անգնահատելի է ՈՒՁՀ դերը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ: Կանխարգելիչ հետազոտությունների շրջանակներում ուլտրաձայնային հետազոտությունների անցկացումը թույլ է տալիս վաղ շրջանում բացահայտել փոքր կոնքի օրգանների և կրծքագեղձի խանգարումները: Նման մոտեցումը նպաստում է վիրահատական միջամտությունների թվի զգալի կրճատմանը, և բազմաթիվ գինեկոլոգիական հիվանդությունների բուժումը գերազանցապես ավարտվում է կոնսերվատիվ բուժմամբ:

ՈՒՁՀ մանկաբարձության մեջ հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմապտղային և արտաարգանդային հղիության ախտորոշում, հայտնաբերել պտղի զարգացման արատներ: Դինամիկ ուլտրաձայնային մոնիտորինգը մանկաբարձության մեջ թույլ է տալիս ժամանակին բացահայտել պտղի զարգացման ուշացումը և հղիության ընթացքի այլ տարբերակները, որոնք պահանջում են բուժական միջոցառումների անցկացում:

Սկրինինգային ուլտրաձայնային հետազոտություն

Պրենատալ սկրինինգ՝ ըստ միջազգային FMF չափանիշի

Պտղի արատի վաղ բացահայտմանն ուղղված միջոցառումների շարքը կոչվում է պրենատալ ախտորոշում: Հղիության 10-14 շաբաթների ընթացքում անցկացվում է առաջին սկրինինգը: Այն իր մեջ ընդգրկում է հետևյալ հետազոտությունները:

1. Պտղի ՈՒՁՀ` գնահատելով.

- պարանոցային տարածության հաստությունը (ՊՏՀ); դա պտղի ողնաշարի պարանոցային հատվածը պատող փափուկ հյուսվածքների արտաքին մակերեսի և նրա մաշկի ներքին մակերեսի միջև ընկած մասն է, որտեղ կարող է հեղուկ կուտակվել; նորմայում 11-14 շաբաթներում ՊՏՀ-ն կազմում է 2-2.8մմ; սա հանդիսանում է պտղի քրոմոսոմային խանգարումների, առաջին հերթին, Դաունի համախտանիշի մարկեր;

- քթային ոսկրի (ՔՈ) առկայությունը և երկարությունը, որը նորմայում հղիության 12-13 շաբաթներում կազմում է 3մմ, իսկ նրա բացակայությունը կասկածելի է և Դաունի համախտանիշի առկայության կասկածի տեղիք է տալիս:

2. Մայրական շիճուկային մարկերներ ("երկակի թեստ").

Մարդու ազատ խորիոնիկ գոնադոտրոպին (b-ՄԽԳ)` նորմայում հղիության 12 շաբաթում նրա մակարդակը կազմում է 13,4-128,5 նգ/մլ; 13 շաբաթում ` 14,2-114,7 նգ/մլ; 14 շաբաթում՝  8,9-79,4 նգ/մլ; այն թույլ է տալիս որոշել որոշ տրիսոմիաների զարգացման հավանականությունը` Դաունի համախտանիշ (21 քրոմոսոմ), Էդվարդսի համախտանիշ (18 քրոմոսոմ) և Պատաուի համախտանիշ (13 քրոմոսոմ):

Հղիության հետ փոխկապակցված պլազմայի սպիտակուց A (PAPP-A)` նորմայում հղիության 11-12 շաբաթներում այն կազմում է 0,79-4,76 մՄ/լ, 12-13 շաբաթում՝ 1,03-6,01 մՄ/լ; 13-14 շաբաթում՝ 1,47- 8,54 մՄ/լ, իսկ Դաունի և Էդվարդսի համախտանիշների ժամանակ այն նվազում է:

Առաջին տրիմեստրում անցկացված սկրինինգի արդյունքների անհամապատասխանությունը նորմերին չի խոսում հղիությունը անհապաղ ընդհատելու անհրաժեշտության մասին, այն ընդամենը ազդակ է հնարավոր ռիսկի մասին, որը հետազոտությունից հետո անհատականորեն հաշվարկվում է յուրաքանչյուր հիվանդի համար:

Սկրինինգի տվյալներով՝ պտղի մոտ արատի առկայության կասկածի դեպքում հարց է բարձրացվում խորացված (ինվազիվ) հետազոտություն անցկացնելու վերաբերյալ: Ախտորոշման ամենահուսալի եղանակը պտղի բջիջների քրոմոսոմային շարքի հետազոտությունն է: Այդ նպատակով ուսումնասիրում են ամնիոտիկ հեղուկը (կատարում են ամնիոցենտեզ), ընկերքի հյուսվածքները (պլացենտոցենտեզ), խորիոնի թավիկները (բիոպսիա), պտղի պորտալարի արյունը (կորդոցենտեզ):

