Arm | Rus | Eng

Սպերմոգրամա

 

Անպտուղ ամուսնությունների կեսը բաժին է ընկնում տղամարդու անպտղությանը: Միայն մանրակրկիտ հետազոտությունը կարող է պարզել անպտղության իրական պատճառը: Ցուցումների առկայության դեպքում բժիշկը կարող է նշանակել սերմնահեղուկի քննություն մի շարք լրացուցիչ հետազոտություններով, որոնք կօգնեն հստակեցնել ախտորոշումը:

Սպերմոգրաման սերմնահեղուկի քննությունն է, որը կատարվում է բաց ձևով: Այդպիսի հետազոտությունն առաջին քայլ է տղամարդու ֆերտիլությունը պարզելու համար: Անպտուղ ընտանիքներում սովորաբար առաջինը կինն է հետազոտվում:

Նախապատրաստումը սպերմոգրամային

Սպերմոգրամա անցկացնելուց առաջ տղամարդը պետք է մի քանի օր իրեն զսպի սերմնաժայթքումից: Մինչև մեկ օր զսպվածության կրճատման դեպքում սերմնահեղուկի քանակությունը կլինի անբավարար, իսկ յոթ օրից ավել երկարաձգման դեպքում սպերմատոզոիդների շարժունակությունը կարող է նվազել: Մինչ հետազոտությունը պետք չի գնալ շոգեբաղնիք կամ օգտագործել ալկոհոլ: Սպերմոգրամայի արդյունքները կարող են փոփոխվել տղամարդուց անկախ պատճառներով պայմանավորված. հետևաբար, հստակ պատասխան ստանալու համար բժիշկը երբեմն նշանակում է սերմնահեղուկի հանձնման լրացուցիչ հետազոտություններ:

Ձեռնաշարժության միջոցով ստացված սերմնահեղուկը հավաքում են մանրէազերծ տարրայի մեջ: «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնում այս հետազոտության անցկացման համար նախատեսված է հատուկ հարմարավետ սենյակ:

Սպերմոգրամայի արդյունքների պարզաբանումը

Մանրադիտակի տակ սերմնահեղուկը հետազոտում են հետևյալ պարամետրերով.

Սպերմատոզոիդների քանակի որոշումը 1 միլիլիտր սերմնահեղուկի մեջ: ԱՀԿ-ի 2010 թ. վերջին չափանիշներով որակյալ սերմնահեղուկի 1մլ-ի մեջ պետք է լինի ոչ պակաս, քան 15մլն. սպերմատոզոիդ: Եթե սպերմատոզոիդների քանակը քիչ է, ապա ախտորոշվում է օլիգոսպերմիա, իսկ լրիվ բացակայության դեպքում՝ ազոսպերմիա:

Սպերմատոզոիդների շարժունակությունը. Սերմնահեղուկը համարվում է նորմալ, եթե սպերմատոզոիդների 32%-ը և ավելին ունեն ուղղաձիգ շարժունակություն: Դրանք հենց այդպիսի շարժում են ապահովում ցերվիկալ խողովակում՝ շարժվելով դեպի արգանդ և արգանդափողերի մեջ: Եթե սպերմատոզոիդների 32%-ից պակասն են ունենում շարժունակություն, ապա այդ վիճակը կոչում են ասթենոսպերմիա: Այդպիսի դեպքում բեղմնավորման հավանականությունը մի քանի անգամ իջնում է: Հավանականությունն է՛լ ավելի է նվազում, եթե սպերմատոզոիդների քանակը սերմնահեղուկում նորմայից պակաս է:

Սպերմատոզոիդների կառուցվածքը. Այստեղ ուսումնասիրվում է սպերմատոզոիդների կառուցվածքը և ձևը:

Յուրաքանչյուր տղամարդու մոտ կա անոմալ կառուցվածքով սպերմատոզոիդներ: Այն կարծիքը, որ ոչ նորմալ կառուցվածք ունեցող սպերմատոզոիդներով բեղմնավորումը կարող է պատճառ հանդիսանալ երեխայի արատների զարգացման համար, սխալ է: Մասնագետները հավաստիացնում են, որ նման սպերմատոզոիդներն ունակ չեն բեղմնավորելու ձվաբջիջը: Դրանք վտանգ են ներկայացնում այլ տեսանկյունից: Նորմալ սպերմատոզոիդների քանակի նվազումը կոչվում է տերատոսպերմիա:

Սպերմատոզոիդների կառուցվածքը գնահատվում է ըստ ԿՐյուգերի

Մորֆոլոգիան՝ ըստ Կյուգերի բարդ լաբորատոր գործընթաց է, որը կատարվում է միայն մասնագիտացված կլինիկաներում, որտեղ առաջարկվում է անպտղության բուժում: Հայաստանում այդպիսի ծառայություն առաջարկում է միայն «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնը:

