Սերմնաբջիջների դոնորություն
Դոնորական սերմի բանկ
Դոնորական սերմի բանկը նախատեսված է տղամարդու անպտղության ծանր տեսակների բուժման, ժառանգական հիվանդությունների փոխանցման և միայնակ կանանց համար: Բոլոր դեպքերում դոնորի սերմը սառեցվում է և պահպանվում հեղուկ ազոտի մեջ վեց կամ ավելի ամիսներով վարակների փոխանցման ռիսկը նվազեցնելու համար:
Տվյալ բուժման մեթոդի ընտրությունը, որպես կանոն, շատ ծանր է ազդում ամուսնական զույգերի վրա, քանի որ նրանց ապագա երեխան գենետիկորեն կապված չի լինելու ամուսնու հետ: Շատ կարևոր է, որ երկու զույգերն էլ ընդունեն գենետիկորեն ընդհանուր երեխա ունենալու անհնարինությունը և հասկանան դոնորական սերմի օգնությամբ բեղմնավորված երեխայի դաստիարակության բոլոր կողմերը:
Դոնորական սերմի բանկի ծառայություններից օգտվելու որոշում ընդունած հիվանդներին սովորաբար հետաքրքրում է, թե ինչպես է տեղի ունենում պոտենցիալ դոնորների ընտրությունն ու հետազոտությունը: Սերմի բանկում ընդգրկվելուց առաջ դոնորն անցնում է լայնամասշտաբ բժշկական և գենետիկական հետազոտություն: Նրան անպայման կստուգեն ՄԻԱՎ վարակի, սիֆիլիսի, հեպատիտ B և C և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների (հոնորեա, խլամիդիոզ, ցիտոմեգալոդիրուս, հերպես, ուրեոպլազմոզ, միկոպլազմոզ) առկայությունը պարզելու համար: Դոնորը հետազոտվում է թերապեվտի, ուրոլոգի մոտ, անցնում գենետիկական կոնսուլտացիա: Բացի դրանից, դոնորը պետք է պարտադիր կոնսուլտացիա անցնի հոգեբանի մոտ:
Դոնորական սերմը սառեցվում և պահպանվում է կես տարի (այսպես կոչված ”կարանտինը”), որից հետո կրկին անգամ ստուգում են դոնորի ՄԻԱՎ վարակի, սիֆիլիսի ու հեպատիտի առկայությունը, քանի որ այդ հիվանդությունները կարելի է բացահայտել միայն վարակվելուց մի քանի ամիս անց: Ապասառեցված դոնորական սերմի օգտագործումը թույլատրելի է միայն վեց ամիս անց դոնորի կրկնակի ստուգումների բացասական արդյունքների դեպքում:
Դոնորական սերմը կարող է օգտագործվել ներարգանդային բեղմնավորման (ՆԱԲ) կամ ԱՄԲ ցիկլի համար: “Սերմի դոնորության” ծրագիրն իր մեջ ներառում է այն նույն փուլերը, ինչ ԱՄԲ կամ բեղմնավորման սովորական ծրագիրը, ուղղակի արհեստական բեղմնավորման համար օգտագործվում է վեցամսյա կարանտին անցած դոնորական սպերման:
Ընդհանուր առմամբ, կրիոսառեցապահպանումից հետո սերմի կիրառումը չի նվազեցնում բուժման արդյունավետությունը:
Սերմի դոնորներ կարող են լինել:
- հիվանդների բարեկամներն ու ծանոթները,
- արհեստավարժ անանուն դոնորները:
Սերմի բանկը պարունակում է տվյալներ դոնորի արտաքինի, ազգության, կրթության, մասնագիտության, ընտանեկան կարգավիճակի, երեխաների առկայության վերաբերյալ: Դոնորի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է, իսկ դոնորը տեղեկատվություն չի ստանում այն հիվանդների մասին, ում համար նախատեսված է նրա սերմը: Դոնորը ստորագրում է համաձայնագիր, որում նշված է, որ նրա սերմը և դրանից ստացված սաղմերը հանդիսանալու են հիվանդների սեփականությունը:
Դոնորներին ներկայացվող պահանջները՝
- տարիքը՝ 18-35 տարեկան;
- արտաքին տվյալներում շեղումների բացակայություն (մարմնի և դեմքի ճիշտ կառուցվածք);
- ֆիզիկական և հոգեկան առողջություն:
Դոնորական սերմին ներկայացվող պահանջները՝
- սերմի ծավալը ավելի, քան 2 մլ;
- 1 մլ սերմնահեղուկում ավելի, քան 80 մլն սերմնաբջջի առկայություն;
- շարժունակությունը ավելի, քան 60 տոկոս;
- նորմալ տեսակի առկայությունը ավելի, քան 60 տոկոս;
- կրիոդիմացկունություն (սառեցումից հետո սերմի գոյատևելու կարողությունը):
Սերմի դոնորների հետզոտության ծավալը՝
- Թերապևտի զննումը և եզրակացությունը (տարեկան մեկ անգամ);
- Ուրոլոգի զննումն ու եզրակացությունը (տարեկան մեկ անգամ);
- Հոգեբանի զննումն ու եզրակացությունը (մեկ անգամ);
- Վարակների առկայության ստուգում՝ հոնորեա, խլամիդիոզ, ցիտոմեգալովիրուս, հերպես, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ (ուժի մեջ է 6 ամիս);
- Գենետիկի կոնսուլտացիա (մեկ անգամ);
- Արյան մեջ սիֆիլիսի, ՄԻԱՎ, հեպատիտ B և C որոշում (ուժի մեջ է 3 ամիս),
- Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում;
- Ցիտոգենետիկ սքրինինգ:
Դոնորական սերմի օգտագործմամբ ԱՄԲ կատարման ցուցումներ՝
Ամուսնու կողմից՝
- տղամարդու անպտղություն;
- սերմնաժայթքման հետ կապված և սեռական խանգարումներ;
- անբարենպաստ բժշկական և գենետիկական կանխատեսումներ:
Կնոջ կողմից՝
- սեռական զուգընկերոջ բացակայությունը:
Հակացուցումներ՝
- Սոմատիկ և հոգեկան հիվանդություններ, որոնց դեպքում հղիությունը հակացուցված է;
- Արգանդի խոռոչի զարգացման բնածին արատներ կամ ձեռք բերված խանգարումներ, որի դեպքում սաղմերի իմպլանտացիան անհնար է;
- Ձվարանների ուռուցքներ;
- Էդոմետրիումի հիիպերպլաստիկ պրոցեսներ,
- Արգանդի բարորակ և օպերատիվ բուժում պահանջող ուռուցքներ;
- Ցանկացած լոկալիզացիայի սուր բորբոքային հիվանդություններ;
- Ցանկացած լոկալիզացիայում, այդ թվում նաև անամնեզում առաջացած չարորակ գոյացություններ:
Եթե Ձեզ մոտ հարցեր առաջացան, ապա Դուք կարող եք զանգահարել մեզ (+37410) 75-00-85 հեռախոսահամարով կամ կարճ հաղորդագրություն ուղարկել էլ-փոստին: Մեր մասնագետները ուրախությամբ կպատասխանեն Ձեր հարցերին: