Արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ)
- ԱՄԲ նախապատրաստությունը
- Արտամարմնային բեղմնավերման ծրագրի նկարագիրը
- ԻՔՍԻ
- Նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշում
- Օժանդակ Խետչինգ
- Բլաստոցիստաների տեղադրում
- ԱՄԲ կրիոսաղմերով
- ՕՎՏ ծրագրերի բարդությունները
- Արտամարմնային բեղմնավորման անհաջողության պատճառները
1978 թ.. արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) շնորհիվ Լուիզա Բրաունի ծնունդը մեծ առաջընթաց հանդիսացավ անպտղության բուժման հարցում: Անոթում բեղմնավորման տեխնոլոգիան արմատապես փոխեց անպտուղ զույգերի բուժման հնարավորությունները և նպաստեց տարբեր օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) առաջացմանը: Ընդամենը 20 տարի հետո արտամարմնային բեղմնավորումը դարձավ վերարտադրողական բժշկության անկյունաքարը, և այսօր ԱՄԲ կլինիկայում ամեն օր կիրառվում են տեխնոլոգիաներ, որոնք ավագ սերունդի համար թվում էր մի բան գիտական ֆանտաստիկայի ոլորտից: Արտամարմնային բեղմնավորման օգնությամբ շատ անպտուղ ամուսնական զույգեր, ովքեր անհաջողությամբ փորձում էին բուժել անպտղությունը, ունեցան առողջ երեխաներ:
Այսօրվա դրությամբ աշխարհում ԱՄԲ մեթոդով ծնվել են չորս միլիոնից ավելի երեխաներ:
Արտամարմնային բեղմնավորման մեթոդով անպտղության բուժման փուլերը հետևյալն են՝
1. ԱՄԲ պրոցեդուրայից առաջ ամուսնական զույգի հետազոտությունը իրականացվում է մշակված ստանդարտների համաձայն:
2. Ձվարանների օվուլյացիայի խթանում (ձվարանների ֆոլիկուլներում մի քանի ձվաբջիջների հասունացման խթանում): Այդ նպատակով դաշտանային (բուժման) ցիկլի 2-3-րդ օրից սկսած կինը ստանում է գոնադոտրոպին պարունակող (“Մենոպուր”, “Պուրեգոն”, “Գոնալ-Ֆ”) հատուկ դեղորայքով սրսկումներ: Ներարկվող գոնադոտրոպինների ազդեցության տակ ձվարաններում հասունանում են մի քանի ձվաբջիջներ (բնական դաշտանային ցիկլում հասունանում է մեկ ձվաբջիջ), որն էլ մեծացնում է հղիանալու հավանականությունը ԱՄԲ ցիկլում: Օվուլյացիայի խթանման ընթացքում կատարվում է հորմոնալ և ուլտրաձայնային մոնիտորինգ: Ձվարանների ֆոլիկուլների խթանումը սկսելուց 10-11 օր հետո տեղի է ունենում ձվաբջիջների հասունացում: Տվյալ պրոցեսի օպտիմալացումը կատարվում է մարդու խորիոնիկ գոնադոտրոպինի (ՄԽԳ) տրիգերային դոզայի ներարկմամբ:
3. Ձվարանների ֆոլիկուլներից ձվաբջիջների արտածծման պրոցեդուրան կատարվում է խորիոնիկ գոնադոտրոպինի ներարկումից 34-36 ժամ հետո ձվարանների պունկցիայի միջոցով, որը կատարվում է բարակ ասեղով ուլտրաձայնային հսկողության տակ: Այն դեպքերում երբ հնարավոր չէ ստանալ լավ որակի սեփական ձվաբջիջները, արտամարմնային բեղմնավորումը կատարվում է դոնորական ձվաբջիջներով:
4. Միաժամանակ ընտրվում և հատուկ մշակման է ենթարկվում ամուսնու սերմը: Մի շարք դեպքերում (օրինակ՝ անպտղության տղամարդկային գործոնի դեպքում) հիվանդները կարող են օգտվել դոնորական սերմի բանկից:
5. Սաղմնային (էմբրիոլոգիական) փուլ: Ձվաբջիջների բեղմնավորումը ամուսնու/դոնորի սերմի հետ և ստացված սաղմերի աճեցումը կատարվում է լաբորատոր պայմաններում հետագա 3-5 օրերի ընթացքում: Բեղմնավորումից 16-18 ժամ հետո ձևավորվում է զիգոտա՝ բեղմնավորված ձվաբջիջ տղամարդու և կնոջ պրոնուկլեոսներով: 20-22 ժամ հետո տեղի է ունենում բեղմնավորված ձվաբջիջի առաջին մասնատումը (ֆրագմենտացիա): Ճիշտ ֆրագմենտացիայի դեպքում երկրորդ օրը սաղմը կազմված է լինում 4 բջիջներից (բլաստոմերներից): Չորրորդ օրը ձևավորվում է մորուլան՝ բջջային զանգվածը, որն էլ ձևավորվում է բլաստոմերների միավորման արդյունքում: Բեղմնավորումից հետո հինգերորդ օրը մորուլան ձևափոխվում է սաղմնաբուշտի (տրոֆոբլաստի և էմբրիբլաստի բջիջների կուտակումներ), որոնք ձևավորում են հեղուկով լցված փոքր խոռոչ:
6. Սաղմերի տեղադրումը արգանդի խոռոչում կատարվում է ձվարանների պունկցիայից 3-5 օր հետո: Որպես կանոն՝ արգանդի խոռոչում տեղադրվում է մինչև 2 սաղմ: Պրոցեդուրան կատարվում է ամբուլատոր պայմաններում գինեկոլոգիական աթոռի վրա՝ առանց արգանդի վզիկի լայնացման: Պրոցեդուրայի ընթացքում ցավազրկում չի պահանջվում:
7. Հետիմպլանտացիոն շրջան: Սաղմերի տեղադրումից հետո հղիության համար բուժող բժիշկը նշանակում է դեղորայք, որոնք պարունակում են խորիոնից գոնադոտրոպին, պրոգեստերոն կան դրանց անալոգները: Սաղմերի տեղադրումից 10-14 օր հետո կատարվում է հղիության թեսթ և որոշվում է մարդու խորիոնիկ գոնադոտրոպինի մակարդակն արյան մեջ: Հղիության ուլտրաձայնային ախտորոշումը կատարվում է սաղմերի տեղափոխումից 21 օր հետո: Կարող է պահպանվել մի քանի տարի: Սերմի պահպանման լավագույն ժամկետը համարվում է 3 տարի, քանի որ այդ ժամկետն անցնելուց հետո սերմնաբջիջների բեղմնունակությունը նվազում է: