Arm | Rus | Eng

Կրիոբանկ

 

 

 

Սաղմերի, ձվաբջիջների և սերմնաբջիջների կրիոսառնապահպանում

 

ՕՎՏ ցիկլերի մեծամասնության դեպքում կատարվում է սուպերօվուլյացիայի խթանում մի քանի ձվաբջիջների հասունացման համար, այդ իսկ պատճառով, արդյունքում մեծ քանակի սաղմեր են ստացվում: Քանի որ կնոջ արգանդի խոռոչում երեքից ավել սաղմ չի տեղադրվում, շատ հիվանդների մոտ առկա են լինում “ավելորդ” սաղմեր:

 

Այս “ավելորդ” սաղմերը կարելի է կրիոսառնապահպանել (սառեցնել) և երկար ժամանակով պահել հեղուկ ազոտում -196 °C պայմաններում: Դրանք կարելի է սառեցնել և հետագայում օգտագործել այդ նույն կնոջ համար, եթե ԱՄԲ ցիկլում հղիանալ չի ստացվել, կամ եթե երեխայի ծնունդից հետո կինը ցանականում է կրկին անգամ երեխա ունենալ: Այսպիսով, նա նորից կարող է անցնել սաղմերի տեղադրման փուլով՝ միաժամանակ խուսափելով սուպերովուլյացիայի խթանումից և ձվարանների պունկացիայից:

Սաղմերի կրիոսառնապահպանումը հանդիսանում է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ամենալավ մշակված մեթոդներից մեկը: Սառեցված սաղմի տեղադրման արդյունքում առաջին երեխայի ծնունդը գրանցվեց 1984 թ.: ԱՄԲ կլինիկաների մեծամասնությունը կիրառում է կրիոսառնապահպանումը սաղմերը հետագայում հիվանդի արգանդի խոռոչում տեղադրելու համար:

 

Հալեցված սաղմերի տեղադրումից հետո հղիանալու հավանականությունն ավելի մեծ է, քան թարմ սաղմերի տեղադրման դեպքում: Այդ իսկ պատճառով մենք խորհուրդդ ենք տալիս հիվանդներին, հատկապես նրանց, ում մոտ մնացել են “ավելորդ” սաղմեր, կրիոսառնապահպանել սաղմերը արագ սառեցման նոր մեթոդով (սաղմերի վիտրիֆիկացիա): Կրիոսառնապահպանման և հալեցված սաղմերի տեղադրման ցիկլը զգալիորեն էժան է, քան նոր ԱՄԲ ցիկլի կատարումը: Ուստի սառեցված սաղմերի առկայությունը, կարծես, “ապահովագրություն” է հանդիսանում, եթե հղիանալ չի ստացվում: Բայց քանի որ իմաստ ունի միայն լավ որակի սաղմերը սառեցնել, կրիոկոնսերվացիան “բոնուս է”՝ հասանելի միայն ԱՄԲ  հիվանդների մոտ 50 տոկոսի համար:

 

Լավ որակի սաղմերի մոտ կեսը նորմալ է տանում սառեցման և հալեցման փուլերը: Սաղմերի սառնապահպանման դեպքում բնածին պաթոլոգիաների ռիսկը չի մեծանում:

 

Սաղմերի կրիոսառնապահպանման առավելությունները

 

Այն հնարավորություն է տալիս մեծացնել հղիանալու հավանականությունը ԱՄԲ-ից հետո և կանխել ԱՄԲ ցիկլից հետո մնացած կենսունակ սաղմերի “մահը”: Սա կրիոսառնապահպանման կարևորագույն առավելությունն է: Հիվանդների մոտ 50 տոկոսը կարող են ունենալ լրացուցիչ սաղմեր կրիոսառնապահպանման համար: Հալեցված սաղմերի տեղադրման արդյունավետությունը մշտապես աճում է՝ մոտենալով ԱՄԲ “թարմ” ցիկլերի արդյունավետությանը:

 

  • Բոլոր սաղմերի կրիոսառնապահպանումը հետագայում դրանք արգանդում տեղադրելու համար կարող է առաջարկվել այն կանանց, ովքեր ունեն ձվարանների հիպերխթանման ախտանիշի ծանր աստիճանի զարգացման բարձր ռիսկ ԱՄԲ ցիկլում սուպերխթանման դեպքում:
  • Խորհուրդ է տրվում այն դեպքերում, երբ սաղմի իմպլանտացիայի/ներկայման հավանակությունը փոքր է, օրինակ էնդոմիտրիայի պոլիպի առկայությունը, էնդոմետրիայի անբավարար հաստությունը սաղմի տեղադրման պահին, դիսֆունկցիոնալ արյունահոսությունը տվյալ ժամանակաշրջանում:
  • ԱՄԲ ցիկլի ընթացքում սաղմերի տեղադրման բարդությունների դեպքում, օրինակ արգանդի վզիկի ստենոզը (երբ անհնար է անցնել արգանդի վզիկի խողովակով դրա նեղացման պատճառով, սպիերի առկայություն և այլն)
  • Սաղմերի կրիոսառնապահպանումը կարող է ընդգրկվել ձվաբջիջների դոնորության ծրագրում, եթե որոշակի պատճառներով դժվար է սինխրոնիզացնել դոնորի և սաղմ ստացողի դաշտանային ցիկլերը
  • ԱՄԲ ցիկլից հետո, որն ավարտվել է երեխայի ծննունդով, և եթե ամուսիններն այլևս երեխա չեն ուզում ունենալ, սառեցված սաղմերը կարող են տրամադրվել մեկ այլ անպտուղ զույգի դոնորության շրջանակներում
  • Քիմիաթերապիայից կամ ռադիոթերապիայից առաջ՝ կապված ուռուցքի հետ:

 

Որքա՞ն ժամանակ կարելի է սաղմերը պահել սառեցված վիճակում:

 

Սառեցված սաղմերը կարող են պահեստավորվել, որքան հարկավոր է, անգամ մի քանի տասնյակ տարիներ: Երբ նրանք պահպանվում են հեղուկ ազոտում՝ -196 оС ջերմաստիճանում, բջիջների մետաբոլիկ ակտիվությունը նման ցածր ջերմաստիճանի դեպքում կանգնում է:

 

Շատ կարևոր է, որ հիվանդները կապ պահպանեն կլինիկայի հետ՝ այնտեղ գտնվող սամերի հետ կապված: Պահպանման յուրաքանչյուր վճարված ժամանակարջանի ավարտին հիվանդները պետք է տեղեկացնեն կլինիկային, թե ինչպես կուզենային վարվել սառեցված սաղմերի հետ՝

 

  • Շարունակել կրիոսառնապահպանված սաղմերի պահպանումը;
  • Կրիոսաղմերը տեղադրել խոռոչում մինչև պահպանման վճարված ժամկետի ավարտը;
  • Վերացնել սաղմերը:

 

Սաղմի տեղափոխությունը մեկ կլինիկայից մյուսը

 

Ամուսիններն իրավունք ունեն իրենց սաղմերը տեղափոխել մեկ կլինիկայից մյուսը:

 

Սաղմերի տեղափոխության համար հիվանդները պետք է ստորագրեն համաձայնություն սաղմերի տեղափոխման վերաբերյալ: Սաղմերը տեղափոխում են հեղուկ ազոտով լվցած փոքր տարայում: Հիվանդներին սաղմերը փոխանցելուց հետո դրանց ողջ պատասխանությունն ընկնում է հիվանդների վրա:

 

Որքա՞ն է կազմում սառեցումից և հալեցումից հետո սաղմերի գոյատևման տոկոսը:

 

Լավ մշակված կրիոսառնապահպանման (վիտրիֆիկացիա) ծրագիր ունեցող կլինիկայում սաղմերի գոյատևման տոկոսը հալեցումից հետո կազմում է ոչ պակաս, քան 98 տոկոս: Սաղմը կարող է վնասվել սառեցման կամ հալեցման ժամանակ, բայց ոչ պահպանման ընթացքում: Որպես կանոն հալեցվում և արգանդի խոռոչում է տեղադրվում բլաստոցիստայի փուլում գտնվող լավ որակի ոչ ավել, քան մեկ սաղմ:

