Arm | Rus | Eng

Մեր մասին

 

ՎԻՏՐՈՄԵԴ Վերարտադրողական Առողջության Կենտրոնը  հիմնադրվել է 2011 թվականին և հանդիսանում է վերարտադրողական առողջության ոլորտի առաջատար կենտրոններից մեկը Հայաստանում:

 

Կլինիկան հագեցված է նորագույն բժշկական և լաբորատոր սարքավորումներով` արտադրված Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջատար ընկերությունների կողմից:

Կենտրոնում աշխատում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտում փորձառու բժիշկներ և սաղմնաբաններ, ովքեր ունեն բազմամյա աշխատանքային փորձ արտերկրում:

Կլինիկան աշխատում է Ամերիկյան և Եվրոպական ռեպրոդուկտոլոգների և սաղմնաբանների ասոցիացիաների կողմից ընդունված չափորոշիչներով, որը երաշխավորում է անպտղության բարձրորակ ախտորոշում և բուժում: 

 

ՎիտրոՄեդ վերատադրողական առողջության կենտրոնի մասնագետներն են`

 

  • փորձառու մանկաբարձ-գինեկոլոգներ, ռեպրոդուկտոլոգներ
  • բարձրագույն կրթությամբ սաղմնաբաններ/էմբրիոլոգներ  
  • մանկաբարձության և գինեկոլոգիայի հարցերով ուլտրաձայնային ախտորոշման մասնագետներ 
  • ընդհանուր ուլտրաձայնային ախտորոշման մասնագետներ
  • ուրոլոգ- անդրոլոգ
  • հոգեբան
  • ներզատաբան (էնդոկրինոլոգ)


Կլինիկայում անպտղության բուժման արդյունավետությունը արտամարմնային բեղմնավորման (IVF) և արտամարմնային բեղմնավորում սերմնաբջջիների ցիտոպլազմատիկ ներարկում ձվաբջջի մեջ (ICSI) մեթոդներով համապատասխանում են Ամերիկյան լավագույն կլինիկաներում գրանցված ցուցանիշներին:
 

Մեր առաջնային նպատակն է`  հնարավոր ամեն ինչ անել, որ առողջ երեխա ունենալու Ձեր երազանքն իրականա:

Մեր բալիկները 4674