Սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի հետազոտություն
Տղամարդկանց մոտ անպտղության պատճառներից մեկը սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիան է: Սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի հետազոտությունը թույլ է տալիս պարզել տղամարդկանց սերմնաբջջում ԴՆԹ-ի վնասվածության աստիճանը: Սերմնահեղուկի ԴՆԹ-ի մոլեկուլների վնասումը կամ պատռումը կարող է հանգեցնել բեղմնավորման և պտղի զարգացման խանգարման, ինչպես նաև հղիության ընդհատման:
Եթե Դուք և Ձեր զուգընկերն ունեք անպտղության խնդիր, այն դեպքում, երբ տղամարդու մոտ էակուլյատի ցուցանիշները (կենտրոնացում, մորֆոլոգիա, շարժողունակություն) նորմայի սահմաններում են՝ խոսեք բժշկի հետ սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի հետազոտության նպատակահարմարության մասին: Հնարավոր է, որ անպտղության պատճառը սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի բարձր մակարդակն է:
Սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի հետազոտության ցուցումներ
- Անհայտ ծագման անպտղություն
- Հղիության անկրելիություն
- Արհեստական բեղմնավորման մի շարք անհաջող փորձեր
- 35 տարեկանից բարձր տարիք
- Արական սեռական համակարգի օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդություններ
- Սերմնալարի ողկուզանման երակային ցանցի վարիկոզ լայնացում (վարիկոցելե)
- Արտամարմնային բեղմնավորման ժամանակ էմբրիոնի ցածր կենսունակություն
- Արտամարմնային բեղմնավորման ժամանակ ձվաբջիջների բեղմնավորման բարդություն
- Վերջին 3 ամիսների ընացքում մարմնի ջերմաստիճանի բարձրացում
- Սերմնահեղուկի սառեցման ժամանակ (համոզվելու համար, որ սառեցված նմուշը ունի ֆրագմենտացիայի բավարար մակարդակ)
- 45-ից բարձր տղամարդկանց
Սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի հետազոտության նախապատրաստում
- Հետազոտությունից 3-5 օր առաջ զերծ մնալ սեռական հարաբերությունից (այդ թվում ձեռնաշարժությունից)
- Հետազոտությունից առաջ՝ 1 շաբաթվա ընթացքում չընդունել ալկոհոլ
- Հետազոտությունից առաջ՝ 1 շաբաթվա ընթացքում չայցելել շոգեբաղնիք, տաք լոգանք չընդունել
Ինչքան քիչ է վանասված սերմնահեղուկի ԴՆԹ-ն, այնքան մեծ է երջանիկ ծնողներ դառնալու հավանականությունը:
Հետազոտվեք Ձեզ բուժող բժշկի մոտ:
Համապատասխան մասնագետի մոտ կարող եք հերթագրվել (+374 10) 75-00-85 հեռախոսահամարով կամ մեր կայքի միջոցով: