Arm | Rus | Eng

Ուռոլոգիա և Անդրոլոգիա

 

Ուռոլոգ-Անդրոլոգի ընդունելությունը

 

Անդրոլոգը տղամարդու միզասեռական հիվանդությունների ախտռորոշման և բուժման մասով մասնագիտացած բժիշկ է: Պաթոլոգիաները կարող են կրել ինչպես բորբոքային, այնպես էլ ոչ բորբոքային բնույթ:

 

Նրա մասնագիտական գործունեությունն ընդգրկում է տղամարդու առողջության հետ կապված այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝

  • Անպտղություն,
  • Կլիմակս (տղամարդու սեռական ֆունկցիաների մարում՝ կապված տարիքի հետ),
  • Միզասեռական համակարգի բորբոքային պրոցեսներ,
  • Սեռաբանական և հոգեզգացմունքային շեղումներ,
  • Սերմնաժայթքման պաթոլոլոգիկ դիսֆունկցիա,
  • Էրէկցիայի խանգարում,
  • Իպոգոնադիզմ (տարբեր իրավիճակներ՝ պայմանավորված տղամարդու գեղձերի ոչ բավարար ակտիվության հետ)

 

Ինչպիսի՞ հիվանդություններ է բուժում անդրոլոգը:

 

Անդրոլոգիական հիվանդություններ՝

  • Սեռական օրգանի ծայրի և գլխիկի բորբոքում,
  • Ուրետրիտ,
  • Պրոստատիտ,
  • Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ,
  • Ադենոմա,
  • Շագանակաձև գեղձի բարորակ հիպերպլազիա,
  • Տղամարդու անպտղություն (բոլոր տեսակները),
  • Պապիլոմաներ, կոնդիլոմաներ,
  • Փոշտի տրավմաներ,
  • Հիպոգոնադիզմ (տեստեստերոնի անբավարար արտադրություն),
  • Օրխոէպիդիդիմիտ (ամորձու և մակամորձու բորոքում):

 

Սեռական խնդիրներ՝

  • Սեռական անկարություն (իմպոտենցիա),
  • Էրեկտիվ խանգարումներ (լիբիդոյի և օրգազմի թուլացում, վաղաժամ սերմնաժայթքում, անբավարար էրեկցիա),
  • Անդրոգենային դեֆիցիտ (տեստեստերոնի պակաս),
  • Առնանդամի պաթոլոգիաներ և այլն:

 

Ուռոլոգիական հիվանդություններ՝

  • Պրիապիզմ,
  • Սեռական օրգանի կոտրվածք,
  • Փոշտի հիվանդություններ,
  • Կարճ սանձիկի պաթոլոգիա,
  • Բալանոպոստիտ (ծայրի մաշկի սուր բորբոքում),
  • Օրխիտ (ամորձու բորբոքային պրոցեսներ),
  • Էպիդիդիմիտ (մակամորձու բորբոքում),
  • Ուրետրիտ (միզուկի բորբոքում):

 

Ինչպե՞ս պատրաստվել ընդունելությանը:

 

Մինչ անդրոլոգին դիմելն անհրաժեշտ է հստակեցնել կոնսուլտացիայի գնալու խնդիրը: Բժշկին պարտադիր այցելության առիթ կարող են հանդիսանալ՝

  • Շարունակական անպտուղ ամուսնություն (մեկ տարի և ավելի),
  • Սեռական հրապուրանքի բացակայություն կամ դրա անկում,
  • Պոտենցիայի խանգարումներ,
  • Սերմնաժայթքման խանգարումներ (դրա բացակայություն, ցավոտություն, արագացում, դժվարացում),
  • Անվտանգ սեքսի և ընտանիքի պլանավորման հետ կապված խնդիրներ,
  • Միզասեռական համակարգի օրգանների բորբոքման մասին վկայող համախտանիշներ (սիմպտոմներ),

 

Դրան հաջորդում է ընդունելության համար գրանցումը: Դա կարելի է անել հեռախոսով կամ անձամբ ներկայանալու միջոցով: Բժշկի մոտ կոնսուլտացիային պատրաստվելիս պետք է հրաժարվել ալկոհոլային խմիչքներից և ծխելուց: Դրանք կարող են բացասաբար անդրադառնալ զննության արդյունքների վրա: Բացի դրանից պահանջվում է պահպանել սեփական հիգիենան և զերծ մնալ սեռական հարաբերություններից ընդունելությունից առաջ 3-5 օր: Հակառակ դեպքում դա բացասաբար կանդրադառնա սերմնահեղուկի որակի վրա:

 

Ինչպե՞ս է անցնում կոնսուլտացիան:

 

Այն սկսվում է հարցմամբ և անամնեզի կազմամբ: Այն իրենից ներկայացնում է պատախաններ բժշկի հարցերին այն խնդիրների վերաբերյալ, որոնք դուք ուզում եք լուծել: Այդպես հստակեցվում է հիվանդության մանրամասն պատկերը: Այնուհետև անհրաժեշտության դեպքում հաջորդում է զննումը: Ամեն ինչ կախված է անդրոլոգին այցելելու պատճառից:

 

Զրույցի արդյունքում բժիշկը նշանակում է մի շարք ստուգումներ և հետազոտություններ: Դրանց կազմում կարող են ընդգրկվել՝

  • ПЦР հետտազոտություն (20 սեռական վարակներ՝ մարդու պապիլամա վարակ, ուրեապլազմա, միկոպլազմա, քլամիդիա և այլն),
  • Կոագուլոգրամմա (արյան մակարդելիության ստուգում),
  • Ցիստոսկոպիա,
  • Ուրետրոսկոպիա,
  • Սեռական օրգանի անոթների դոպլերոգրաֆիա,
  • Փոշտի անոթների դոպլերոգրաֆիա,
  • Փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն ռեկտալ կամ աբդոմինալ սենսորի միջոցով,
  • MAP-տեստ
  • Սպերմոգրամմա,
  • Արյան բիոքիմիական և կլինիկական ստուգում,
  • Արյան մեջ օնկոմարկերների և հորմոնների ստուգում,
  • Արյան մեջ հեպատիտի, ՄԻԱՎ, սիֆիլիսի ստուգում,
  • Իմունային կարգավիճակի պարզաբանում,
  • Պրոստատի և միզուկի արտադրության բակ. անալիզ:

 

Երբ պատասխանները պատրաստ լինեն, հիվանդն անցնում է կրկնակի կոնսուլտացիա: Ստացված տվյալնների հիման վրա անդրոլոգը կատարում է ախտորոշում և նշանակում համապատասխան բուժում: Այն կարող է անցնել պարբերական հսկողության տակ:

Մեր բալիկները 4674