 

Ձվաբջիջների կրիոսառնապահպանում վիտրիֆիկացիայի մեթոդով

 

Եթե սաղմերը համեմատաբար ավելի հեշտ են սառեցվում, ապա ձվաբջիջները երկար ժամանակ հնարավոր չի եղել հաջող սառեցնել առանց դրանք վնասելու: Միայն վերջերս մշակվեց ձվաբջիջների կրիոսառնապահպանման տեխնոլոգիա գերարագ սառեցման մեթոդով (վիտրիֆիկացիա), որը հաջողությամբ իրականացվում է ՎիտրոՄեդ կլինիկայում:

 

Սերմի կրիոսառնապահպանում

 

ՎիտրոՄեդ կլինիկայում հնարավոր է սառեցնել սերմնաբջիջները վիտրիֆիկացիայի նոր մեթոդով անպտղության բուժման հետագա ծրագրերում դրանց օգտագործման համար:

 

Սերմի կրիոսառնապահպանումը կատարվում է տարբեր ցուցումներով՝ ամուսնու կամ դոնորի սերմով բեղմնավորման համար, ամուսնու կամ դոնորի սերմով ԱՄԲ կատարման համար, վիրահատությունից առաջ, որից հետո հնարավոր է, որ տղամարդու պտղաբերությունը նվազի:

 

Կրիոսառնապահպանումից առաջ սերմի ցուցանիշներն անպայման ստուգվում են: Եթե դրանք նորմալ վիճակում են, ապա սերմնահեղուկը խտացվում է սերմնաբջիջների կոնցետրացիան մեծացնելու համար, որոնք հատուկ մշակման են ենթարկվում և տեղարդվում հատուկ տարայի մեջ: Դա փոքր տրամաչափով պլաստմասե խողովակ է: Խողովակն այնուհետև տեղադրվում է հեզուկ ազոտի մեջ -196 ջերմաստիճանի պայմաններում: Այսպիսի վիճակում սերմը կարող է պահպանվել տարիներով՝ չկորցնելով իր հատկությունները:

 

Սերմի կրիոսառնապահպանումը կիրառվում է նաև շարժուն ու նորմալ սերմնաբջիջների քանակի մեծացման համար, եթե խոսքը օլիգոզոոսպերմիայի և տերատոզոոսպերմիայի մասին է: Այս դեպքում տղամարդը սերմի մի քանի չափաբաժին է հանձնում: Հետո յուրաքանչյուր սերմնահեղուկը մշակվում է, ինչպես նկարագրված է վերևում, և պահպանվում է սառեցված վիճակում մինչև դրա կիրառումը: Հալեցումից հետո սերմը լրացուցիչ մշակման է ենթարկվում, խտացվում է և այլն: Արդյունքում անգամ ցածր որակի սերմի ցուցանիշները կարող են բարձրանալ՝ հասնելով նորմալ/բավարար մակարդակի: Իհարկե, սա մեծացնում է բեղմնավորման հավանականությունը ինչպես արհեստական բեղմնավորման, այնպես էլ ԱՄԲ ժամանակ:

 

Գործնականում անհրաժեշտ է լինում սերմը կրիոսառնապահպանել այն դեպքերում, երբ ամսուսինը չի կարողանում ներկա գտնվել կլինիկայում կնոջ ֆոլիկուլների պունկցիայի կամ ամուսնու սերմով արհեստական բեղմնավորման կատարման օրը: Այս դեպքում սերմի կրիոսառնապահպանումը չի նվազեցնում բեղմնավորման հավանականությունը:

 

Այսպիսով սերմի կրիոսառնապահպանումը կարող է ոչ միայն մեծացնել բեղմնավորման հավանականությունը, այլ նաև միջոցներ տնտեսել:

 

ՎիտրոՄեդ կլինիկան ապահովում է սառեցված սերմի երկարաժամկետ պահպանում՝ կապված տղամարդու վերարտադրողական համակարգի հնարավոր վնասվածքների հետ (վիրահատություն, ճառագայթում, ծառայություն թեժ կետերում, էքստրեմալ կենսաձև և այլն):

 

 

 

Մեր բալիկները 4674