Arm | Rus | Eng

Անպտղության բուժում

 

 

Անպտղության բուժումը հիվանդների մոտ շատ հաճախ առաջացնում է դեպրեսիայի, մեղքի և տանջող զգացմունքներ: Անյուամենայնիվ, արդեն այօր բժիշկները տիրապետում են անպտղության բուժման այնպիսի մեթոդների, որոնք հղիանալու և անպտղության լիակատար բուժման մեծ հնարավորություն են տալիս: Դեպքերի մեծամասնությունում որակավորված ռեպրոդուկտոլոգները կարող են գնահատել անպտղություն առաջացրած գործոնները և նշանակել անպտղության բուժման համապատասխան մեթոդներ: Ժամանակին անպտղության բուժում սկսած հիվանդների մեծամասնությանը հաջողվում է հղիանալ:

 

Կանացի անպտղության բուժում

 

Փող-պերիտոնալ անպտղություն

 

Փողերի անանցանելիությունը կարելի է վերացնել լապարոսկոպիկ վիրահատության միջոցով, որն իրենից ներկայացնում է միկրովիրաբուժական միջամտություն: Նախկինում գինեկոլոգիական վիրահատություններից շատերն անց էին կացվում խոռոչի մեծ վիրահատության միջոցով (լապարոտոմիա): Լապարոսկոպիկ վիրահատության բարդությունների հավանականությունը բավականին ցածր է, իսկ հիվանդները վերականգնվում են ավելի արագ: Անպտղության բուժումը հնարավոր է իրականացնել նաև ԱՄԲ միջոցով: ԱՄԲ-ն, ի տարբերություն վիրահատական բուժման, ավելի նախընտրելի մեթոդ է փողերի ծանր վնասվածքի կամ լապարոսկոպիայի անհաջողության դեպքում:

 

Էնդոկրին անպտղություն

 

Բուժման առաջին փուլում վերականգնվում են էնդոկրին համակարգի օրգանների գործառույթները: Երկրորդ փուլում կիրառվում են ֆոլիկուլի հասունացումը խթանող դեղամիջոցներ, իսկ հետո՝ օվուլյացիան խթանող դեղամիջոցներ:

 

Էնդոմետրիոզ

 

Էնդոմետրիոզը սովորաբար բուժում են դեղորայքային թերապիայի կամ էլ սահմանափակ վիրաբուժական միջամտության միջոցով: Էնդոմետրիոզի կոնսերվատիվ կամ վիրաբուժական մեթոդներով բուժման արդյունավետության դեպքում ցուցված է ԱՄԲ:

 

Արգանդի պաթոլոգիա

 

Արգանդի խոռոչի անպտղության բուժման հիմնական մեթոդն այսօր հիստերոսկոպիան է հանդիսանում: Հիստերոսկոպիայի 2 տեսակ կա՝ ախտորոշիչ կամ "օֆիսային", որն օգնում է կատարել ախտորոշում, և վիրաբուժական:

 

Իմունոլոգիական անպտղություն

 

Իմունային համակարգը շատ կարևոր դեր է խաղում ողջ կյանքի ընթացքում առողջության պահպանման հարցում՝ պաշտպանելով օրգանիզմը վարակներից: Այն վերացնում է օտարածին բջիջները, բակտերիաները, վարակները՝ դրանց որակելով որպես “թշնամիներ”:

 

Իմունոլոգիական անպտղության բուժման մեթոդները գտնվում են փորձարկման փուլում: Այսպիսի բուժման հիմնական ձևը մոր օրգանիզմի զգայունության մեծացումն է հայրական գեների նկատմամբ մինչև հղիանալը լիմֆոցիտների ներարկման միջոցով:

 

Անհայտ ծագման անպտղություն

 

Անբացատրելի անպտղությամբ հիվանդների համար գոյություն ունեն բուժման հետևյալ հինգ տարբերակները՝

 

  1. սպասման ռազմավարություն (չձեռնարկել որևէ բուժում և շարունակել բնական ճանապարհով բեղմնավորման փորձերը),
  2. արհեստական սերմնավորում (ԱՍ),
  3. օվուլյացիայի խթանում կլոմիֆեն ցիտրատով (առանց որևէ մեկի աջակցության կամ ներարգանդային բեղմնավորման հետ համատեղ) (ԿՑ/ՆԱԲ)
  4. գոնադոտրոպիններով օվուլյացիա (HMG կամ FSH դեղամիջոցներով) ներարգանդային բեղմնավորման հետ համատեղ (HMG/FSH/ՆԱԲ),
  5. արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) և միկրոմանիպուլյացիա սերմնաբջիջներով (ԻՔՍԻ) անոթում սաղմի թաղանթի արհեստական պատռման (օժանդակ հետչինգ) հետ համատեղ:

 

Տղամարդու անպտղության բուժում

 

Տղամարդու անպտղության բուժումը ներառում է հորմոնալ թերապիա սերմնաբջիջների հասունացման բարելավման համար, հակաբիոտիկներով թերապիա, վարիկոցելեի վիարբուժություն, հատուկ մշակված սերմի ներարկում կնոջ արգանդ, արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) և անպտղության բուժման այլ վերարտադրողական տեխնոլոգիաներ:

 

Պատճառները տարբեր են՝ սկսած վերարտադրողական օրգանների զարգացման խանգարումներից մինչև շրջակա միջավայրի ազդեցությունը: Ժամանակակից բժշկության հնարավորությունները թույլ են տալիս դեպքերի մեծամասնությունում բացահայտել պատճառները, որն էլ հնարավորություն է տալիս ընտրելու անպտղության բուժման ամենաօպտիմալ մեթոդը: Անպտղության բուժման համար լայնորեն կիրառվում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները՝ թույլ տալով հղիանալ այն դեպքերում, երբ անպտղության բուժման մնացած մեթոդներն անարդյունք են:

 

Անպտղության բուժման մեթոդները՝

 

 

Մենք հիվանդներին վերաբերվում ենք որպես հավասար գործընկերների: Մենք մանրամասնորեն աշխատում ենք յուրաքանչյուր ամուսնական զույգի հետ, որպեսզի պարզենք իրենց դեպքում ամենաօպտիմալ բուժման մեթոդը ինչպես բժշկական տեսակնյունից, այնպես էլ հաշվի առնելով ֆինանսական, սոցիալական, կրոնական և էթիկայի գործոնները:

Մեր բալիկները 4674