Ուսունասիրելով սպերմատոզոիդների կառուցվածքը՝ բժիշկը պետք է ուշադրություն դարձնի լեյկոցիտների քանակին, քանի որ դրանց մեծ քանակը խոսում է հիվանդի մոտ միզասեռական համակարգ ինֆեկցիայի մասին:

Սպերմոգրաման ցույց է տալիս նաև այլ պարամետրեր՝ ծավալը, թթվայնությունը, մածուցիկությունը և գույնը: Սերմնաժայթքումից հետո սերմնահեղուկը հեղուկ վիճակից անցնում է գելանման վիճակի, և 20-40 րոպեից նորից վերադառնում է հեղուկի վիճակի: Այդ իսկ պատճառով սերմնահեղուկի մածուցիկության աստիճանը գնահատում են սերմնաժայթքումից որոշ ժամանակ անց:

Երբ սպերմոգրամայի պատասխանը չի համապատասխանում նորմային, ապա կատարում են կրկնակի հետազոտություն առաջին պրոցեդուրայից հետո մոտավորապես 2-4 շաբաթ անց: Որպեսզի արտաքին միջավայրի գործոնները չազդեն հետազոտության արդյունքի վրա, ապա այդ ընթացքում պետք է հրաժարվել ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցներից և ալկոհոլից: Սպերմոգրամայի գնահատումը կարող է սխալ լինել, եթե հետազոտությունից առաջ 3 ամսվա ընթացքում հիվանդն ունեցել է բարձր ջերմություն: Լինում են դեպքեր, երբ սպերմատոզոիդների շարժունակությունը հավասարվում է զրոյի՝ մարմնի բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ:

Հակասպերմատոզոիդային հակամարմիններ (MAR-թեստ)

Սերմնահեղուկի որակը լավացնելու համար, պետք է հանձնել թեստ հակասպերմատոզոիդային հակամարմինների առկայության համար, որոնք ազդում են սպերմատոզոիդների կպչունության վրա, իջեցնում են շարժունակությունը և ձվաբջջի բեղմնավորման ունակությունը: Այդպիսի հակամարմիններ կարող են առկա լինել հավասարապես թե՛ կնոջ և թե՛ տղամարդու օրգանիզմում: Հակասպերմատոզոիդային հակամարմիններն առաջանում են, երբ իմունային համակարգը սպերմատոզոիդներին ընկալում է որպես օտար մարմին և սկսում է ոչնչացնել դրանց: Հակասպերմատոզոիդային հակամարմինների անալիզը կատարում են թե՛ կնոջ, թե՛ տղամարդու մոտ: Նշանակվում է արյան անալիզ, սերմնահեղուկի և ցերվիկալ լորձի անալիզ:

Նման հակամարմինները տղամարդու մոտ հայտնաբերվում են MAR-թեստի միջոցով: Վերջինիս օգնությամբ կարելի է հայտնաբերել այդ հակամարմինների հետ կապված սպերմատոզոիդների տոկոսային հարաբերությունը: Այդ հակամարմինները հանդես են գալիս նաև ամուսինների արյան մեջ: Դրական պատասխանի դեպքում հաստատվում է, որ տղամարդու անպտղությունը ունի իմունային ծագում: Նման դեպքում կատարվում է արտամարմնային բեղմնավորում:

ԱՀԿ-ն առաջարկում է ՍԵՐՄահեղուկԻ բոլոր ԱՆԱԼԻԶներում ՆԵՐԱՌԵլ MAR-ԹԵՍՏ-Ը:

Հայաստանում միայն մեր կենտրոնում է անցկացվում նման հետազոտություն:

Կատարեք առաջին քայլը՝ հերթագրվեք այցելության համար:

Սերմնահեղուկի մեջ լեյկոցիտների առկայությունը

Սպերմատոզոիդների ֆունկցիան էականորեն կխաթարվի սերմնահեղուկում մեծ քանակությամբ լեյկոցիտ հայտնաբերելու դեպքում: Լեյկոցիտների կլորավուն ձևը սովորաբար թույլ է տալիս բավականին հեշտ հայտնաբերել դրանք: Սակայն սերմնահեղուկի քննության ժամանակ դա այդպես չէ: Չհասունացած սպերմատոզոիդները շատ նման են լեյկոցիտներին: Դրանք տարբերակելու համար անհրաժեշտ է օգտագործել հատուկ ներկեր, մասնավորապես՝ կատարել է լեյկոսքրին թեստ:

