Arm | Rus | Eng

Բարի գալուստ ՎԻՏՐՈՄԵԴ

 

 

Ողջունում եմ ձեզ Հայաստանում առաջատար կլինիկայի՝ “ՎԻՏՐՈՄԵԴ” վերարտադրողական առողջության կենտրոնի պաշտոնական կայքէջում: Կլինիկան մասնագիտացած է մարդու վերարտադրողական առողջության, ինչպես նաև տղամարդու և կանացի անպտղության բուժման ոլորտում՝ հագեցած լինելով նորագույն սարքավորումներով և միավորելով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտի փորձառու մասնագետների:

 

Մենք գիտենք, որ անպտղության բուժումը պահանջում է բացառապես անհատական մոտեցում, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ձեր այցի պահից դուք զգաք ուշադրություն և ամբողջ անձնակազմի մասնակցությունը բուժման ողջ ընթացքում` հանուն ձեր նպատակի: Մեր կլինիկայում ստեղծված են հարմարավետ պայմաններ հիվանդների և անձնակազմի համար, իսկ բժիշկների արհեստավարժությունն ու կլինիկայի աշխատանքի թափանցիկությունն օգնում են հասկանալ, թե որքան մոտ եք դուք գտնվում ձեր նպատակին:

 

Մենք տրամադրում ենք անպտղության պահպանողական բուժման և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտում առկա ծառայությունների ողջ շրջանակը, այդ թվում՝ արհեստական սերմավորումը (ԱՍ), արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ), սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկումը ձվաբջիջ (ԻՔՍԻ), կրիոսառնապահպանման, ինչպես նաև դոնորական ծրագրերը և այլ ծառայություններ:

 

Մեր կլինիկան զբաղվում է նաև գինեկոլոգիական, ուռոլոգիական և անդրոլոգիական հիվանդությունների բուժմամբ` ողջ ծավալով: ՈՒՍՏԻ եթե դուք չունեք անպտղության հետ կապված խնդիրներ, ապա դուք ևս կարող եք դիմել մեզ:

Մեր կլինիկան կօգնի երեխաներ ունենալ այն մարդկանց, ովքեր պարզապես ուզում են երեխա ունենալ և նրանց, ովքեր հուսահատվել են, որ երբևէ կգրկեն իրենց երեխային:

 

 

Հարգանքներով՝

 

Մելիքյան Քրիստինա Ռոբերտի

“Վիտրոմեդ” կլինիկայի գլխավոր բժիշկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր բալիկները 4674