Պլանային ուլտրաձայնային հետազոտությունը հղիության ընթացքում

Հետազոտման ուլտրաձայնային եղանակն այսօր ախտորոշման առավել տեղեկատվական մեթոդներից մեկն է, որը չի պահանջում վիրաբուժական գործիքների կիրառում կամ ներարկում: Այս եղանակները լիովին անվտանգ են և հուսալի: ՈՒՁՀ թույլ է տալիս ժամանակին ախտորոշել, ինչը, իր հերթին, թույլ է տալիս բուժող բժշկին սկսել արդյունավետ բուժում և հետևել հիվանդի վիճակի փոփոխություններին` բուժման ողջ ընթացքում:

Ուլտրաձայնային հետազոտման տարածվածության հիմնական պատճառներից են.

- բարձր ճշգրտությունն ախտորոշման ժամանակ
- եղանակի անվտանգությունը
- հասանելիությունը և հակացուցումների բացակայությունը
- անցկացման արագությունը
- ՈՒՁՀ սարքը չի ճառագայթում, հետևաբար, հետազոտությունը կարելի է անցկացնել ցանկացած քանակությամբ:

Ուլտրաձայնային ախտորոշումն անցկացվում է բժշկության բոլոր ոլորտներում զանազան հիվանդությունների դեպքում: Այն կիրառվում է և ախտորոշումը ճշտելու, ինչպես նաև օրգաններում և հյուսվածքներում փոփոխությունները բացահայտելու նպատակով:

ՈՒՁՀ կարևորությունը որոշվում է նաև այն հանգամանքով, որ դրա օգնությամբ կարելի է հիվանդությունը բացահայտել` մինչև կլինիկական ախտանշանների ի հայտ գալը: Այսպես, օրինակ, գինեկոլոգիական ՈՒՁՀ-ն կարող է բացահայտել անպտղության կամ արգանդի փողերի անանցանելիության պատճառը: Վաղաժամ ախտորոշումը լուծում է բուժման և առողջության վերականգնման բազմաթիվ խնդիրներ:

Ուլտրաձայնային սկրինինգային հետազոտության ծրագիրը թույլ է տալիս ստուգել օրգանիզմի բոլոր համակարգերը: "Վիտրոմեդ" կլինիկայում ՈՒՁՀ և դոպլերոմետրիան միասին կատարվում են մեկ այցելության ընթացքում: Հետազոտության արդյունքները ստանալուց հետո բժիշկն ուղորդում է հիվանդին պրոֆիլային մասնագետի մոտ: Եթե օրգաններում և հյուսվածքներում կառուցվածքային փոփոխություններ չեն հայտնաբերվել, ապա առաջարկվում են կանխարգելիչ բնույթի կոմպլեքս միջոցներ: Տվյալ եղանակը մշակված է նորարարական տեխնոլոգիաների հիման վրա և դարձել է "Վիտրոմեդ" կլինիկայի և արտերկրի մասնագետների հաատեղ աշխատանքի արդյունք:

"ՎԻՏՐՈՄԵԴ" ՈՒՁՀ ծրագիր

Ուլտրաձայնային հետազոտությունը խորհուրդ է տրվում անցկացնել.

- Տարին մեկ անգամ` որպես կանխարգելիչ միջոցառում

- Լաբորատոր հետազոտությունների արդյունքները ճշտելու նպատակով

- Հղիության պլանավորման դեպքում` թաքնված ախտահարումները բացահայտելու և դրանք շտկելու նպատակով

- Ուռուցքաբանական հիվանդությունների վաղաժամ ախտորոշման համար

- Հաճախակի սթրեսային իրավիճակների առկայության դեպքում, կամ բնակավայրում առկա անբարենպաստ բնապահպանական միջավայրում

- Ճարպակալման և էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ծրագրերի մասնակիցներին

- Երկարատև ճանապարհորդությունից կամ բազմամսյա գործուղմներից առաջ:

Ուլտրաձայնային հետազոտություն. տեսակները

Անցկացվում է հետևյալ ուղղություններով.

