Arm | Rus | Eng

Ձվաբջիջների դոնորություն

 

 

Ո՞ր դեպքերում են օգտագործվում դոնորաական ձվաբջիջները:

 

ԱՄԲ մեթոդով բուժման արդյունավետության վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկը կնոջ ձվաբջիջների որակն է, որն էլ, իր հերթին, կախված է կնոջ տարիքից: Ձվաբջիջների սեռական հասունացումից հետո յուրաքանչյուր դաշտանային ցիկլում դրանք վատնվում են, մինչև ողջ պաշարը չի սպառվում և ձվարանները դադարում են գործել:

 

Դրանից բացի, կանանց տարիքի հետ շատանում է տարբեր քրոմոսոմային պաթոլոգիաներով ձվաբջիջների քանակը: Քրոմոսոմային պաթոլոգիայի ամենատարածված ձևը Դաունի ախտանիշն է, որը հաճախ հանդիպում է 38 տարեկանից բարձր կանանց հղիության դեպքում: Տարիքի հետ զուգահեռ պտղաբերության նվազումը բնական գործընթաց է, և նեկայումս գոյություն չունի ձվարանների “երիտասարդացման” որևէ միիջոց, ուստի 35 տարեկանից բարձր կանանց մոտ անպտղության բուժման արդյունավետությունը զգալիորեն ցածր է: Երիտասարդ կին դոնորներից ստացված ձվաբջիջների օգտագործումը զգալիորեն մեծացնում է բուժման արդյունավետությունը` այդ ձվաբջիջների լավ որակի շնորհիվ: Դոնորական ձվաբջիջներն օգտագործվում են տարբեր վերարտադրողական խնդիրներ ունեցող կանանց մոտ հղիության հասնելու համար: Այդ խնդիրների թվին են պատկանում ձվարանների վաղաժամ հյուծվածությունը, ձվարանների պաշարների սակավությունը, ձվաբջիջների ցածր որակը, ինչպես նաև քրոմոսոմային տեղաշարժերով կամ գենետիկական հիվանդություններով կանանց մոտ:

 

Դոնորական ձվաբջիջների կիրառմամբ առաջին հղիությունը գրանցվեց 1984 թ.: Դրանից ի վեր միայն ԱՄՆ-ում այս մեթոդի կիրառմամբ ծնվել է 50.000 երեխա:

 

Ձվաբջիջների դոնորներ կարող են հանդիսանալ՝

 

  • հիվանդների բարեկամներն ու ծանոթները,
  • անանուն արհեստավարժ և կլինիկայի կողմից ընտրված և հետազոտված դոնորները: Դոնորի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է, և դոնորը որևէ տեղեկատվություն չի ստանում հիվանդների վերաբերյալ: Դոնորի ընտրությունից հետո նա անցնում է բժշկական և գենետիկական հետազոտություն, որի ընթացքում պարզվում է, թե արդյոք նա համապատասխանում է ձվաբջիջների դոնորին առաջ քաշվող բոլոր պահանջներին: Դոնորը կնքում է գրավոր պայմանագիր, որում նշված է, որ իր ձվաբջիջբերը և դրանցից ստացված սաղմերը հանդիսանում են հիվանդների սեփականությունը: Հետազոտության ավարտից ու իրավաբանական փաստաթղթերի ստորագրումից հետո կարող է սկսվել բուժման ցիկլը:

 

ՎիտրոՄեդ կենտրոնում դոնորներին ներկայացվող պահանջները հետևյալն են՝

 

  • ֆիզիկական և հոգեկան առողջությունը,
  • տարիքը 20-ից 30 տարեկան,
  • սեփական առողջ երեխայի առկայությունը,
  • արտաքին շեղումների բացակայություն (մարմնի ճիշտ կառուցվածք և դիմագծեր):

 

Ձվաբջիջների դոնորության ծրագիրը ներառում է հետևյալ փուլերը՝

 

1.     Դոնորի և ստացողի դաշտանային ցիկլերի սիննխրոնիզացիա գոնոդոտրոպին ազատող հորմոնի ագոնիստով (դիֆերելին, դեկապտիլ, բուսերելին) կամ օրալ հակաբեղմնավորիչներով:

2.     Դոնորի ձվաբջիջների օվուլյացիայի խթանում գոնոդոտրոպինների միջոցով (մենօպուր, պուրեգոն, գոնալ-Ֆ),

3.     Խորիոնիկ գոնոդոտրոպինի օվուլյատոր դոզայի ներարկում դոնորին,

4.     Ստացողի էնդոմետրիումի պատրաստում էստրադիոլ և պրոգեստերոն (պրոգինովա, ուտրոժեստան) դեղորայքի միջոցով,

5.     Դոնորի ձվարանների պունկցիա, ստացված ձվաբջիջների բեղմնավորում ամուսնու (դոնորի) սերմի հետ  և սաղմի տեղարդում հիվանդի արգանդում:

 