Սերմնահեղուկի մեջ մեծ քանակի չհասունացած սպերմատոզոիդի հայտնաբերումը կարող է լինել անպտղության պատճառ: Սերմնահեղուկում լեյկոցիտների առկայությունը կարող է վկայել միզասեռական համակարգում ինֆեկցիայի առկայության մասին: Բակտերոլոգիական ցանքսը պարտադիր է, եթե լեյկոցիտների քանակը գերազանցում է 1մլն/մլ:

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ

Ուրոգենիտալ ինֆեկցիաները, ինչպիսիք են՝ հերպեսը և խլամիդիան, ունակ են ախտահարել սպերմատոզոիդներին, առաջացնել վերջինիս անշարժունակություն, կպչունություն, նպաստել հղիության ընդհատմանը կամ պտղի արատների ձևավորմանը:

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հայտնաբերման համար կատարվում է իմունաֆերմենտային անալիզ՝ սերմնահեղուկի ցանքսի և պոլիմերազային շղթայական ռեակցիայի համակցմամբ: Այսպիսի ախտորոշումն անհրաժեշտ է, եթե սերմնահեղուկը պարունակում է մեծ քանակությամբ լեյկոցիտներ կամ ախտահարված սպերմատոզոիդներ, առկա է անհայտ ծագման անպտղություն կամ վիժում:

Տրանսռեկտալ ուլտրաձայնային հետազոտություն

Այս հետազոտման մեթոդը ցուցված է ախտաբանական նորագոյացությունների և շագանակագեղձի, ամորձիների և սերմնատար ուղիների կառուցվածքում փոփոխությունների հայտնաբերման դեպքում: Տրանսռեկտալ ուլտրաձայնային հետազոտությունը ցուցված է ազոսպերմիայի դեպքում: Այն ցույց է տալիս սերմնաբշտերի փոփոխությունները՝ սերմնատար ուղիների օբստրուկցիայի ժամանակ:

Դոպլեր հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել ամորձիների արյունամատակարարման համակարգի երակային հետհոսքը և ենթակլինիկական վարիկացելեն:

Վազոգրաֆիա

Սերմնատար ուղիներն ուսումնասիրվում են վազոգրաֆիայի միջոցով: Այն թույլ է տալիս ստանալ սերմնատար ուղիների որակյալ պատկեր և որոշել օբստրուկցիայի հատվածը:

Գենետիկ հետազոտություններ

Եթե հայտնաբերվել է սպերմատոզոիդի կառուցվածքի և ձևի մեծ փոփոխություններ կամ, եթե հիվանդի մոտ ախտորոշվել է ազոսպերմիա, ապա նշանակվում է գենետիկ հետազոտություն:

Գենետիկ հետազոտությունը ի հայտ է բերում հիվանդի մոտ քրոմոսոմի կառուցվածքային և քանակական փոփոխությունները: Հաճախ հետազոտվում է Y-քրոմոսոմի AZF լոկուսը:

Գենետիկ հետազոտությունը տալիս է շատ տեղեկություններ ժառանգական անպտղության մասին:

Ամորձու ախտորոշիչ բիոպսիա

«Վիտրոմեդ» կլինիկայում ազոսպերմիա ախտորոշումից հետո կատարվում է ամորձու ախտորոշիչ բիոպսիա: Հատուկ բժշկական գործիքով վերցվում է ամորձու մի փոքր հյուսվածք, վերջինս հատուկ մեթոդով մշակվում է և մանրադիտակի օգնությամբ հետազոտվում է նրանում սպերմատոզոիդների կամ սպերմատոգենեզի բջիջների առկայությունը: Եթե մշակված կենսապատրաստուկում հայտնաբերվում է հասուն շարժունակ սպերմատոզոիդներ, ապա այն սառեցման եղանակով պահպանվում է՝ հետագայում օգնող վերարտադրողական տեխնոլոգիայում կիրառելու նպատակով:

Վերոնշյալ ախտորոշումը ցույց է տալիս՝

- Սերմնատար ուղիների և սպերմատոզոիդների վիճակը
- Հասուն սպերմատոզոիդների բացակայությունը (հիպոսպերմատոգենեզ)
- Սպերմատոգենեզի բացակայությունը

Ամորձու բիոպսիան ազոսպերմիայի պատճառների հայտնաբերման վերջին էտապն է: Եթե այն կատարվում է արտամարմնային բեղմնավորման նպատակով, ապա հիվանդները պետք է նախապես որոշեն, թե արդյո՞ք բեղմնավորման նպատակով օգտվելու են դոնորական սերմնահեղուկից, եթե ամորձու կենսապատրաստուկում բացակայում են նորմալ սպերմատոզոիդները:

Մեր բալիկները 4674