Որովայնի խոռոչ
Տվյալ հետազոտությունը թույլ է տալիս որոշել օրգանների կառուցվածքը և չափսերը, դրանց տեղակայումը, բորբոքային օջախների և լրացուցիչ գոյացությունների առկայությունը, բացահայտել քրոնիկ հիվանդությունները, ինչպես նաև տրավմատիկ վնասվածքների հետևանքով առաջացած փոփոխությունները:

Լյարդ
Բացահայտում է. հեպատիտ (սուր և քրոնիկ), բարորակ և չարորակ գոյացություներ, ցիրոզ, սրտի հիվանդություններով պայմանավորված փոփոխություններ, պարազիտար կիստաներ, ճարպային ինֆիլտրացիա:

Լեղապարկ
Կիրառվում է լեղուղիների անոմալ ձևերի, տեղակայման, չափսերի փոփոխությունների, պաթոլոգիայի, քարերի առկայության, բորբոքումների, պոլիպների, ինչպես նաև բարորակ և չարորակ գոյացությունների բացահայտման համար:

Ենթաստամոքսային գեղձ
Ախտորոշում է պանկրեատիտները և դրանց բարդությունները, անոմալ գոյացությունները, բորբոքումները և ուռուցքային և ոչուռուցքային բնույթի ախտահարումները:

Փայծաղ
Որոշում է օրգանի չափսերը, ինչպես նաև լյարդի հիվանդությունների հետևանքով առաջացած փոփոխությունները, բացահայտում է կիստաները, ուռուցքները, սարկոմաները, կալցիֆիկատները, լիմֆոմաները, լեյկոզները, լիմֆանգիոմաները, ինֆարկտները և աբսցեսները:

Մակերիկամներ
Հետազոտությունն ախտորոշում է հիպերպլազիան, բորբոքումները, ուռուցքները, կիստաները և հեմատոմաները: Գնահատվում է ավշային հանգույցների և արյունատար անոթների վիճակը:

Երիկամներ և միզապարկ
Միզուղիների վիճակի համալիր հետազոտությունը թույլ է տալիս գնահատել օրգանների չափսերը, ուրվագծերը և ձևը, պարենխիմայի և հավաքող խոռոչների վիճակը, օտար գոյացությունների առկայությունը: Բացահայտվում են զանազան անոմալիաներ, բորբոքումներ, ուռուցքներ, միզաքարային հիվանդություններ:

Գինեկոլոգիա
Գինեկոլոգիական ՈՒՁՀ և ՈՒՁՀ դոպլերոմետրիայով ախտորոշում են արգանդի, ձվարանների բորբոքումները, միոմաները, ուռուցքները, պտղի և փոքր կոնքի օրգանների արյունամատակարարման խանգարումները, ներքին էնդոմետրիոզը և էնդոմետրիումի ախտահարումը:

Վահանագեղձ
Մեծահասակների գրեթե 8%-ի մոտ առկա է վահանագեղձի այս կամ այն աստիճանի ախտահարում: Վահանագեղձի չարորակ ուռուցքը կազմում է ուռուցքաբանական հիվանդությունների ընդհանուր թվի 3%-ը: Ուլտրաձայնային ախտորոշումը բացահայտում է վահանագեղձի փոփոխությունների 100%-ը և քաղծկեղային օջախների 93%-ը:

Վահանագեղձի ՈՒՁՀ որոշում է ընդհանուր առմամբ գեղձի վիճակը, չափսերը, կառուցվածքը, նրա ներքին փոփոխությունները և այլ կառուցվածքների հետ փոխհարաբերությունների որակը: Բացահայտվում են զանազան անոմալիաներ, պաթոլոգիաներ, թիրեոիդիտի, ուռուցքների, ադենոմաների առաջին նշանները:

Կրծքագեղձեր
Կրծքագեղձերի ՈՒՁՀ նշանակվում է մաստոպաթիայի, լիպոմայի, ֆիբրոադենոմայի և չարորակ նորագոյացությունների ախտորոշման համար: Ուլտրաձայնի օգնությամբ մասնագետը անցկացնում է կասկածելի այն հատվածների պունկցիա, որոնք սովորական պալպացիայի օգնությամբ չեն բացահայտվում:

Ուլտրաձայնային հետազոտմանը նախապատրաստվելու առանձնահայտկությունները

Հետազոտությունների որոշ տեսակներ, այդ թվում ՈՒՁՀ դոպլերոմետրիան, պահանջում են հիվանդի նախնական պատրաստում: Այսպես, որովայնի օրգանների հետազոտությունից 6-8 ժամ առաջ անհրաժեշտ է բացառել սննդի ընդունումը: Իսկ ուժեղ գազագոյացման դեպքում անհրաժեշտ է պահպանել երեքօրյա դիետա` ուտելուց հետո ընդունելով ակտիվացված ածուխ:

Միզապարկի ՈՒՁՀ ժամանակ հետազոտությունից 2 ժամ առաջ պետք է խմել 1 լիտր ջուր: Իսկ տրանսվագինալ հետազոտման դեպքում, հակառակը, միզապարկը դատարկվում է:

Մեր բալիկները 4674