Ձվաբջիջների դոնորն անցնում է ԱՄԲ ստանդարտ ցիկլով, մինչ հիվանդն ընդունում է էստրադիոլ և պրոգեստերոն դեղամիջոցները արգանդի էնդոմետրիումը իմպլանտացիայի համար պատրաստելու նպատակով: Դոնորի ձվարանները խթանում են մի քանի ձվաբջիջ ստանալու համար, որոնք հանվում են տրանսհեշտոցային պունկցիայի միջոցով, բեղմնավորում հիվանդի ամուսնու սերմի հետ և աճեցնում լաբորատորիայում: Աճեցումից 3-5 օր հետո լավ որակի երկու սաղմ տեղադրվում է հիվանդի արգանդում:

 

Դոնոր ձվաբջիջների կիրառմամբ ԱՄԲ իրականացման ցուցումները՝

 

  1. Բնական դաշտանադադարով, ձվարանների վաղաժամ հյուծվածությամբ, ձվարանների հեռացումից հետո ձևավորված վիճակով, ռադիո կամ քիմիաթերապիայով, ինչպես նաև զարգացման անոմալիաներով պայմանավորված ձվաբջիջների բացակայություն:
  2. Կնոջ ձվաբջիջների ֆունկցիոնալ թերություններ, գենետիկական խանգարումներ, որոնք կարող են փոխանցվել ժառանգներին:
  3. Նախկինում կատարված ԱՄԲ և սաղմերի տեղադրման փորձերի անարդյունավետություն, ձվարանների անբավարար արձագանքը օվուլյացիայի խթանմանը, ցարծ որակի սաղմերի ձևավորում, որոնց տեղադրումը չի հանգեցնում հղիության:

Հակացուցումներ՝

1.     Սոմատիկ և հոգեկան խանգարումներ, որոնց դեպքում կան հղիության հակացուցումներ;

2.     Արգանդի խոռոչի զարգացման բնածին արատներ կամ ձեռքբերովի խանգարումներ, որրոնց դեպքում սաղմերի իմպլանտացիան անհնար է;

3.     Ձվարանների ուռուցք;

4.     Էդոմետրիումի հիիպերպլաստիկ պրոցեսներ,

5.     Արգանդի բարորակ և օպերատիվ բուժում պահանջող ուռուցքներ;

6.     Ցանկացած լոկալիզացիայի սուր բորբոքային հիվանդություններ;

7.     Ցանկացած լոկալիզացիայում, այդ թվում նաև անամնեզում առաջացած չարորակ գոյացություններ:

 

Անպտղության ծանր արական գործոնի առկայությունը ևս չի բացառում դոնոր ձվաբջիջների օգտագործումը: Մակամորձուց սերմնաբջիջի արտածծումը (ՊԵՍԱ, ՄԵՍԱ, ՏԵՍԱ) և մեկական սերմնաբջջի ներարկումը ձվաբջջի ցիտոպլազմա (ԻՔՍԻ) հանդիսանում են անպտղության բուժման երկու նորագույն մեթոդները և կարող են իրականացվել դոնոր ձվաբջիջների կիրառմամբ: Դոնոր ձվաբջիջները կարող են կիրառվել նաև դոնոր սերմանբջջի հետ համատեղ:

 

Նախկինում ձվաբջիջի կամ սերմի պաթոլոգիաներ ունեցող ամուսնական զույգերը ընտրության միայն երկու տարբերակ ունեին՝ որդեգրում կամ երեխայի բացակայություն: Այսօր ձվաբջիջների դոնորությունը, ՏԵՍԱ-ն և ԻՔՍԻ-ն տալիս են նաև ընտրության երրորդ տարբերակ՝ հնարավորություն ամուսնական զույգին միասին անցնել հղիության և երեխայի ծննդի ճանապարհը:

 

Ձվաբջիջների դոնորները դժվարությունների և բարդությունների ռիսկի առջև են կանգնած, որը կապված է իրենց՝ դոնորությանը աշխատանքի հետ համատեղելու անհրաժեշտության հետ, ուստի նրանք ստանում են համապատասխան նյութական փոխհատուցում դոնորության ծրագրում մասնակցելու համար:

 

Դոնոր ձվաբջիջների կիրառումը թանկարժեք բուժման մեթոդ է, քանի որ դոնորների ընտրությունը, հետազոտությունը և նրանց նյութական փոխհատուցումը մեծացնում են ԱՄԲ պրոցեդուրաների արժեքը: Այնուամենայնիվ դոնոր ձվաբջիջների կիրառմամբ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ծրագիրը շատ զույգերի հղիանալու մեծ հնարավորություն է տալիս: 

 

Եթե Ձեզ մոտ հարցեր առաջացան, ապա Դուք կարող եք զանգահարել մեզ (+37410) 75-00-85 հեռախոսահամարով կամ կարճ հաղորդագրություն ուղարկել էլ-փոստին: Մեր մասնագետները ուրախությամբ կպատասխանեն Ձեր հարցերին:

 

 

Մեր բալիկները 4674