Պացիենտներին
Վիտրոմեդ կլինիկայում նախքան ցանկացած բուժական ծրագիր սկսելը հիվանդները պետք է անցնեն առաջնային կոնսուլտացիա բժշկի մոտ: Մեր կլինիկայում առաջին պարտադիր փուլը անպտղության պատճառին կամ պատճառներին վերաբերող ողջ տեղեկատվության վերլուծությունն է: Մեզ դիմող շատ ամուսնական զույգեր արդեն անցել են անպտղության հետ կապված բազմակողմանի հետազոտություններ իրենց գինեկոլոգի մոտ, ինչպես նաև մի շարք բուժական կամ վիրաբուժական պրոցեդուրաներ, որոնք հղիության չեն հանգեցրել: Եթե Դուք արդեն անցել եք որևէ հետազոտություն՝ կապված անպտղության հետ, ապա չմոռանաք դրանց արդյունքները ունենալ Ձեզ մոտ առաջին այցի ժամանակ: Առաջին այցի ժամանակ մեր բժիշկ-ռեպրոդուկտոլոգը կվերլուծի Ձեր նախորդ հետազոտությունների և բուժման արդյունքները, կզննի և կանցկացնի ուլտրաձայնային հետազոտություն, իսկ անհրաժեշտության դեպքում կնշանակի լրացուցիչ հետազոտություններ:
ՕՎՏ ծրագրերից առաջ պարտադիր հետազոտությունների ցանկը կարելի է տեսնել այստեղ:
Վիտրոմեդ կլինիկան փորձում է առաջին այցը դարձնել հնարավորինս հարմարավետ և ինֆորմատիվ: Խնդրում ենք Ձեզ լրացնել առաջարկվող ձևը, որպեսզի մեր աշխատակիցը կարողանա Ձեզ հետ կապվել:
Առաջին այցի ժամանակ բժիշկը մանրամասնորեն կքննարկի Ձեզ հետ ողջ տեղեկատվությունը և Ձեր դեպքի համար կմշակի բուժման անհատական ծրագիր: